00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոհմային կենդանիները կապահովագրվեն, Հայաստանում կստեղծվի տոհմակայան. փոխնախարար

© Sputnik / Andranik GhazaryanԿով
Կով - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2024
Բաժանորդագրվել
2024 թ–ինէկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է անասնաբուծության ոլորտի 1.5 տոկոսի աճ և հավելյալ 25 հազար լիտր կաթի արտադրություն։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․Հայաստանում 2025 թվականից նախատեսվում է իրականացնել տոհմային կենդանիների ապահովագրություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
«Այդ նպատակով միջազգային կազմակերպության հետ համատեղ կհիմնվի տոհմակայան։ Հուշագիրն արդեն այս տարի կունենանք, մյուս տարվանից կսկսենք աշխատանքները։ Տոհմակայան ունենալը շատ կարևոր է, որ տեղում արտադրված սերմնահեղուկի հիման վրա իրականցվի կովերի արհեստական բեղմնավորում, նաև կստանանք տոհմային մատղաշ կենդանիներ։ Արդյունքում երինջներն արդեն ոչ թե կներկրվեն, այլ տեղում արտադրված տնտեսությունից ձեռք կբերվեն»,– ասաց փոխնախարարը։
Նրա խոսքով` սրանք թանկարժեք կենդանիներ են ու պահվում են խելացի անասնաշենքերում։
Փոխնախարարը նշեց, որ այս տարի ակնկալվում է անասնաբուծության 1.5 տոկոս աճ և հավելյալ 25 հազար լիտր կաթի արտադրություն։
Սարգսյանը չժխտեց, որ կայուն կերի բազան խնդիր է անասնապահության համար, սակայն նշեց, որ2024թ–ն գյուղատնտեսական բարենպաստ տարի էր, և նախարաությունն ակնկալում է ունենալ մոտ 2 մլն տոննա բարձրորակ խոտ, որը կապահովի առկա գլխաքանակի պահանջարկը։
Հայաստանը ԵԱՏՄ–ին առաջարկել է համատեղ տոհմային թռչնաբուծարան հիմնել
Ի դեպ, նա նշեց, որ երկրի վարելահողերի 49.5 տոկոսն է միայն այս պահին մշակվում. այդ ուղղությամբ պետական աջակցության ծրագրեր են իրականացվում` անմշակ հողերը մշակելի դարձնելու համար։
«Այս տարվա ավարտին արդեն 14 հազար հեկտարից ավելի մշակված հողատարածքներ կունենանք»,– վստահեցրեց Սարգսյանը։
Բացի այդ, ըստ նրա, անասնապահության ոլորտում 7 հիվանդությունների ուղղությամբ իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ, պատվաստումներ։
«Այս պահին աշխատանքներ են իրականացվում, որպեսզի այդ պատվաստումների մասին տեղեկատվությունը QR ականջապիտակներով հասանելի դառնա բոլորի համար։ Առաջիկա ամիսներին այդ մասին տեղեկատվությունն ամբողջովին կներբեռնվի միասնական համակարգ»,– ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ շարունակվում է նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման գործընթացը։ 2025 թվականից սկսած նախատեսվում է համարակալել նաև մանր եղջերավոր կենդանիներին։ Նրա խոսքով` խոշոր եղջերավոր կենդանիների 95 տոկոսից ավելին արդեն իսկ համարակալված և հաշվառված են։
Լրահոս
0