00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպորտաձևը թաղել էին, քարն էլ դրել․ Սևանում վերակենդանացնում են առագաստանավային սպորտը

© Sputnik / Aram NersesyanԾովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Բաժանորդագրվել
Այս տարի հուշամրցաշարի մասնակիցներն ավելի շատ են՝ մոտ 40 պատանի Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սևանա լիճն արդեն մի քանի օր է՝ մեկտեղել է տարբեր երկրների պատանի առագաստանավորդներին։ Օգոստոսի 4-ից մեկնարկել է ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը։ Դեռ խորհրդային ժամանակներից անցկացվող հուշամրցաշարն այս տարի ունի ավելի քան 4 տասնյակ մասնակիցներ 3 երկրներից՝ Հայաստան, Վրաստան և Ռուսաատան։ Ռուսական կողմն այս տարի առանձնահատուկ ակտիվ է՝ կան մասնակիցներ Մոսկվայից, Սոչիից, Յեյսկից, Յալթայից, Նովոսիբիրսկից։
© Sputnik / Aram NersesyanԾովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ
Флаги стран-участниц Международного юбилейного турнира по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ
«Այս տարի մրցույթն ավելի թեժ էր` ավելի դժվար, համառ պայքար էր»,- նշում է Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյանը։
Ասում է՝ Խորհրդային Միության փլուզումից հետո թվում էր, թե այս սպորտաձևի վերջն էլ է եկել. կատակում է՝ սպորտը թաղել էին, քարն էլ վրան դրել, բայց իրենց հաջողվեց վերակենդանացնել առագաստանավային սպորտը։
© Sputnik / Aram NersesyanԾովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ
Участники Международного юбилейного турнира по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարը Սևանոււմ
Հպարտությամբ նշում է՝ այս տարի ոչ միայն արտերկրից ժամանած հյուրերն էին շատ, այլև հայ մասնակիցների թիվն էր ավելի շատ նախորդ տարիների համեմատ։
«16 մասնակիցներ ունեցանք, դեռ շատերն էլ ափին մնացին, արդեն մասնակիցների թիվը լրացել էր»,- ասում է Հակոբյանը։
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյան
Вице-президент Федерации парусного спорта Армении Смбат Акопян на Международном юбилейном турнире по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Հակոբյան
Այս տարի ևս մրցաշարը երկու դասում է անցկացվում՝ «Օպտիմիստ» և «Լուչ», յուրաքանչյուր դասում կան աղջիկների և տղաների խմբեր։
«Օպտիմիստ» դասում հանդես եկող 15-ամյա Նարե Սուքիասյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ է հաղթում։ Ասում է՝ այս տարի ավելի դժվար էր, քանի որ մրցակցությունն ավելի մեծ էր։
© Sputnik / Aram NersesyanՆարե Սուքիասյան
Победительница группы девочек в классе Оптимист, 15-летняя Наре Сукиасян на Международном юбилейном турнире по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Նարե Սուքիասյան
«Վերջին մրցավազքում ամեն ինչ որոշվեց։ Եթե ես մի տեղ հետ ընկնեի, հաստատ առաջին տեղ չէի լինի։ Մեզ մոտ շատ հավես է, Սևանում ավելի դժվար է առագաստանավ քշելը, քան ծովում, էստեղ ավելի դանդաղ է նավը գնում, որովհետև ջուրը քաղցրահամ է, իսկ ծովում նավը թռչում է։ Դրա համար էլ ով կարողանում է էստեղ քշել, ծովում հաստատ կկարողանա»,- ասում է Նարեն։
«Լուչ» դասում հանդես եկող 18-ամյա Նիկոլոս Թաթարիշվիլին (որը ներկայացնում է Վրաստանը) նույնպես արդեն երկրորդ տարին անընդմեջ է հաղթում, բայց շեշտում է՝ հաղթանակն այս անգամ ավելի դժվար տրվեց. մրցակիցներն ավելի շատ էին ու ավելի ուժեղ։
© Sputnik / Aram NersesyanՆիկոլոս Թաթարիշվիլի
Победитель класса Луч, 18-летний Николос Татаришвили, на Международном юбилейном турнире по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Նիկոլոս Թաթարիշվիլի
«Այստեղ լավ ալիքներ կան, հետաքրքիր փորձառություն է տալիս»,- ասում է Նիկոլոսը։
«Օպտիմիստ» դասում հանդես եկող 13-ամյա Օլեգ Ուշկովը (ներկայացնում է Ռուսաստանը) անցյալ տարվա նման այս տարի էլ հարազատ Սոչի կվերադառնա հաղթական գավաթով։ Խոստովանում է՝ այս անգամ սխալներ շատ է արել, ուղղակի սպորտային բախտն իր հետ էր։
© Sputnik / Aram NersesyanՕլեգ Ուշկով
Победитель группы мальчиков в классе Оптимист, 13-летний Олег Ушков, на Международном юбилейном турнире по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Օլեգ Ուշկով
«Կարևորը սխալները վերլուծելն է, որ հաջորդ անգամ դրանք չկրկնեմ»,- նշում է Օլեգն ու հավելում՝ հաջորդ տարի էլ է անպայման գալու։
Ուրիշ քամի և ուրիշ ջուր, կամ երբ Սևանա լճում մրցում են պատանի առագաստանավորդները
Սուխումի ակումբի սան, Ռուսաստանը ներկայացնող 12-ամյա Լեոնիդ Ագրբան այս տարի տուն է գնում առանց մրցանակի, բայց ոչ տխուր։
© Sputnik / Aram Nersesyan Լեոնիդ Ագրբա
12-летний Леонид Агрба на Международном юбилейном турнире по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Լեոնիդ Ագրբա
«Սևանի այս մրցույթն ամեն տարի ավելի լավն է դառնում։ Ուժեղ մրցակիցներն ավելի շատ էին։ Ես, իրականում, ավելի լավ եմ սկսել զգալ քամին, իսկ Սևանում քամիները շատ ուժեղ են։ Ես լավ փորձ եմ ձեռք բերում, հաղթանակն այնքան էլ կարևոր չէ»,- ասում է Լեոնիդը։
© Sputnik / Aram NersesyanԾովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները Սևանոււմ
Церемония  награждения победителей Международного юбилейного турнира по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները Սևանոււմ
Բոլորը գալիս են հաղթանակի հետևից, բայց նույնիսկ բուն մրցաշարում չհաղթելու դեպքում մեծ ձեռքբերումով են տուն վերադառնում՝ նոր ընկերներ, փորձ և ջերմ հիշողություններ երբեմն շատ անկանխատեսելի Սևանից։
© Sputnik / Aram NersesyanԾովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները Սևանոււմ
Участники Международного юбилейного турнира по парусному спорту имени адмирала Исакова на озере Севан - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2024
Ծովակալ Իսակովի անվան առագաստանավային սպորտի միջազգային հուշամրցաշարի մասնակիցները Սևանոււմ
Լրահոս
0