https://arm.sputniknews.ru/20240813/vtar-sevani-tshanaparhin-tuzhatsneric-meki-vitshaky-tsanr-e-2amja-erekhajiny-mijin-tsanrutjan-79408910.html
Վթար Սևանի ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է, 2–ամյա երեխայինը` միջին ծանրության
Վթար Սևանի ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է, 2–ամյա երեխայինը` միջին ծանրության
Sputnik Արմենիա
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան։ 13.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-13T09:18+0400
2024-08-13T09:18+0400
2024-08-13T12:31+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
սևան
երեխա
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79408331_0:122:901:629_1920x0_80_0_0_6ad114dc0ffe5c05b7fbe7a7adcf3fe9.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Կեսգիշերին մոտ վթար է եղել Երևան– Սևան ճանապարհին, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։Նշվում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 23:38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1994 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահի մեջ:Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, տուժած Վ. Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և արգելապատնեշի երկաթե կառուցատարրը հեռացրել ավտոմեքենայից:Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. տեսանյութ
սևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0d/79408331_0:37:901:713_1920x0_80_0_0_4114884dfd4417fdca3977cd5bffebc0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, սևան, երեխա, տուժածներ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, սևան, երեխա, տուժածներ
Վթար Սևանի ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է, 2–ամյա երեխայինը` միջին ծանրության
09:18 13.08.2024 (Թարմացված է: 12:31 13.08.2024) Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Կեսգիշերին մոտ վթար է եղել Երևան– Սևան ճանապարհին, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 23:38-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1994 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին, որը մխրճվել է ավտոմեքենայի սրահի մեջ:
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1991 թ.) և Ա․ Գ․-ն (ծնված 2022 թ.) դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել: Ա. Հ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Վ. Գ․-ինը և Ա. Գ․-ինը՝ միջին ծանրության»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, տուժած Վ. Գ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և արգելապատնեշի երկաթե կառուցատարրը հեռացրել ավտոմեքենայից: