https://arm.sputniknews.ru/20240805/arden-9-tari-hajastanum-nvoratsinneri-amenataratsvats-anunnery-chen-pvokhvum-79136764.html
Արդեն 9 տարի Հայաստանում նորածինների ամենատարածված անունները չեն փոխվում
Արդեն 9 տարի Հայաստանում նորածինների ամենատարածված անունները չեն փոխվում
Sputnik Արմենիա
2024 թվականի առաջին 6 ամիսներին ՀՀ–ում ծնվել է 15671 երեխա։ 05.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-05T19:05+0400
2024-08-05T19:05+0400
2024-08-05T19:05+0400
անուն
աղջիկ
տղա
վիճակագրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69121799_0:85:1600:985_1920x0_80_0_0_e4ee0154168e8d0ab8c6fe32616b2b37.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արդեն 9 տարի Հայաստանում նորածինների ամենատարածված անունները շարունակում են մնալ Դավիթն ու Նարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով 2024 թվականի հունվար–հունիս ամիսներին ծնված փոքրիկներին տրված անունների ցանկը։2024 թվականի առաջին 6 ամիսներին ՀՀ–ում ծնվել է 15671 երեխա` 7450 աղջիկ և 8221 տղա։ Այս տարվա 6 ամսում 292 Նարե է ծնվել (2023–ին՝ մեկ տարում` 747), 545 Դավիթ (2023–ին` 1 251)։Աղջիկների անունների երկրորդ հորիզոնականում Լուսեն է (249 նորածին), երրորդ տեղում` Արփին (246), 4–րդում` Մարիան (229)։Տղաների ցանկի առաջին տասնյակում ներառված են նաև Մարկ, Լեո, Արեգ, Մոնթե, Ռոբերտ, Տիգրան անունները, իսկ աղջիկների առաջին տասնյակում` Մարի, Եվա, Անահիտ, Մանե, Մարիամ, Լյուսի անունները։Յուրաքանչյուր ցանկում 50 անուն է ներառված, որոնց վերջին 5 հորիզոնականներում են հայտնվել տղաների դեպքում՝ Մաքսը, Ադամը, Գրիգորը, Անդրանիկը, Մանվելը, աղջիկների դեպքում՝ Լուսի, Կարինե, Սուսաննա, Լուսինե, Վիկտորյա անունները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69121799_89:0:1513:1068_1920x0_80_0_0_dbc5ca9c99b97d6af83632bf8ca29d2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անուն, աղջիկ, տղա, վիճակագրություն
անուն, աղջիկ, տղա, վիճակագրություն
Արդեն 9 տարի Հայաստանում նորածինների ամենատարածված անունները չեն փոխվում
2024 թվականի առաջին 6 ամիսներին ՀՀ–ում ծնվել է 15671 երեխա։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արդեն 9 տարի Հայաստանում նորածինների ամենատարածված անունները շարունակում են մնալ Դավիթն ու Նարեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով 2024 թվականի հունվար–հունիս ամիսներին ծնված փոքրիկներին տրված անունների ցանկը։
2024 թվականի առաջին 6 ամիսներին ՀՀ–ում ծնվել է 15671 երեխա` 7450 աղջիկ և 8221 տղա։ Այս տարվա 6 ամսում 292 Նարե է ծնվել (2023–ին՝ մեկ տարում` 747), 545 Դավիթ (2023–ին` 1 251)։
Տղա նորածինների անունների վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Նարեկ անունն է (420), երրորդ տեղում` Հայկը (285), 4–րդում՝ Միքայելը (261)։
Աղջիկների անունների երկրորդ հորիզոնականում Լուսեն է (249 նորածին), երրորդ տեղում` Արփին (246), 4–րդում` Մարիան (229)։
Տղաների ցանկի առաջին տասնյակում ներառված են նաև Մարկ, Լեո, Արեգ, Մոնթե, Ռոբերտ, Տիգրան անունները, իսկ աղջիկների առաջին տասնյակում` Մարի, Եվա, Անահիտ, Մանե, Մարիամ, Լյուսի անունները։
Յուրաքանչյուր ցանկում 50 անուն է ներառված, որոնց վերջին 5 հորիզոնականներում են հայտնվել տղաների դեպքում՝ Մաքսը, Ադամը, Գրիգորը, Անդրանիկը, Մանվելը, աղջիկների դեպքում՝ Լուսի, Կարինե, Սուսաննա, Լուսինե, Վիկտորյա անունները։