00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռու մարզում 26–ամյա կնոջ մահվան գործով մեղադրանք է ներկայացվել ՍՊԸ փականագործին. ՔԿ

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2024
ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Փականագործի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում ժամանակավորապես բնակվող 26–ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով մեղադրանք է ներկայացվել ՍՊԸ փականագործին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ փականագործի կողմից անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:
«Հիմնավորվել է, որ Վանաձորի 21–ամյա բնակիչը, աշխատելով ՍՊԸ Վանաձորի տեղամասում որպես փականագործ, սպասարկել է Թումանյան փողոցում գտնվող շենքի բնակարանը: Փականագործը վերջին անգամ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին հիշյալ բնակարանի ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության մատուցման ժամանակ չի հայտնաբերել բաժանորդի կողմից լոգարանում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովման տեղադրված և ներտնային գազասպառման համակարգին միացված ուղղաձիգ ծխահեռացման համար նախատեսված «MERCURY» մոդելի 12 լ տարողությամբ գազի արագային ջրատաքացուցիչ սարքի տեղադրման և դրա շահագործման անհամապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՔԿ–ի` նա նաև միջոցներ չի ձեռնարկել խախտումով շահագործվող գազի արագային ջրատաքացուցիչ սարքի գազամատակարարումը դադարեցնելու, գազի սնուցման պողպատյա իջուցիկ խողովակի վրա առկա փականը խցափակելու ու հոլոգրաֆիկ կնիքով կնքելու ուղղությամբ: Արդյունքում` 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։45-ի սահմաններում, խախտումով տեղադրված գազի ջրատաքացուցիչի շահագործումից արտանետված թույնի հետևանքով 26-ամյա կինը մահացել է։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա փականագործին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Լրահոս
0