00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խրախճանք ժանտախտի ժամանակ կամ PR հայկական ձևով

© Photo : Social media of Nikol PashinyanՆիկոլ Փաշինյանի հեծանվավազքը
Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքը - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2024
Նիկոլ Փաշինյանի հեծանվավազքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Երբ կարծիք եմ լսում, թե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, քանի որ նրանց համար միևնույն է, և որ համակերպվել են երկիրը կորցնելու անխուսափելիության հետ, անմիջապես հիշում եմ սոցիալական հոգեբանության վերաբերյալ դասախոսություններից մեկը, որը լսել եմ շատ հեռավոր երկրում, շատ տարիներ առաջ:
Այսպիսով... ցանկացած հասարակություն տարասեռ է, ունի տարբեր շերտեր և ենթաշերտեր:
Հասարակության անդամների մեծ մասը, որպես կանոն, ապաքաղաքականացված է, և դա նորմալ է։
Նորմալ չէ, երբ ռազմական էսկալացիայի իրական սպառնալիքի, երկրի ինքնիշխան տարածքների բռնակցման, տնտեսական անկայուն իրավիճակի, պատերազմով շարունակական շանտաժի և երկիրը կազմաքանդելու պահանջների պայմաններում (այս ամենը Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հայեցակարգային ուղղությունն է), իշխանությունների ներքին քաղաքականության հիմք է դառնում ապաքաղաքականության առաջմղումը և ցուցադրական անհոգությունը՝ ազգային առաջնահերթությունների զուգահեռ վարկաբեկմամբ։
«Ես ընդհանրապես մեկումեջ քշում եմ հեծանիվ». Նիկոլ Փաշինյան
Հասկանալի է, որ փաշինյանական իշխանությունները ձախողել են (գիտակցաբար, թե ոչ՝ արդեն կարևոր չէ) երկրի անվտանգության գործունակ ճարտարապետության ձևավորումը և հիմա ընդամենը Հայաստանի նկատմամբ թուրքական և ադրբեջանական քաղաքականության հնազանդ ուղեկցորդներ են, թեև, ըստ որոշ վերլուծաբանների, նրանք անգամ դա ի վիճակի չեն գիտակցելու։
Բայց վերադառնանք դասախոսությանը:
Երկրի՝ որպես էթնոքաղաքական միավորի փլուզման ամենակարևոր տարրերից մեկը մարդկանց մեջ ինքնապահպանման բնազդի ճնշումն է։
Այս բոլոր տարօրինակ հեծանվային շրջագայությունները, զվարճանքի տեսանյութերը, որոնք ցուցադրում են երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, ազդում են քաղաքացիների գիտակցության վրա` կարծես թե ասելով՝ ուշադրություն մի՛ դարձրու, որ քո տունն այրվում է, քեզ սպառնում են վտարել հայրական տնից կամ սպանել։ Մի՛ անհանգստացիր, ինչ լինելու է, կլինի. ապրիր ներկայով:
Սա շատ արդյունավետ մեթոդ է մարդկանց բթացնելու համար՝ նրանց կենտրոնացնելով բացառապես հիմնական բնազդների վրա (ուտել, խմել, բազմանալ և այլն):
Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու առջև դրված է հետևյալ ընտրությունը. կա՛մ հավաքել կամքի ուժն ու բացելով աչքերը` վերջապես հետևություններ անել շուրջը տեղի ունեցող հրեշավոր իրողություններից, կա՛մ թքել ամեն ինչի վրա և տրվել հաճույքներին՝ անտեսելով երկրում և նրա շուրջ տեղի ունեցող գործընթացներն ու դրանց սարսափելի արդյունքի անխուսափելիությունը։
Ուրեմն, ո՞րը կընտրի քաղաքացին։
Ճիշտ է, «հաճույքի» սկզբունքը, եթե այն մատուցվում է ճիշտ քարոզչությամբ, նախընտրելի կլինի սեփական ճակատագրի նկատմամբ անհանգստությունից:
Հեծանիվներով պայքարենք «արևմտյան Ադրբեջանի» դեմ
Ի՞նչ անել իրավիճակը բեկելու համար:
Նախ և առաջ, մարդկանց պետք է հասցնել այն միտքը, որ մարտահրավերների առջև հասարակության անհոգությունն ու անտարբերությունը մեր թշնամիների հարվածի համար լավագույն խթանն են: Ընդ որում, Հայաստանին հարվածները լինելու են գրեթե բոլոր ուղղություններով՝ ռազմական, դիվանագիտական, քաղաքական, տնտեսական։
Այս իրավիճակում դա անխուսափելիորեն կհանգեցնի նրան, որ այսօրվա «անհոգության» համար մարդիկ կվճարեն իրենց կյանքով ու անվտանգությամբ։
Կարճ ասած` մարդիկ պետք է գիտակցեն, որ տոները, փառատոները, հեծանիվներով զբոսանքները շարունակվելու են մինչև այն պահը, երբ մեր երկիրն «Արևմտյան Ադրբեջան» անվանողները կգան և ուրախ երաժշտության տակ կկտրեն բոլորիս կոկորդները։
Դա անխուսափելի է, եթե չարթնացնենք հասարակությանը։
Նոր բյուջե, հին հարցեր. ո՞ւմ հաշվին են շրջագայում վարչապետի զավակները
Լրահոս
0