00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը կարող է օգտվել Իրան-Իսրայել սրացումից. արևելագետը` «Զանգեզուրի միջանցքի» մասին

© Sputnik / Andranik GhazaryanԻրանական բեռնատարները Սյունիքում
Իրանական բեռնատարները Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
Բաժանորդագրվել
Վերլուծաբանները հույս ունեն, որ Իրանի գործողությունները կլինեն տեղային, լայնամասշտաբ պատերազմի չեն վերաճի ու տարածաշրջանը քաոսային իրավիճակի չեն բերի։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իրանի և Իսրայելի միջև լարվածության գերլարումից կարող է օգտվել նաև Ադրբեջանը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ռազմական ճանապարհով ստանալու համար։ Ռուսական տան կազմակերպած «Իրանը՝ որպես տարածաշրջանային գործընթացների վրա ազդեցության գործոն» գիտաժողովից առաջ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին նշեց Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանը։
© Sputnik / Andranik GhazaryanԳոհար Իսկանդարյան
Заведующая отделом Ирана Института востоковедения Гоар Искандарян - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
Գոհար Իսկանդարյան
Նրա խոսքով՝ տարածաշրջանում այսօր ձևավորվել է բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ՝ կապված Իսրայելի վերջին գործողությունների և դրան ի պատասխան Իրանի հայտարարության հետ, թե պատժիչ գործողություն է իրականացնելու։
«Սրա իրականությունն արդեն այնքան հստակ է, որ Իրանի ԱԳՆ են հրավիրվել բոլոր դեսպաններն ու տեղյակ են պահվել, որ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի՝ Իրանն իրավունք ունի պատժիչ գործողություններ իրականացնելու, քանի որ իր երկրի տարածքում է տեղի ունեցել այդ գործողությունը»,- նշում է Իսկանդարյանը։
Նա հույս է հայտնում, որ Իրանի պատժիչ գործողությունները գոնե կլինեն որոշակի չափով տեղային մասշտաբի, լայնամասշտաբ գործողությունների չեն վերաճի և կավարտվեն հնարավորինս շուտ։ Նա միաժամանակ հիշեցնում է ԱՄՆ-ի արձագանքը՝ եթե լայնամասշտաբ գործողություններ լինեն, ապա ԱՄՆ-ն ևս մասնակցելու է և պարտավոր է աջակցել Իսրայելին։ Ըստ արևելագետի՝ սա նշանակում է, որ տարածաշրջանն ամբողջովին քաոսային իրավիճակում է հայտնվելու։
Իսկանդարյանի խոսքով՝ պատահական չէ, որ այս լարված իրավիճակում ՌԴ Ազգային անվտանգության քարտուղար Շոյգուն մեկնեց Իրան, այնտեղից՝ միանգամից Բաքու։
«Սա շատ խոսուն քայլ է, որը թույլ է տալիս վերլուծաբաններին մտածելու, որ այս լարվածության մեջ, ամեն դեպքում, ներքաշվելու է նաև Ադրբեջանը։ Փորձում են հանդարտեցնել կողմերին, մինիմալ գործողություններ իրականացնել և որքան հնարավոր է՝ կայունություն ապահովել տարածաշրջանում, հակառակ դեպքում այն հղի է շատ վատ զարգացումներով»,- շեշտում է արևելագետը։
Նրա կարծիքով՝ Շոյգուի այցը եղել է, այսպես ասած, Իրանի գործողությունները բալանսավորելու համար։
Մեծ «պայթյունի» վտանգ. ինչու է Շոյգուն մեկնել Թեհրան ու Բաքու, և ինչով են զբաղված Երևանում
Իսկանդարյանն ընդգծում է՝ այս տարիներին Ադրբեջանը պատրաստվել է, որ եթե հնարավոր չլինի բանակցությունների միջոցով ստանալ, այսպես ասած, Զանգեզուրի ճանապարհը, անի դա ռազմական ուժի միջոցով։ Ու սա այն լարված իրավիճակն է, որն Ադրբեջանը կարող է օգտագործել. ՌԴ-ն խառն է Ուկրաինայով, Իրանն էլ կներքաշվի լայնամասշտաբ պատերազմի մեջ։
Ռուս-հայկական համալսարանի արևելագիտության ինստիտուտի պրոֆեսոր Վիկտորյա Առաքելովան շեշտում է՝ Իրանը՝ որպես քաղաքական «ծանր քաշային», գրեթե 3 հազարամյակի պետականության պատմություն ունեցող երկիր, երբևէ շտապողական որոշումներ չի կայացնում։
© Sputnik / Andranik GhazaryanՎիկտորյա Առաքելովա
Конференция Иран как фактор влияния на региональные процессы (7 августа 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2024
Վիկտորյա Առաքելովա
«Եթե Իրանն ինչ-որ քայլի դիմի, ապա այն կլինի մանրամասն մտածված, հիմնավորված»,- նշում է նա։
Առաքելովայի խոսքով՝ արդեն տևական ժամանակ է, որ փորձ է արվում սրել էսկալացիան, ու առաջին անգամը չէ, որ Իրանը դեմ առ դեմ է կանգնում նման ուղիղ էսկալացիայի վտանգի առաջ, սադրանքի հանդիպում։
«Մենք տեսնում ենք Իրանի հավասարակշիռ, զսպված դիրքորոշումը»,- ասում է Առաքելովան։
Արևելագետը հույս ունի, որ այս անգամ ևս խելամիտ ելք կգտնվի, քանի որ, միանշանակ, Հայաստանը՝ որպես քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող փոքրիկ երկիր, շատ խոցելի է այս առումով, և իրավիճակի սրումն ուղղակիորեն մեզ վրա է ազդելու։
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։ ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:
Լրահոս
0