00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Фильм "Пророк": мифы и факты об Александре Пушкине
15:04
24 ր
Исторический ликбез
Александр Пушкин: бунтарь или друг царя
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանին ավելի շատ մտահոգում է ոչ թե ԵՄ-ի, այլ Իսրայելի ներկայությունը Հարավային Կովկասում

© Sputnik / Andranik GhazaryanКонференция "Иран как фактор влияния на региональные процессы" (7 августа 2024). Еревaн
Конференция Иран как фактор влияния на региональные процессы (7 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
Բաժանորդագրվել
Քաղաքագետը նշել է, որ Իրանը Իսրայելի ընդլայնվող ներկայությունը գնահատում է որպես տարածաշրջանում անկայունության գործոն։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հարավային Կովկասում ԵՄ-ի ներկայությունը, իրանական իշխանությունների կարծիքով, նպաստում է ստատուս քվոյի պահպանմանը։ Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանն այս հայտարարությունն արեց «Իրանը՝ որպես տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցության գործոն» գիտաժողովի ժամանակ։
«Պաշտոնական հայտարարություններն ուսումնասիրելիս, փորձագիտական հանդիպումների ժամանակ կտրուկ բացասական գնահատականներ չեմ նկատել Հարավային Կովկասում ԵՄ ներկայության վերաբերյալ։ Իրանի տեսանկյունից նույնիսկ ԵՄ-ի մասնակի ներկայությունը նպաստում է ուժերի տարածաշրջանային հավասարակշռության պահպանմանը»,-ասաց Մելքոնյանը։
Փորձագետը նշեց, որ Թեհրանում պատրանքներ չունեն և հասկանում են, որ Բրյուսելը առկա վակուումը իր շահերի համար է լցնում: Բայց մարտավարական մակարդակում դա տարածաշրջանային կոնֆիգուրացիայի նոր բաղադրիչ է, որը պահպանում է փխրուն ստատուս-քվոն։
Մյուս կողմից, Իսրայելի ընդլայնվող ներկայությունը դիտարկվում է որպես տարածաշրջանում անկայունության գործոն։
«Այս առումով Ադրբեջանի և Իսրայելի գործընկերությունն արդեն ռազմավարական բնույթ է կրում, քանի որ այն շոշափում է ոչ միայն այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումները, այլև արդեն կիբեռանվտանգության ոլորտը։ Իսրայելցի մասնագետները ադրբեջանցի մասնագետներ են պատրաստելու այդ ոլորտում»,- նշեց Մելքոնյանը։
Բացի այդ, արդեն խոսվում է տիեզերքում համագործակցելու մասին։ Պայմանագրեր են կնքվել ավելի քան 100 մլն դոլարի չափով։ Պայմանավորվածություն կա, որ Իսրայելը ադրբեջանական արբանյակներ կարձակի։
Ադրբեջանը կարող է օգտվել Իրան-Իսրայել սրացումից. արևելագետը` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Փորձագետի խոսքով` Իրանը դրանում մեծ խնդիր է տեսնում սեփական անվտանգության և Հարավային Կովկասի անվտանգության համար։
Նույն բացասական իմաստով են Թեհրանում դիտարկում նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության ուժեղացումը:
«Կտրուկ բացասական գնահատական կա նաև ԱՄՆ-ի հարցում»,-նշեց քաղաքագետը:
Ընդ որում` Իրանի համար «կարմիր գիծ» կլինի ոչ թե Վաշինգտոնի առանձին ռազմական ակտիվությունը, օրինակ` Երևանից ոչ հեռու, այլ Իրանի սահմանների մոտ մշտական ռազմական ներկայությունը։
«Այդ իմաստով Բաքվում շատ լավ են հասկանում են հենց այդ բաղադրիչի զգայունությունը։ Կարծում եմ` շատերն են նկատել Բաքվի վերջին տեղեկատվական գրոհն այն մասին, թե իբր Հայաստան են ժամանել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ԱՄՆ ԶՈւ անձնակազմով երկու ինքնաթիռ, որոնք «կտեղակայվեն» Սյունիքում, Իրանի հետ սահմանին և այլն»,- պարզաբանեց Մելքոնյանը։
Այլ հարց է տարածաշրջանում Հնդկաստանի ակտիվացումը։ Իրանը Հնդկաստանի հետ համագործակցում է մի շարք ուղղություններով, այդ թվում` այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաղորդակցությունները, Հայաստանին զենքի վաճառքի միջոցով տարածաշրջանային հավասարակշռության պահպանումը, ներդրումները իրանական «Չաբահար» նավահանգստում:
Ինչ վերաբերում է Մոսկվայի դերին, ապա հաշվի առնելով տարածաշրջանում Մոսկվայի և Թեհրանի շահերի հատման կետերը` պետք է մտածել գոնե Սյունիքի «սեքյուրիթիզացիայի» հարցում համագործակցության ձևաչափերի մասին։
«Ինչ-որ տեղ ռուսական կողմի մոտ է ավելի լավ ստացվում ինչ-որ ծրագիր իրականացնել, ինչ-որ տեղ` իրանական կողմի։ Իսկ եթե դա անենք միասին, ապա կարող է սիներգետիկ էֆեկտ լինել»,-կարծում է Մելքոնյանը:
Միաժամանակ նա նշեց, որ իրանցի գործընկերներն այնքան էլ չեն հասկանում Ռուսաստանի շահերն ու քաղաքականությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ֆոնին Ադրբեջանի հետ նրանց սերտ համագործակցությունը:
Անդրադառնալով «3+3» հարթակին` նա նշեց, որ Իրանն այն դիտարկում է որպես տարածաշրջանային հավասարակշռության պահպանման և զսպման բաղադրիչներից մեկը:
Լրահոս
0