https://arm.sputniknews.ru/20240812/paramazjanic-ansharzh-sharzhakan-gujq-ev-1-mlrd-dram-karvogh-en-brnagandzel-datakhazutjun-79366176.html
Փարամազյանից անշարժ, շարժական գույք և 1 մլրդ դրամ կարող են բռնագանձել․ դատախազություն
Փարամազյանից անշարժ, շարժական գույք և 1 մլրդ դրամ կարող են բռնագանձել․ դատախազություն
Sputnik Արմենիա
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ 12.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-12T09:49+0400
2024-08-12T09:49+0400
2024-08-12T09:56+0400
քաջարան
քաղաքապետ
մանվել փարամազյան
բռնագանձում
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/16/25852193_0:20:1001:583_1920x0_80_0_0_eaa837f09f5940899b97700a3ce8b8d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 1 մլրդ դրամ։Նշենք, որ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է ներկայացրել, որը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել։Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին 2021 թվականին մեղադրանք էր առաջադրվել խարդախությանը օժանդակելու կամ այն կազմակերպելու, կաշառք ստանալու, ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտելու կամ ընտրող ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։Նրան 2021 թվականի հուլիսի 10-ին կալանավորել էին, ապա դեկտեմբերի 18-ին որոշում էր կայացվել 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ 2022 թվականի փետրվարի 7-ին նրան կրկին կալանավորել էին, սակայն մայիսի 2-ին դատարանը որոշում էր կայացրել 50 մլն գրավի դիմաց ազատ արձակել Փարամազյանին։
քաջարան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/16/25852193_98:0:901:602_1920x0_80_0_0_6a2799a0651726e974282fa6b5095149.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաջարան, քաղաքապետ, մանվել փարամազյան, բռնագանձում, հհ դատախազություն
քաջարան, քաղաքապետ, մանվել փարամազյան, բռնագանձում, հհ դատախազություն
Փարամազյանից անշարժ, շարժական գույք և 1 մլրդ դրամ կարող են բռնագանձել․ դատախազություն
09:49 12.08.2024 (Թարմացված է: 09:56 12.08.2024) ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 1 մլրդ դրամ։
Նշենք, որ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն է ներկայացրել, որը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել։
«Հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվում է բռնագանձել 6 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 49 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ, ինչպես նաև 1 իրավաբանական անձում մասնակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին 2021 թվականին մեղադրանք էր առաջադրվել խարդախությանը օժանդակելու կամ այն կազմակերպելու, կաշառք ստանալու, ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտելու կամ ընտրող ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածներով։
Նրան 2021 թվականի հուլիսի 10-ին կալանավորել էին, ապա դեկտեմբերի 18-ին որոշում էր կայացվել 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել։ 2022 թվականի փետրվարի 7-ին նրան կրկին կալանավորել էին, սակայն մայիսի 2-ին դատարանը որոշում էր կայացրել 50 մլն գրավի դիմաց ազատ արձակել Փարամազյանին։