00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱԶԲ-ն կֆինանսավորի Հայաստանում 11 արևային կայանների կառուցումը

© Photo : пресс-служба ЕАБРԱրևային կայան
Արևային կայան - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2022
Արևային կայան
Բաժանորդագրվել
Կայանները կկառուցվեն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, շահագործումը նախատեսված է արդեն այս տարի:
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը կֆինանսավորի Հայաստանում մինչև 65 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 11 արևային էլեկտրակայանների կառուցումը:
Համապատասխան փաստաթղթերը ստորագրեցին ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը և «Նյու Էներջի» ընկերությունների խմբի նախագահ Հայկ Հարությունյանը:
Եվրասիական զարգացման բանկն այդ նախագծերի համար մինչև 37 մլն դոլար կհատկացնի։ Կայանները կկառուցվեն Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում:
Բոլոր օբյեկտները շահագործման կհանձնվեն արդեն այս տարի։ Ներդրումների վերադարձն իրականացվելու է վարկառուի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև կնքվող էլեկտրաէներգիայի իրացման պայմանագրերով վճարումների հաշվին:
Հայաստանում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը հանրապետության կառավարության էներգետիկ ռազմավարության գերակա ուղղություններից է։ Վերականգնվող էներգիայի աղբյուրը նվազեցնում է պետության կախվածությունը հանածո վառելիքից, որն ամբողջությամբ ներկրվում է։ Դրա առաջնահերթությունը և զարգացման վերաբերյալ Հայաստանի կառավարության մտադրություններն ամրագրված են 2021-2040 թթ. էներգետիկ ռազմավարության մեջ:
Արևային էլեկտրակայանների ներուժը Հայաստանում գնահատվում է 8 ԳՎտ։ Արևային ժամերի միջին տարեկան տևողությունը 2700 է, իսկ արևային էներգիայի միջին տարեկան հոսքը՝ մոտ 1720 կվտ/ժ՝ 1 քմ հորիզոնական մակերեսի համար (միջին եվրոպականը 1000 կվտ/ժամ է քառակուսի մետրի համար):
Այսօր Հայաստանի էներգետիկ համակարգը հիմնված է ջերմային, ատոմային և հիդրոէլեկտրաէներգիայի վրա։ Էլեկտրաէներգիայի ընդհանուր մատակարարման ամենամեծ աղբյուրը և ընդհանուր վերջնական սպառման հիմնական էներգակիրը շարունակում է մնալ բնական գազը։
«Հայաստանում մեր ռազմավարության համաձայն՝ ԵԱԶԲ-ն կենտրոնանում է բաշխիչ արևային էլեկտրակայանների կառուցման, հիդրոէլեկտրակայանների կառուցման և արդիականացման ծրագրերի վրա: Բանկի խնդիրն է մինչև 2026 թվականը նպաստել հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը։ Այսպիսով` մենք ոչ միայն բարձրացնում ենք էներգետիկ համակարգի հուսալիությունը, այլև զգալիորեն բարելավում շրջակա միջավայրը՝ նվազեցնելով ածխածնի արտանետումները»,-ասաց Պոդգուզովը։
Հայկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ 11 կայանները տարեկան կարտադրեն մոտ 130 մլն կՎտ/ժ, ինչը կազմում է էլեկտրաէներգիայի ներքին սպառման մոտ 2%-ը։
Կայանների շինարարությունն արդեն ավարտվում է, դրանք շահագործման կհանձնվեն հոկտեմբերին։ Կարապետյանի խոսքով՝ բազմաթիվ այլ նախագծեր են նախատեսվում Հայաստանում և արտերկրում։
ԵԱԶԲ-ն «Տաշիրին» 30 մլն դոլար է հատկացնում Հայաստանում հաշվիչների արտադրության համար
Լրահոս
0