00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ԵԱՏՄ–ին առաջարկել է համատեղ տոհմային թռչնաբուծարան հիմնել

© Sputnik / Николай Хижняк / Անցնել մեդիապահոցԹռչնաբուծարան
Թռչնաբուծարան - Sputnik Արմենիա, 1920, 15.11.2022
Բաժանորդագրվել
Ծրագրին մանակցելու ցանկություն են հայտնել Ղրղզստանն ու Ղազախստանը։
Աշխարհում տարածվող թռչնագրիպն ու աշխարհաքաղաքական լոգիսիկ խնդիրները հայ մասնագետներին հերթական անգամ ստիպում են մտածել թռչնամսի արտադրության խթանման ու այս ոլորտում ինքնաբավ երկիր դառնալու անհրաժեշտության մասին։
Հայաստանի թռչնաբույծների միությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ համատեղ տոհմային թռչնաբուծական տնտեսություն հիմնելու ծրագիր է մշակել ու այդ առաջարկով արդեն դիմել միության անդամ երկրներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
«Իրենք էլ են շահագրգռված այնպիսի տարածքում տոհմային տնտեսություն ստեղծել, որտեղ թռչնագրիպի վարակ չի ներթափանցել, այսինքն` կենսաբանորեն լիովին ապահով է։ Մենք իրենց առաջարկել ենք, ասել ենք` միացեք մեզ, միասին անենք»,– ասաց մեր զրուցակիցը։
Ստեփանյանի խոսքով` ծրագրին մանակցելու ցանկություն արդեն հայտնել են Ղրղզստանն ու Ղազախստանը, որոնք իրենց երկրներում տոհմային տնտեսություններ չունեն։ Ռուսաստանը թեև սեփական արտադրություն ունի, բայց մասնագետը չի բացառում, որ ուկրաինական կոնֆլիկտի հետևանքով ի հայտ եկած լոգիստիկ խնդիրների պատճառով կցանկանա միանալ համատեղ տոհմային տնտեսությանը։
Բանն այն է, որ Ռուսաստանը ձվատու թռչնատեսակները ներկրում էր Գերմանիայից, մսատու տեսակները` Հունգարիայից։ Այս երկրներն այժմ, Սերգեյ Ստեփանյանի տեղեկություններով, հրաժարվում են ՌԴ–ի հետ առևտրից, և ռուսաստանյան թռչնաբուծությունը արտադրական կազմի համալրման նոր ուղիներ է փնտրում։
Հայաստանի թռչնաբուծության համար շահավետ կլինի ռուսական ուղղությամբ աշխատելը
«Մենք մեր առաջարկը գրավոր ուղարկել ենք ԵԱՏՄ–ի մեր ներկայացուցչին, խնդրել ենք, որ քննարկեն։ Քննարկել են, խոստացել են, որ ճիշտ առաջարկ է, կմիանան։ Իրենց մոտ էլ տոհմային տնտեսությունների լուրջ պակասություն կա։ Թռչնագրիպն էլ որ տարածվել է` տոհմային տնտեսություններին էլ է հարվածել։ Հիմա իրենք ինկուբացիոն ձվի ու ճտերի լուրջ պակաս ունեն»,– ասաց Ստեփանյանը։
Տոհմային տնտեսություն հիմնելու նախագիծը ներկայացվել է նաև ՀՀ կառավարությանը: Այն հավանել են ու նույնիսկ որոշ չափով փորձել աջակցել։ Բայց, ինչպես Սերգեյ Ստեփանյանն է ասում, առայժմ սայլը տեղից շարժել չի հաջողվում։
«Հիմա մնք փնտրում ենք համապատասխան տարածք։ Կառավարությունը մի քանի տարածք է առաջարկել` գնում ենք, տեսնում, որ տարածքները վաճառված են կամ մասնավորեցված է, իսկ սեփականատերը հայտնի չէ և այլն»,– ասաց Ստեփանյանը։
Տոմային տնտեսության ծրագրի իրագործման դեպքում, թռչնաբույծների միության հաշվարկով, Հայաստանը կապահովվի տարեկան լրացուցիչ 4-5 հազար տոննա տեղական արտադրության թռչնամսով։ Տոհմային տնտեսության հիմնումը, Սերգեյ Ստեփանյանի համոզմամբ, դրսից սառեցված թռչնամսի ներկրումը մինիմալի հասցնելու, իսկ ապագայում նաև դրանից իսպառ հրաժարվելու միակ տարբերակն է, այնպես, ինչպես դա արվեց հավի ձվի արտադրության ոլորտում։
Իսկ ահա ինկուբացիոն ձվի ու ճտի շուրջ 60 տոկոսը Հայաստանը դեռ շարունակում է ներկրել, քանի որ սեփական տոհմային տնտեսական ներուժը շարունակում է չբավարարել։
Ինչ վերաբերում է թռչնամսի ներկրմանը, ապա պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում տարեկան շուրջ 15 000 տոննա թռչնամիս է արտադրվում, 40 000` ներկրվում։
«Մենք կառավարությանն անընդհատ ասում ենք` սահմանափակեք թռչնամսի ներկրումը, մենք հնարավորություն ունենք տարեկան 1000 տոննայով ավելացնելու տեղական արտադրությունը։ Արտադրական կարողություններ կան։ Կառավարությունը ասում է` էժան թռչնամիսը սոցիալապես անապահով խավերի համար է»,– ասում է Ստեփանյանը։
Սպասվող գնաճը զսպելու համար ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 27-ին ընդունած որոշմամբ 2022թ–ին Հայաստան ներկրվող մինչև 30 000 տոննա թռչնամսի համար սահմանեց 25% մաքսատուրք` գործող 80%-ի փոխարեն։ Դրանով գնաճը մեղմել գուցե ստացվեց, բայց լիովին խուսափել խուսափել, այնուամենայնիվ, չստացվեց. 2022թ. հոկտեմբերին 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ, թռչնամիսը Հայաստանում թանկացել է 3.5%–ով։
Կտրուկ թռիչք կատարելու համար ունենք ընդամենը 1 տարի. Թռչնաբույծների միության նախագահ
Մյուս կողմից` կառավարությունում ևս պարբերաբար հայտարարում են ներմուծման քանակները կրճատելու ու տեղական արտադրությունը խթանելու մասին։
Բայց, ինչպես նկատում է Թռչնաբույծների միության նախագահը, կառավարության մի ծրագիրը հակասում ու նույնիսկ խանգարում է մյուսին։

«Եթե դու ծրագիր ես մշակում թռչնամսի արտադրության ավելացման, այդ դեպքում դու պետք է քվոտա չտաս ներկրողներին։ Կառավարությունը քվոտա է տալիս, ներկրողը գնում, ամենաէժան միսն է ներկրում` դրանով սահմանափակելով տեղական արտադրության ծավալները։ Բանը հասնում է նրան, որ էկնոմիկայի նախարարությունն ասում է` թող արտադրողներն էլ բերեն։ Բայց եթե արտադրողը սկսի ներկրել` տեղական արտադրությունն ու աշխատատեղեր են կրճատվելու։ Եթե դու կարող ես դրսից էժան միս ներկրել, ինչո՞ւ պիտի տեղում արտադրես։ Արտադրութունը կդադարեցնես, ծախսերը կկրճատես` անկում է, կեր է և այլն։ Գլխցավանքներից կազատվես ու կսկսես ներկրում անել»,– պարզաբանում է Ստեփանյանը։

Տեղական թռչնամիսը էժան ներկրվող թռչնամսին թեև որակապես գերազանցում է, բայց զիջում է գնային մրցակցության մեջ։
Հայաստանում արտադրվող մսի 1 կգ–ի ինքնարժեքը 150 դրամով ավելի թանկ է ներկրվող խորը սառեցված մսի ինքնարժեքից։ Հիմնական պատճառն էներգառեսուրսների ու կերի, նաև ախտահանող նյութերի բարձր գներն են, որոնցից տեղական արտադրողները չեն կարող հրաժարվել` թեկուզ հենց թռչնագրիպի վարակից իրենց տնտեսությունը զերծ պահելու համար։
Սխալները չեն կրկնվի, Ամանորին հավկիթ ու միս կհասնի բոլորին. Հայաստանի գլխավոր թռչնաբույծ
Չնայած տեղական արտադրությունը խթանելու` կառավարության խոստումներին, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ թռչնամսի ներկրման ծավալները տարեցտարի ավելանում են։
Եթե 2018թ–ին ՀՀ էր ներկրվել 32 875 տ թռչնամիս, ապա 2021–ին արդեն այդ թիվը եղել է 38 454, իսկ 2022թ–ի 1-ին կիսամյակում` 17 505 տոննա։

2018

2019

2020

2021

2022–ի 1-ին կիսամյակ

32 875

43 590

36 553

38 454

17 505

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ
Հայաստանի համար թռչնամսի հիմնական մատակարար երկրներն են ՌԴ–ն, Ուկրաինան, ԱՄՆ–ն, Բրազիլիան։
Ընդ որում` եթե 2021-ին մատակարարման ծաալներով առաջին տեղում Ուկրաինան ու Ռուսաստանն էին, ապա 2022–ին, ուկրաինական իրադարձություններով պայմանավորված, Ուկրաինան իր դիրքերը զիջել է ԱՄՆ–ին։

2021 (տոննա)

2022–ի 1-ին կիսամյակ (տոննա)

ՌԴ

2511

5339

ԱՄՆ

876

5182

Ուկրաինա

6320

2540

Բրազիլիա

1415

2845

Աղբյուրը` ՀՀ ՊԵԿ
Եվրոպայում, Ռուսաստանում, Ճապոնիայում թռչնագրիպի վարակի տարածման պատճառով տնային թռչունների հազարավոր գլխաքանակներ են ոչնչացվել։ Մասնագետները չեն բացառում, որ վարակի հետագա տարածման դեպքում թռչնամսի համաշխարհային շուկայում առաջիկայում կարող է լուրջ դեֆիցիտ ու գնաճ արձանագրվել։
Լրահոս
0