00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ-ն շուկան «արտադրված է Հայաստանում» ապրանքների մեծ պահանջարկ ունի. փոխնախարար Տերյան

© Sputnik / Aram NersesyanՆարեկ տերյան
Նարեկ տերյան - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2024
Բաժանորդագրվել
Հայաստանը աշխատանքներ է տանում առևտրատնտեսական շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչն ապագայում միայն լրացում կլինի ԵԱՏՄ առանցքային գործընկեր երկրների հետ համագործակցության համար։ Իսկ աշնանն ընդհանրապես սպասվում Է ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և այլ պաշտոնատար անձանց այցը մեր երկիր։
ԵԱՏՄ շրջանակներում (Հայաստանի նախագահությամբ) անցկացվող համաժողովների, միության երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման, հայկական արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման և լոգիստիկ նախագծերի մասին Sputnik Արմենիային պատմել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
- Հայաստանը շարունակում է նախագահել ԵԱՏՄ-ում։ Ի՞նչ ծրագրեր և համաժողովներ են սպասվում մինչև տարեվերջ:
- 2024 թվականին Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ բոլոր մարմիններում։ Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում նախատեսված է Եվրասիական տնտեսական համաժողովի անցկացումը: Ինչպես գիտեք, ընթացիկ տարին հոբելյանական է Միության համար, ինչի կապակցությամբ սահմանվել է համաժողովի թեման՝ «ԵԱՏՄ-ն 10 տարեկան է. հեռանկարներ և առաջնահերթություններ»:
Փոշի, աղմուկ և քամի․ ինչպես է զանգվածային կառուցապատումը խլում երևանցիների թթվածինը
Համաժողովի շրջանակներում նախատեսված են մի շարք պանելային քննարկումներ, որոնք ընդգրկում են թվայնացման հարցերը տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում՝ արդյունաբերական կոոպերացիա, ԵԱՏՄ ներքին շուկայի կարգավորում, լոգիստիկա, ենթակառուցվածքներ, տրանսպորտային կապակցվածություն, ինչպես նաև ԵԱՏՄ զարգացում: Պանելային քննարկումներից բացի, կազմակերպվելու են Միության հոբելյանի հետ կապված մի շարք միջոցառումներ:
- Ի՞նչ ձևաչափով է անցկացվելու համաժողովը Երևանում:
- Այն լինելու է վարչապետների մակարդակով, պլանավորվում է Միության անդամ բոլոր երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությունը, նրանք նույնպես ելույթ կունենան պանելային նստաշրջանում: Ներկայումս հրավերներ են ուղարկվում, քննարկվում են մի շարք այլ երկրներից հյուրերի մասնակցության հարցը։
- Որո՞նք են ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության թարմ ցուցանիշները: Կկիսվե՞ք 2024-ի կանխատեսումներով:
- Հայաստանի Հանրապետության և ԵԱՏՄ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել է 7 մլրդ 652 մլն ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշը 2023 թվականի նույն ժամանակահատվածից բարձր է 2,7 անգամ։ Մենք գնում ենք լավ տեմպերով, նկատվում է ապրանքաշրջանառության աճ։ Ուստի կարծում եմ, որ այդ դինամիկան կպահպանվի մինչև 2024 թվականի վերջ։
- Հայաստանն արդեն 10 տարի ԵԱՏՄ անդամ է։ Սակայն ամեն տարի մեր տնտեսվարողները խնդիրներ են ունենում ՌԴ ապրանքներ արտահանելիս։ Հաճախ հայտնաբերվում են անհամապատասխանություններ ԵԱՏՄ չափանիշներին։ Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետ է դա կապված։ Արդյոք այս խնդիրը համակարգային է և ինչպե՞ս կարելի է այն լուծել և նվազագույնի հասցնել:
- ՀՀ կառավարությունն ամենօրյա անհրաժեշտ աշխատանք է կատարում՝ նվազեցնելու այն դեպքերը, որոնք սահմանափակում են Հայաստանից Ռուսաստան ապրանքների մուտքը։ Այս հարցը նաև մեր գործընկեր Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների օրակարգում է։ Հայկական արտահանումը ծավալների ավելացման մեծ ներուժ ունի, և վստահ եմ, որ ԵԱՏՄ շուկան «արտադրված է Հայաստանում» նշումով ապրանքների մեծ պահանջարկ ունի:
Միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից է համակարգված, նպատակաուղղված աշխատանքը ինստիտուցիոնալ և կազմակերպական-իրավական հիմքերի կատարելագործման ուղղությամբ, որպեսզի գործնականում վերհանվեն խնդիրները և մշակվեն դրանց օպերատիվ լուծման մեխանիզմներ: Այստեղ կարևոր է խնդիրների գործնական լուծումը։ Գործարարները, հատկապես սկսնակները, կարող են դիմել էկոնոմիկայի նախարարություն, մենք տալիս ենք համապատասխան առաջարկություններ, անցկացնում խորհրդակցություններ։
- Ի՞նչ փուլում է նավիգացիոն կապարակնիքների ներդրման գործընթացը ԵԱՏՄ երկրներում:
- ԵԱՏՄ երկրներում նավիգացիոն կապարակնիքները ներդրման գործընթացում են, այս պահին գործընթացը գտնվում է փորձնական ռեժիմում:
- Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում հաճախ են խոսում տնտեսության դիվերսիֆիկացման մասին՝ ակտիվացնելով շփումները, այդ թվում՝ ԵՄ-ի հետ։ Արդյոք երկու տարբեր ինտեգրացիոն միավորումները (ԵԱՏՄ և ԵՄ) չե՞ն խանգարում միմյանց։
- Այո, Հայաստանը վերջին տարիներին ակտիվորեն աշխատում է իր տնտեսության և շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Անշուշտ, այս պահին Հայաստանի առաջատար առևտրային գործընկերները մնում են ԵԱՏՄ երկրները։ Սա զգալի հնարավորություններ է բացում նաև Միության մյուս գործընկեր երկրների համար, քանի որ մենք բազմաթիվ ազատություններով ընդհանուր շուկա ենք։ Մենք ձգտում ենք բարելավել մեր ապրանքների և ծառայությունների մրցունակությունը, որպեսզի դրանք համաշխարհային շուկաներում ավելի պահանջված դառնան: Ներկայումս մենք մշակում ենք արտահանման ռազմավարություն առաջիկա տարիների համար։
Մեր տրամաբանությունը աշխարհի համար բաց լինելն է։ Դա թույլ կտա նվազագույնի հասցնել հնարավոր ռիսկերը և ընդլայնել հնարավորությունները։ Եվ մենք այս ամենը դիտում ենք, որպես Միության լրացում, այլ ոչ թե ի վնաս դրա:
- Վերջին շրջանում ավելի հաճախ է խոսվում ԵԱՏՄ տարածքում միասնական լոգիստիկ շղթաների կառուցման մասին։ Ինչպե՞ս եք դա պատկերացնում Հայաստանի պարագայում, և ի՞նչ կարող է առաջարկել մեր երկիրն այդ կապակցությամբ։
- Շատ կարևոր է, որ ավելի հաճախ է քննարկվում ԵԱՏՄ տարածքում միասնական լոգիստիկ շղթաների կառուցումը։ Այս համատեքստում Հայաստանը, մեր կարծիքով, շատ բան ունի առաջարկելու՝ հաշվի առնելով նաև մեր աշխարհագրական դիրքը։
Շուտով ուժի մեջ կմտնի Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ինչպես նաև սպասվում է նմանատիպ համաձայնագրի ստորագրում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Դա է՛լ ավելի կբարձրացնի Հայաստանի նշանակությունը, որտեղ կարելի է բիզնես վարել և առևտուր իրականացնել տարբեր պետությունների հետ ինչպես ԵԱՏՄ-ի ներսում, այնպես էլ մեր գործընկերների հետ։
Բացի այդ, ներկայումս տեղի է ունենում լոգիստիկ հոսքերի գլոբալ վերահասցեավորում Հյուսիսի, Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև, ինչը մեզ համար զգալի հնարավորություններ է բացում։ Հայաստանի կառավարությունն առաջարկել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, բացի տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարությունից՝ կօգնի Հայաստանին դառնալ առանցքային տարանցիկ երկիր ոչ միայն առևտրի, այլև գլոբալ լոգիստիկ շղթաներում ներգրավվելու համար: Այս նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր բոլոր գործընկերների համար։
Մենք մեծ հույս ունենք, որ ԵԱՏՄ տարածքում համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել միասնական լոգիստիկ շղթա, ինչպես նաև Հայաստանը դիրքավորել՝ որպես գլոբալ տարանցիկ երկիր։ Այս առումով միասնական լոգիստիկ երթուղիները պահանջված կլինեն մեր գործընկերների կողմից, և մենք կկարողանանք համագործակցության զգալի հնարավորություններ առաջարկել։
- ԵԱՏՄ երկրները դեռ մի քանի տարի առաջ պայմանավորվել էին 2025 թվականից Միության երկրների տարածքում էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքների միասնական շուկա ստեղծելու մասին։ Սակայն գործընթացը առաջ չի գնում, ինչը բազմիցս մատնանշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ո՞ր փուլում է նախագիծը:
- Էներգետիկ անվտանգության ապահովումը Միության գերակա ուղղություններից է։ Գործունեության ոչ խտրական սկզբունքներով էլեկտրաէներգիայի և էներգառեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը պետք է դառնա ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից մեկը:
Սևանա լիճը - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2024
«Չի ծաղկել», բայց դրանից Սևանն իրեն լավ չի զգում. ինչ է արվում լիճը փրկելու համար
Իրոք, 2025 թվականին պետք է գործարկվեին էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքի միասնական շուկաները։ Սակայն հաշվի առնելով ճանապարհային քարտեզի մասամբ անավարտ միջոցառումները՝ որոշում է կայացվել դրա իրականացման ժամկետը երկարաձգելու մասին։
Իհարկե, այնտեղ կան զգայուն ասպեկտներ, որոնք պահանջում են մանրակրկիտ մոտեցում:
Գազի, էներգետիկայի, նավթի և նավթամթերքների միասնական շուկաների մասին պայմանագրերի համաձայնեցման աշխատանքների շրջանակներում քննարկվում են էներգառեսուրսների շուկայի ձևավորման այնպիսի հարցեր, ինչպիսիք են «առևտրի կանոնները», այդ թվում՝ բորսային առևտուրը, գազի և նավթամուղերի օգտագործման և դրա տարանցման կարգը:
Լրահոս
0