Աստղաթափը, անկասկած, ամենագեղեցիկ աստղագիտական երևույթներից մեկն է: Sputnik Արմենիան ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում «ընկնող աստղերի» կադրերը։ 13.08.2024, Sputnik Արմենիա
Երկիրն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան։ Տպավորություն է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ պերսեիդներ։Հայացք Լուսնին. գիշերային գեղեցկուհին` երկրից և տիեզերքիցԻսկ գիտե՞ք, որ աստղերը լինում են նաև կարմիր ու կապույտ. Հայաստանում առաջին «Աստրոֆեստն» էր
Աստղաթափը, անկասկած, ամենագեղեցիկ աստղագիտական երևույթներից մեկն է: Sputnik Արմենիան ներկայացնում է աշխարհի տարբեր անկյուններում «ընկնող աստղերի» կադրերը։
Երկիրն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ առաջացնելով ասուպային հոսքեր, որոնք հայտնի են «աստղաթափ» կամ «աստղային անձրև» անվանումներով։
Սվիֆտի-Տուտլի գիսավորի թողած փոշու և սառցե հատիկների օղակի միջով անցնելիս առաջանում է Պերսեիդների հոսքը։ Մթնոլորտի հետ շփումից դրանք սկսում են այրվել՝ առաջացնելով գեղեցիկ տեսարան։
Տպավորություն է, թե աստղեր են ընկնում։ Երկրից թվում է, թե այդ պայծառ շիթերը թափվում են Պերսևս (կամ Պերսեոս) համաստեղությունից։ Այստեղից էլ անվանումը՝ պերսեիդներ։