Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +38–ի. եղանակի տեսություն
08:04 07.08.2024 (Թարմացված է: 12:33 07.08.2024)
© Sputnik / Andranik GhazaryanՏավուշ
Տավուշ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Andranik Ghazaryan
Բաժանորդագրվել
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
օգոստոսի 7-ին կեսօրից հետո, 11-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
© ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿԵղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում օգոստոսի 7-ի և 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ։
Oգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Oգոստոսի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օգոստոսի 7–ի ցերեկը կլինի 35-37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +29...+31 աստիճան։