Վերադարձնելով արքայական փառքը․ Լոռի բերդը վերականգնվում է
Վերադարձնելով արքայական փառքը․ Լոռի բերդը վերականգնվում է
Sputnik Արմենիա
Առաջիկա տարիների ընթացքում վերականգնվելու և ամրակայվելու են պարսպապատը, քաղաքացիական կառույցը և երկու բաղնիքները։ Դեպի արգելոց զբոսաշրջային հոսքն այդ ընթացքում... 11.08.2024, Sputnik Արմենիա
Արդեն մի քանի շաբաթ է՝ մեկնարկել են միջնադարյան Լոռի բերդի վերականգնման լայնածավալ աշխատանքները։ Ստեփանավանից ոչ հեռու՝ Ձորագետ և Միսխանա գետերի հատման վայրում կառուցված բերդաքաղաքը մի քանի տարի հետո զբոսաշրջիկներին կներկայանա նորովի՝ արդեն վերակառուցված տեսքով։Ըստ պատմական հիշատակումների՝ բերդը կառուցել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղից Անհողին թագավորը մոտավորապես 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը 8.5 հա է: 1966թ․-ից սկսած բերդաքաղաքում ու դրա հարակից տարածքում պեղումներ են իրականացվել՝ յուրաքանչյուր տարի հնագիտական հետաքրքիր նյութեր ու փաստեր ի հայտ բերելով։ Հաշվի առնելով Լոռի բերդի պատմահնագիտական կարևորությունն ու նշանակությունը, զբոսաշրջային հետաքրքրությունն ու միջամտության հրատապությունը՝ որոշում ընդունվեց վերականգնել այն։Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ասում է՝ երբեմն հուշարձաններն իրենք են, այսպես ասած, թելադրում վերականգնման հրատապությունը, ու սա այդ դեպքերից է։Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորմամբ։ Վերականգնման նախագիծն իրականացրել և հեղինակային հսկողություն է իրականացնում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Ծրագիրը բարդ է և բազմաբաղադրիչ. վերականգնվելու է ոչ միայն պարսպապատը, այլև քաղաքացիական կառույցը, որն ինչ-որ ժամանակ նաև եկեղեցի է եղել, նաև երկու բաղնիքները։«Ծրագիրը բավականին ընդգրկուն է, բաղկացած է մի քանի փուլից, իրականացվելու են այս պահին գոյություն ունեցող կառույցների վերականգնման, ամրակայման կամ մասնակի վերականգնման աշխատանքներ»,- նշում է Խաչիկ Հարությունյանը։Ի դեպ, 2014թ․ բերդում վերականգնման որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել էին: Վերականգնվել էր, մասնավորապես, պարսպապատի մի հատվածը, սակայն մեծածավալ աշխատանքներին հերթը չէր հասել։ Այս պահին շինարարներն աշխատում են քաղաքային կառույցի հատվածում։Վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանը նշում է՝ բազմաշերտ կառույցի հետ գործ ունեն, որը տարբեր ժամանակներում մե՛կ եկեղեցի է եղել, մե՛կ քաղաքացիական կառույցի վերածվել՝ նաև ճարտարապետական փոփոխությունների ենթարկվելով։«Աշխատում ենք ամբողջացնել կառույցը, ամենակարևորը՝ ֆիզիկական իմաստով կառույցը պահպանել, որ կարողանանք մշակութային արժեքներն ավանդել մեր սերունդներին։ Աշխատել ենք բոլոր շերտագրությունները պահպանել։ Շինարարության մեջ տարբեր գույների քարեր են օգտագործվել՝ ֆելզիտ, տուֆ, բազալտ և այլն, բոլոր քարերի համար նյութաբանական հետազոտություններ են արվել, աշխատում ենք նույն քարերով էլ վերականգնումն անել»,- ասում է վերականգնող ճարտարապետը։Շուտով մեկնարկելու է նաև պարսպապատի վերականգնման աշխատանքը։ Հաջորդն արդեն երկու բաղնիքներն են։Ըստ վիճակագրության՝ Լոռի բերդ այցելող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի ավելանում է։ Իրականացվող լայնածավալ աշխատանքների ընթացքում պատմամշակութային արգելոց զբոսաշրջային հոսքը չի դադարեցվելու։ Պատասխանատուները կարծում են, որ իրականացվող վերականգնման աշխատանքները նաև հյուրերի համար ազդակ կլինեն՝ ավելի հոգատար ու սրտացավ լինել հուշարձանի հանդեպ։
Առաջիկա տարիների ընթացքում վերականգնվելու և ամրակայվելու են պարսպապատը, քաղաքացիական կառույցը և երկու բաղնիքները։ Դեպի արգելոց զբոսաշրջային հոսքն այդ ընթացքում չի դադարեցվելու։
Արդեն մի քանի շաբաթ է՝ մեկնարկել են միջնադարյան Լոռի բերդի վերականգնման լայնածավալ աշխատանքները։ Ստեփանավանից ոչ հեռու՝ Ձորագետ և Միսխանա գետերի հատման վայրում կառուցված բերդաքաղաքը մի քանի տարի հետո զբոսաշրջիկներին կներկայանա նորովի՝ արդեն վերակառուցված տեսքով։
Ըստ պատմական հիշատակումների՝ բերդը կառուցել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղից Անհողին թագավորը մոտավորապես 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը 8.5 հա է:
1966թ․-ից սկսած բերդաքաղաքում ու դրա հարակից տարածքում պեղումներ են իրականացվել՝ յուրաքանչյուր տարի հնագիտական հետաքրքիր նյութեր ու փաստեր ի հայտ բերելով։ Հաշվի առնելով Լոռի բերդի պատմահնագիտական կարևորությունն ու նշանակությունը, զբոսաշրջային հետաքրքրությունն ու միջամտության հրատապությունը՝ որոշում ընդունվեց վերականգնել այն։
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ասում է՝ երբեմն հուշարձաններն իրենք են, այսպես ասած, թելադրում վերականգնման հրատապությունը, ու սա այդ դեպքերից է։
Ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորմամբ։ Վերականգնման նախագիծն իրականացրել և հեղինակային հսկողություն է իրականացնում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։ Ծրագիրը բարդ է և բազմաբաղադրիչ. վերականգնվելու է ոչ միայն պարսպապատը, այլև քաղաքացիական կառույցը, որն ինչ-որ ժամանակ նաև եկեղեցի է եղել, նաև երկու բաղնիքները։
«Ծրագիրը բավականին ընդգրկուն է, բաղկացած է մի քանի փուլից, իրականացվելու են այս պահին գոյություն ունեցող կառույցների վերականգնման, ամրակայման կամ մասնակի վերականգնման աշխատանքներ»,- նշում է Խաչիկ Հարությունյանը։
Ի դեպ, 2014թ․ բերդում վերականգնման որոշակի աշխատանքներ արդեն իրականացվել էին: Վերականգնվել էր, մասնավորապես, պարսպապատի մի հատվածը, սակայն մեծածավալ աշխատանքներին հերթը չէր հասել։ Այս պահին շինարարներն աշխատում են քաղաքային կառույցի հատվածում։
Վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյանը նշում է՝ բազմաշերտ կառույցի հետ գործ ունեն, որը տարբեր ժամանակներում մե՛կ եկեղեցի է եղել, մե՛կ քաղաքացիական կառույցի վերածվել՝ նաև ճարտարապետական փոփոխությունների ենթարկվելով։
«Աշխատում ենք ամբողջացնել կառույցը, ամենակարևորը՝ ֆիզիկական իմաստով կառույցը պահպանել, որ կարողանանք մշակութային արժեքներն ավանդել մեր սերունդներին։ Աշխատել ենք բոլոր շերտագրությունները պահպանել։ Շինարարության մեջ տարբեր գույների քարեր են օգտագործվել՝ ֆելզիտ, տուֆ, բազալտ և այլն, բոլոր քարերի համար նյութաբանական հետազոտություններ են արվել, աշխատում ենք նույն քարերով էլ վերականգնումն անել»,- ասում է վերականգնող ճարտարապետը։
Ըստ վիճակագրության՝ Լոռի բերդ այցելող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի ավելանում է։ Իրականացվող լայնածավալ աշխատանքների ընթացքում պատմամշակութային արգելոց զբոսաշրջային հոսքը չի դադարեցվելու։ Պատասխանատուները կարծում են, որ իրականացվող վերականգնման աշխատանքները նաև հյուրերի համար ազդակ կլինեն՝ ավելի հոգատար ու սրտացավ լինել հուշարձանի հանդեպ։