00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը Կուրսկում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահն ասել է, որ որ Կիևը կատարում է արևմտյան տերերի կամքը։
ՌԴ նախագահը Կուրսկի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել ուժայինների հետ և հայտարարել, որ պաշտպանության նախարարության գլխավոր խնդիրը հակառակորդին Կուրսկի մարզի տարածքից դուրս մղելն է։
«Տեղի ունեցող իրադարձությունների գնահատականը պետք է անպայման տրվի, և դա կարվի, բայց հիմա գլխավորը արդիական խնդիրների լուծումն է, որոնք ձևավորվում են տվյալ պահին և ելնելով իրավիճակի զարգացման կանխատեսումներից։ Պաշտպանության նախարարության գլխավոր խնդիրն է հակառակորդին դուրս մղել մեր տարածքներից և սահմանապահ ծառայության հետ համատեղ ապահովել պետական սահմանի հուսալի պաշտպանություն», - ասել Է Պուտինը օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով` Կուրսկի մարզում տիրող իրավիճակը ցույց է տալիս, թե ինչու է Կիևի ռեժիմը հրաժարվել Մոսկվայի և միջնորդների առաջարկներից: Պուտինն ընդգծել է, որ Կիևը, Կուրսկի մարզի վրա հարձակվելով, փորձում է բարելավել իր դիրքերը ապագա բանակցություններում:
«Կիևի ակցիան ռուսական զորքերի հարձակումը կասեցնելու ռազմական նպատակ է հետապնդում.․. Կուրսկի մարզի իրադարձություններից հետո շփման գծի ողջ երկայնքով հարձակման տեմպերը ոչ միայն չեն նվազել, այլև աճել են 1,5 անգամ», - ասել է նա` հավելելով, որ Ռուսաստանի համար ակնհայտ է, որ հակառակորդը շարունակելու է փորձել ապակայունացնել իրավիճակը սահմանամերձ շրջաններում։
ՌԴ զինուժը Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի 7 գրոհ է հետ մղել. ՌԴ ՊՆ
ՌԴ նախագահը չի բացառել սահմանամերձ շրջանների վրա ուկրաինական նոր հարձակումների հնարավորությունը․ դրանց պետք է պատրաստ լինել, այդ թվում՝ Բրյանսկի մարզում։ Նրա խոսքով ՝ Բրյանսկի մարզում առկա հարաբերական անդորրն այսօր չի երաշխավորում, որ նման իրավիճակը կպահպանվի. պետք է պատրաստվել տարբեր սցենարների:
«Խնդրում եմ ձեզ առավել ուշադիր վերաբերվել դրան ուժային կառույցների, ինչպես նաև ՌԴ ԱԴԾ գծով և Ռոսգվարդիայի աջակցությամբ ձևավորվող շտաբի հետ միասին։ Իրավիճակի ցանկացած սցենարի զարգացմանը նախապատրաստվելու համար քննարկվելիք բոլոր հարցերը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ պետք է նախապատրաստվեն և որոշվեն», - ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ Կիևը կատարում է արևմտյան տերերի կամքը․ Արևմուտքը ՌԴ–ի հետ պատերազմում է ուկրաինացիների ձեռքով։
Խորհրդակցությանը ներկա են եղել ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ինչպես նաև ՌԴ նախագահի օգնական Ալեքսեյ Դյումինը:
Ինչպես է ռուսական զինուժը Կուրսկի մարզում ոչնչացնում ուկրաինական զրահատեխնիկան
Լրահոս
0