https://arm.sputniknews.ru/20240807/zvoher-ev-viravvorner-hamalrvum-e-dvonvorakan-arjan-pashary-inch-e-katarvum-kurski-marzum-79196469.html
Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզում
Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզում
Sputnik Արմենիա
Գիշերվա ընթացքում Կուրսկի մարզում ինքնաթիռային տիպի 4 անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել: 07.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-07T09:30+0400
2024-08-07T09:30+0400
2024-08-19T14:42+0400
ռուսաստան
կուրսկ
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79194704_0:385:914:899_1920x0_80_0_0_734cacc4ad302e2f0fb76bab52035470.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կուրսկի մարզում արտակարգ ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի: Տեղեկությունը հայտնում է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։Սմիրնովն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը սահմանամերձ Սուջա քաղաքի մոտ հարված են հասցրել շտապ օգնության մեքենայի, ինչի հետևանքով մահացել են վարորդն ու բուժակը, շտապօգնության բժիշկը վիրավորվել է: Ըստ լրատվամիջոցների` հրկիզվել է նաև Սուջայից ոչ հեռու գտնվող վանքի գլխավոր տաճարը։Տուժածների թիվն այս պահին հասնում է 28-ի: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականների զանգվածային հարձակման հետևանքով վիրավորվել է վեց երեխա, որոնցից երեքը՝ նույն ընտանիքից:Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի մարզում մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ:Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շուրջ 300 զինյալով զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը:ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական և ուկրաինական ուժերի միջև մարտերը շարունակվել են գիշերը: Ռուսական զորքերի խմբավորման պահեստազորը տեղափոխվել է մարտական գործողությունների շրջան։Կուրսկի մարզում կանխվել է Ուկրաինայի ԶՈւ առաջխաղացումը․ ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է ներկայացրել
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/07/79194704_0:267:914:953_1920x0_80_0_0_ef870c2ed79544ef107a7deffe510653.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա
ռուսաստան, կուրսկ, ուկրաինա
Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզում
09:30 07.08.2024 (Թարմացված է: 14:42 19.08.2024) Գիշերվա ընթացքում Կուրսկի մարզում ինքնաթիռային տիպի 4 անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կուրսկի մարզում արտակարգ ծառայություններն անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի: Տեղեկությունը հայտնում է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը։
«Վերջին օրվա ընթացքում մեր տարածաշրջանը հերոսաբար դիմակայում է ուկրաինական նացիստների հարձակումներին։ Մարզի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բժշկական հաստատությունները համալրում են դոնորական արյան պաշարը», - գրել է նա սոցցանցում։
Սմիրնովն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը սահմանամերձ Սուջա քաղաքի մոտ հարված են հասցրել շտապ օգնության մեքենայի, ինչի հետևանքով մահացել են վարորդն ու բուժակը, շտապօգնության բժիշկը վիրավորվել է: Ըստ լրատվամիջոցների` հրկիզվել է նաև Սուջայից ոչ հեռու գտնվող վանքի գլխավոր տաճարը։
Տուժածների թիվն այս պահին հասնում է 28-ի: Ինչպես հայտնել Է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, Կուրսկի մարզում ուկրաինացի զինվորականների զանգվածային հարձակման հետևանքով վիրավորվել է վեց երեխա, որոնցից երեքը՝ նույն ընտանիքից:
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության ուժերը Կուրսկի մարզում մեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը շուրջ 300 զինյալով զրահատեխնիկայի աջակցությամբ փորձել են գրոհել Կուրսկի մարզի պետական սահմանի մոտ գտնվող ռուսական դիրքերը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական և ուկրաինական ուժերի միջև մարտերը շարունակվել են գիշերը: Ռուսական զորքերի խմբավորման պահեստազորը տեղափոխվել է մարտական գործողությունների շրջան։