https://arm.sputniknews.ru/20240809/armen-hamik-eghbajrner-sp-n-hvoghi-takic-hanel-e-pek-i-taghats-135-tvonna-havi-misy-79291002.html
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ-ն հողի տակից հանել է ՊԵԿ-ի թաղած 13.5 տոննա հավի միսը
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ-ն հողի տակից հանել է ՊԵԿ-ի թաղած 13.5 տոննա հավի միսը
Sputnik Արմենիա
Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: 09.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-09T12:51+0400
2024-08-09T12:51+0400
2024-08-09T12:52+0400
հավ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/09/79290658_0:0:1280:720_1920x0_80_0_0_fe22624dbff7f6a74513db32d35753a0.jpg
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը, հայտնում են գերատեսչությունից: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/09/79290658_161:0:1121:720_1920x0_80_0_0_7903036e4555a803f70a962f06658d1c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
հավ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), տեսանյութ, տեսանյութեր, видео
«Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ-ն հողի տակից հանել է ՊԵԿ-ի թաղած 13.5 տոննա հավի միսը
12:51 09.08.2024 (Թարմացված է: 12:52 09.08.2024) Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե:
Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության և ՊԵԿ ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցներն օրերս մասնակցել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ընկերության կողմից 13 հազար 500 կգ ընդհանուր քաշով հավի մսի ոչնչացմանը, հայտնում են
գերատեսչությունից: Գործողությունը կատարվել է Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք գյուղում` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված համապատասխան եզրակացության հիման վրա:
Ապրանքների ոչնչացումը կատարվել է թաղման եղանակով։
«Նույն օրը` օգտագործման համար ոչ պիտանի ապրանքների թաղման եղանակով ոչնչացումից հետո, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված ընկերության ներկայացուցիչներն այցելել են ոչնչացման վայր և քանդող տեխնիկայով կատարել են հողի քանդման և թաղված հավի միսը հողի տակից հանելու աշխատանքներ, որից հետո հանված ապրանքները տեղափոխել են «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածք»,-նշված է հաղորդագրության մեջ։
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՍՊ ընկերության տարածքի պահեստային սառնարաններում ՊԵԿ ներքին անվտանգության ու հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները հայտնաբերել են հողի տակից հանված ապրանքները, որոնց տուփերին առկա են եղել հողի ակնհայտ հետքեր։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, վերցվել են փորձանմուշներ։
Դեպքի վերաբերյալ կազմված նյութերի հիման վրա հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե: