https://arm.sputniknews.ru/20240812/rd-zinuzhy-kurski-marzum-ukrainaji-zui-7-grvoh-e-het-mghel-rd-pn-79383930.html
ՌԴ զինուժը Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի 7 գրոհ է հետ մղել. ՌԴ ՊՆ
ՌԴ զինուժը Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի 7 գրոհ է հետ մղել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Կաուչուկի շրջանում կանխվել են զրահատեխնիկայով շարժական խմբերի առաջխաղացման փորձերը։ 12.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-12T15:57+0400
2024-08-12T15:57+0400
2024-08-19T14:42+0400
ռուսաստան
կուրսկ
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79147426_0:145:1280:865_1920x0_80_0_0_a95a655c78526356523f1486f0341d3c.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Կուրսկի մարզի Մարտինովկայի, Բորկիի և Կորենևոյի շրջանում հետ է մղել ուկրաինական զորքի 7 գրոհ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։Բացի այդ, Կաուչուկի շրջանում կանխվել են զրահատեխնիկայով շարժական խմբերի առաջխաղացման փորձերը։Նշվում է, որ այդ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 1 տանկ, «Bradley» հետևակի 8 մարտական մեքենա, 16 մարտական զրահամեքենա և 14 պիկապ։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/06/79147426_0:0:1280:960_1920x0_80_0_0_51eafb710a399bc59ad3e1b779a1fe4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա
ՌԴ զինուժը Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ–ի 7 գրոհ է հետ մղել. ՌԴ ՊՆ
15:57 12.08.2024 (Թարմացված է: 14:42 19.08.2024) Կաուչուկի շրջանում կանխվել են զրահատեխնիկայով շարժական խմբերի առաջխաղացման փորձերը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Կուրսկի մարզի Մարտինովկայի, Բորկիի և Կորենևոյի շրջանում հետ է մղել ուկրաինական զորքի 7 գրոհ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
««Հյուսիս» ստորաբաժանման և պահեստազորի ակտիվ գործողությունների, բանակային ավիացիայի հարվածների, ԱԹՍ–ների և հրետանու կրակի շնորհիվ մեկ օրում հետ է մղվել Ուկրաինայի զինված ուժերի դեսանտագրոհային 80-րդ և 82-րդ գրոհային բրիգադների 7 գրոհ Մարտինովկա, Բորկի և Կորենևո բնակավայրերի շրջանում», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Կաուչուկի շրջանում կանխվել են զրահատեխնիկայով շարժական խմբերի առաջխաղացման փորձերը։
Նշվում է, որ այդ գործողությունների արդյունքում ոչնչացվել է 1 տանկ, «Bradley» հետևակի 8 մարտական մեքենա, 16 մարտական զրահամեքենա և 14 պիկապ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։