https://arm.sputniknews.ru/20240704/orakargum-mijin-mijancqn-e-karvogh-e-erevany-mianal-transkaspjan-ertughun-77952072.html
Օրակարգում «Միջին միջանցքն» է. կարո՞ղ է Երևանը միանալ Տրանսկասպյան երթուղուն
Օրակարգում «Միջին միջանցքն» է. կարո՞ղ է Երևանը միանալ Տրանսկասպյան երթուղուն
Sputnik Արմենիա
Տեսականորեն Հայաստանը կարող է դառնալ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՄՏՄ) մասնակից, սակայն դրա համար անհրաժեշտ է անդամ-պետությունների... 04.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-04T20:19+0400
2024-07-04T20:19+0400
2024-07-04T20:37+0400
հեղինակներ
տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք (տմտմ)
միջին միջանցք
ղազախստան
չինաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
հայաստան
ճանապարհ
երկաթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77941085_0:105:1600:1005_1920x0_80_0_0_d6032be086eb99b8dc86d0dcbb61b556.jpg
Հայաստանին կրկին ակնարկել են՝ երկիրը դեռ կարող է միանալ Միջին (Տրանսկասպյան) միջանցքին։Օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն Ադրբեջանում ճեպազրույցի ժամանակ «Միջին միջանցքն» անվանել է տարածաշրջանի համար կարևոր նախագիծ նշելով, որ «Հայաստանի և Թուրքիայի միջոցով միջազգային շուկա դուրս գալու հիանալի հնարավորություն կա»:Ավելի վաղ Հայաստանը «Միջին միջանցքում» որպես տրանսպորտային երակ դիտարկելու մասին հայտարարում էին Թբիլիսիում և նույնիսկ Անկարայում, սակայն Երևանի գործնական մասնակցությունը քաղաքական (Բաքվի դիրքորոշումը) և աշխարհագրական (ենթակառուցվածքի բացակայությունը) պատճառներով քիչ հավանական է։ Այդ մասին է վկայում նաև նախագծի իրականացման շուրջ առաջիկայում Թուրքիայում նախատեսվող բանակցությունների հերթական փուլին միայն Թբիլիսիի, Աստանայի և Բաքվի ներկայացուցիչների մասնակցությունը:Փոքր-ինչ՝ ՏՄՏՄ նախագծի մասինՍա միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանի, Ղազախստանի՝ ցամաքային, Կասպից ծովի՝ ջրային, Ադրբեջանի, Վրաստանի տարածքներով՝ դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ։Երթուղու ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013թ. նոյեմբերին Աստանայում տեղի ունեցած «Նոր Մետաքսի ճանապարհ» II միջազգային տրանսպորտա-հաղորդակցային գործարար համաժողովի շրջանակներում «Ազգային ընկերություն» ԲԸ, «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ԲԸ ղեկավարների կողմից: Երթուղին սինխրոնիզացվելու է չինական «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության հետ, դրա մի մաս է հանդիսանում նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագիծը:«Միջին միջանցքի» նպատակը երթուղիները առավելագույն ներդաշնակ դարձնելը և ըստ այդմ՝ բեռների փոխադրումը դյուրացնելն է։ Ներկայումս գործարկված է հարթակ, որը համակարգելու է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։ Ղազախստանն ու Չինաստանը Միջին միջանցքով իրականացրել են փորձնական բեռնափոխադրումներ (բազմաեղանակ փոխադրամիջոցներով), Իսկ Բաքուն ու Պեկինը ՏՄՏՄ-ով բեռնափոխադրումների ծավալն ավելացնելու մասին հուշագիր են ստորագրել: Մոտ ժամանակներս Բաքու կժամանի Չինաստանի Ցզյանսու նահանգից առաջին բլոկ-գնացքը, որը մեկնակետից ուղևորվել էր հունիսի 20-ին:Ինչպե՞ս կարող է ներգրավվել ՀայաստանըԵթե ելնենք լոգիստիկ հաշվարկներից, ապա նախագծին Հայաստանի ներգրավումը հնարավոր է երկաթգծի միջոցով ։ Տեսականորեն «Միջին միջանցքը» կարող է զուգակցվել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության ուղղություններից մեկի հետ։ Այսպիսով, Երևանը կարող է միանալ ՏՄՏՄ-ին Կայան-Հրազդան ճյուղի միջոցով։ Ըստ այդմ, Չինաստանից բեռները Կասպից ծովով կհասնեն Ադրբեջան, այնտեղից՝ նշված ճյուղով Հայաստան, ապա՝ Թուրքիա (Ախուրիկով)։ Սյունիքի մարզի տարածքում նախկին խորհրդային երկաթգծի վերականգնման դեպքում ՏՄՏՄ-ի առանձին ճյուղավորում հնարավոր է անցկացնել նաև Վրաստան և Իրան։Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից բեռները կարող են կոնտեյներներով հասնել իրանական Չաբահար նավահանգիստ, ապա Իրանից Հայաստան և այնտեղից Եվրոպա՝ Սև ծովի նավահանգիստներով։Այս դեպքում Հայաստանը դառնում է կապող օղակ ոչ միայն մի քանի երկրների, այլև տրանսպորտային միջանցքների համար։ Բաքվի քաղաքական կամքի առկայության դեպքում Հայաստանը կարող է Վրաստանի հետ համատեղ միանալ ՏՄՏՄ–ին, եթե օգտվի Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղուց: Ներկայում այս ուղին հասանելի չէ Հայաստանին, քանի որ Բաքուն դեմ է, որ հայկական բեռներն անցնեն դրանով։Վերջին իրադարձությունների հաշվառմամբ, Հայաստանը կարող է տարանցիկ հանգույց դառնալ մի շարք տրանսպորտային նախագծերում։ Սակայն որպեսզի այս ամենն իրականություն դառնա, մեր երկիրը պետք է լուծի հաղորդակցային և ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ։
տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք (տմտմ)
միջին միջանցք
ղազախստան
չինաստան
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77941085_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b63e660764c312f8112ea9d663f9b227.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
հեղինակներ, տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք (տմտմ), միջին միջանցք, ղազախստան, չինաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայաստան, ճանապարհ, երկաթուղի
հեղինակներ, տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցք (տմտմ), միջին միջանցք, ղազախստան, չինաստան, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, հայաստան, ճանապարհ, երկաթուղի
Օրակարգում «Միջին միջանցքն» է. կարո՞ղ է Երևանը միանալ Տրանսկասպյան երթուղուն
20:19 04.07.2024 (Թարմացված է: 20:37 04.07.2024) Տեսականորեն Հայաստանը կարող է դառնալ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՄՏՄ) մասնակից, սակայն դրա համար անհրաժեշտ է անդամ-պետությունների քաղաքական կամքը:
Հայաստանին կրկին ակնարկել են՝ երկիրը դեռ կարող է միանալ Միջին (Տրանսկասպյան) միջանցքին։
Օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենն Ադրբեջանում ճեպազրույցի ժամանակ «Միջին միջանցքն» անվանել է տարածաշրջանի համար կարևոր նախագիծ նշելով, որ «Հայաստանի և Թուրքիայի միջոցով միջազգային շուկա դուրս գալու հիանալի հնարավորություն կա»:
Ավելի վաղ Հայաստանը «Միջին միջանցքում» որպես տրանսպորտային երակ դիտարկելու մասին հայտարարում էին Թբիլիսիում և նույնիսկ Անկարայում, սակայն Երևանի գործնական մասնակցությունը քաղաքական (Բաքվի դիրքորոշումը) և աշխարհագրական (ենթակառուցվածքի բացակայությունը) պատճառներով քիչ հավանական է։ Այդ մասին է վկայում նաև նախագծի իրականացման շուրջ առաջիկայում Թուրքիայում նախատեսվող բանակցությունների հերթական փուլին միայն Թբիլիսիի, Աստանայի և Բաքվի ներկայացուցիչների մասնակցությունը:
Փոքր-ինչ՝ ՏՄՏՄ նախագծի մասին
Սա միջազգային տրանսպորտային միջանցք է, որն անցնում է Չինաստանի, Ղազախստանի՝ ցամաքային, Կասպից ծովի՝ ջրային, Ադրբեջանի, Վրաստանի տարածքներով՝ դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ։
Երթուղու ստեղծման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013թ. նոյեմբերին Աստանայում տեղի ունեցած «Նոր Մետաքսի ճանապարհ» II միջազգային տրանսպորտա-հաղորդակցային գործարար համաժողովի շրջանակներում «Ազգային ընկերություն» ԲԸ, «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ԲԸ ղեկավարների կողմից: Երթուղին սինխրոնիզացվելու է չինական «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության հետ, դրա մի մաս է հանդիսանում նաև «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու նախագիծը:
«Միջին միջանցքի» նպատակը երթուղիները առավելագույն ներդաշնակ դարձնելը և ըստ այդմ՝ բեռների փոխադրումը դյուրացնելն է։ Ներկայումս գործարկված է հարթակ, որը համակարգելու է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին։ Ղազախստանն ու Չինաստանը Միջին միջանցքով իրականացրել են փորձնական բեռնափոխադրումներ (բազմաեղանակ փոխադրամիջոցներով), Իսկ Բաքուն ու Պեկինը ՏՄՏՄ-ով բեռնափոխադրումների ծավալն ավելացնելու մասին հուշագիր են ստորագրել: Մոտ ժամանակներս Բաքու կժամանի Չինաստանի Ցզյանսու նահանգից առաջին բլոկ-գնացքը, որը մեկնակետից ուղևորվել էր հունիսի 20-ին:
Ինչպե՞ս կարող է ներգրավվել Հայաստանը
Եթե ելնենք լոգիստիկ հաշվարկներից, ապա նախագծին Հայաստանի ներգրավումը հնարավոր է երկաթգծի միջոցով ։ Տեսականորեն «Միջին միջանցքը» կարող է զուգակցվել «Խաղաղության խաչմերուկ» հայկական նախաձեռնության ուղղություններից մեկի հետ։ Այսպիսով, Երևանը կարող է միանալ ՏՄՏՄ-ին Կայան-Հրազդան ճյուղի միջոցով։ Ըստ այդմ, Չինաստանից բեռները Կասպից ծովով կհասնեն Ադրբեջան, այնտեղից՝ նշված ճյուղով Հայաստան, ապա՝ Թուրքիա (Ախուրիկով)։ Սյունիքի մարզի տարածքում նախկին խորհրդային երկաթգծի վերականգնման դեպքում ՏՄՏՄ-ի առանձին ճյուղավորում հնարավոր է անցկացնել նաև Վրաստան և Իրան։
Տեսականորեն նույն Չինաստանից, Պարսից ծոցի ավազանի երկրներից, Հնդկաստանից բեռները կարող են կոնտեյներներով հասնել իրանական Չաբահար նավահանգիստ, ապա Իրանից Հայաստան և այնտեղից Եվրոպա՝ Սև ծովի նավահանգիստներով։
Այս դեպքում Հայաստանը դառնում է կապող օղակ ոչ միայն մի քանի երկրների, այլև տրանսպորտային միջանցքների համար։ Բաքվի քաղաքական կամքի առկայության դեպքում Հայաստանը կարող է Վրաստանի հետ համատեղ միանալ ՏՄՏՄ–ին, եթե օգտվի Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղուց: Ներկայում այս ուղին հասանելի չէ Հայաստանին, քանի որ Բաքուն դեմ է, որ հայկական բեռներն անցնեն դրանով։
Վերջին իրադարձությունների հաշվառմամբ, Հայաստանը կարող է տարանցիկ հանգույց դառնալ մի շարք տրանսպորտային նախագծերում։ Սակայն որպեսզի այս ամենն իրականություն դառնա, մեր երկիրը պետք է լուծի հաղորդակցային և ենթակառուցվածքային մի շարք խնդիրներ։