https://arm.sputniknews.ru/20240807/martery-sharunakvum-enrd-pn-n-nerkajacrel-e-kurski-marzi-sahmanin-tirvogh-iravitshaky-79207066.html
Մարտերը շարունակվում են․ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Կուրսկի մարզի սահմանին տիրող իրավիճակը
Մարտերը շարունակվում են․ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Կուրսկի մարզի սահմանին տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Մարտական գործողությունների մեկ օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 զրահատեխնիկա։ 07.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-07T14:14+0400
2024-08-07T14:14+0400
2024-08-19T14:42+0400
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան
կուրսկ
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_7e0c04c2512d4cc00823805d6cd8c81a.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՌԴ զինվորականները սահմանապահների հետ միասին գիշերվա ընթացքում շարունակել են մարտերը Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում Ուկրաինայի ԶՈւ կազմավորումներին հետ շպրտելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Խոցվել է հակառակորդի ստորաբաժանումների ռեզերվը Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Սումիի մարզի Գորոդիշչե բնակավայրերի շրջաններում։Կուրսկի մարզի գնդակոծության հետևանքով 24 մարդ է վիրավորվելՄարտական գործողությունների մեկ օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 զրահատեխնիկա, այդ թվում՝ 7 տանկ, 8 զրահափոխադրիչ, հետևակի 3 մարտական մեքենա, 31 մարտական զրահապատ մեքենա (այդ թվում՝ 12 «Կոզակ»), 2 «Սթրայքեր», ինժեներական ապաշրջափակման մեքենա և 6 ավտոմեքենա:Ոչնչացվել են նաև «Բուկ Մ1» զենիթահրթիռային համալիրի 2 ինքնագնաց կրակային կայաններ, ՈւՐ-77 ականազերծման կայաններ և ռադիոէլեկտրոնային պայքարի կայան:Ավելի վաղ ВГТРК-ի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին գրել էր, որ հակառակորդի սկզբնական պլանը խափանվել է՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը չի կարողացել հանկարծակիի բերել ռուսական զորամիավորումներին: Այժմ հակառակորդը փորձում է կրակային հսկողության տակ վերցնել Սուջա-Լգով ճանապարհը և ընդլայնել ռեզերվների տեղափոխման պլացդարմը՝ սկսելու հարձակումների երկրորդ ալիքը։Զոհեր և վիրավորներ, համալրվում է դոնորական արյան պաշարը. ի՞նչ է կատարվում Կուրսկի մարզումԱվելի վաղ սոցցանցերում կադրեր էին հայտնվել Կուրսկի մարզի սահմանամերձ հատվածում մարտերի ընթացքում գերեվարված ռուս ժամկետային զինծառայողների մասնակցությամբ:
ուկրաինա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_eb26ed1ae515b399efe8bde2f845596a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, կուրսկ
ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, ռուսաստան, կուրսկ
Մարտերը շարունակվում են․ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Կուրսկի մարզի սահմանին տիրող իրավիճակը
14:14 07.08.2024 (Թարմացված է: 14:42 19.08.2024) Մարտական գործողությունների մեկ օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 զրահատեխնիկա։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՌԴ զինվորականները սահմանապահների հետ միասին գիշերվա ընթացքում շարունակել են մարտերը Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում Ուկրաինայի ԶՈւ կազմավորումներին հետ շպրտելու համար: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ավիացիայի, հրթիռային զորքերի հարվածներով, հրետանու կրակով և Կուրսկի ուղղությամբ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում կասեցվել է հակառակորդի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խոցվել է հակառակորդի ստորաբաժանումների ռեզերվը Բասովկա, Ժուրավկա, Յունակովկա, Բելովոդի, Կիյանիցա, Կորչակովկա, Նովայա Սիչ, Պավլովկա, Սումիի մարզի Գորոդիշչե բնակավայրերի շրջաններում։
Մարտական գործողությունների մեկ օրվա ընթացքում հակառակորդի կորուստները կազմել են մինչև 260 զինյալ և 50 զրահատեխնիկա, այդ թվում՝ 7 տանկ, 8 զրահափոխադրիչ, հետևակի 3 մարտական մեքենա, 31 մարտական զրահապատ մեքենա (այդ թվում՝ 12 «Կոզակ»), 2 «Սթրայքեր», ինժեներական ապաշրջափակման մեքենա և 6 ավտոմեքենա:
Ոչնչացվել են նաև «Բուկ Մ1» զենիթահրթիռային համալիրի 2 ինքնագնաց կրակային կայաններ, ՈւՐ-77 ականազերծման կայաններ և ռադիոէլեկտրոնային պայքարի կայան:
Ավելի վաղ ВГТРК-ի ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին գրել էր, որ հակառակորդի սկզբնական պլանը խափանվել է՝ Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը չի կարողացել հանկարծակիի բերել ռուսական զորամիավորումներին: Այժմ հակառակորդը փորձում է կրակային հսկողության տակ վերցնել Սուջա-Լգով ճանապարհը և ընդլայնել ռեզերվների տեղափոխման պլացդարմը՝ սկսելու հարձակումների երկրորդ ալիքը։
Ավելի վաղ սոցցանցերում կադրեր էին հայտնվել Կուրսկի մարզի սահմանամերձ հատվածում մարտերի ընթացքում գերեվարված ռուս ժամկետային զինծառայողների մասնակցությամբ: