https://arm.sputniknews.ru/20240805/mvot-23-mln-dram-khatkacvi-qpakan-patgamavvor-matevvos-asatrjani-mahardzani-hamar-vorvoshum-79144473.html
Մոտ 2,3 մլն դրամ կհատկացվի ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի համար. որոշում
Մոտ 2,3 մլն դրամ կհատկացվի ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի համար. որոշում
Sputnik Արմենիա
«Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ էր եղել 2023 թ. նոյեմբերին։ 05.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-05T21:00+0400
2024-08-05T21:00+0400
2024-08-05T21:00+0400
հայաստան
մահ
պատգամավոր
մաթևոս ասատրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28535959_0:0:1600:901_1920x0_80_0_0_820886811fe8ff22e7aa41be8d7487dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեից 2 մլն 277 հազար դրամ կհատկացվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերի համար։ Տեղեկությունը հրապարակվել է «ՀՀ վարչապետի որոշումներ» բաժնում։ Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Գումարը որպես աջակցությունը կտրամադրվի Ասատրյանի մորը՝ Յուղիկ Ասատրյանին։Մոտ 2,3 մլն դրամը կհատկացվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ է եղել 2023 թ. նոյեմբերի 6–ին։Նա 2021 թ. հունիսի 20–ի ընտրություններին պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Ասատրյանն ամուսնացած էր, երեք զավակների հայր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28535959_119:0:1516:1048_1920x0_80_0_0_744d268818cf1ec4b3e0a255bfb5d50a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մահ, պատգամավոր, մաթևոս ասատրյան
հայաստան, մահ, պատգամավոր, մաթևոս ասատրյան
Մոտ 2,3 մլն դրամ կհատկացվի ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի համար. որոշում
«Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը հանկարծամահ էր եղել 2023 թ. նոյեմբերին։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ պետական բյուջեից 2 մլն 277 հազար դրամ կհատկացվի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերի համար։ Տեղեկությունը հրապարակվել է
«ՀՀ վարչապետի որոշումներ» բաժնում։ Որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գումարը որպես աջակցությունը կտրամադրվի Ասատրյանի մորը՝ Յուղիկ Ասատրյանին։
«Գումարը կտրամադրվի Ազգային ժողովին ՀՀ 2024 թ. պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և 2 մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից»,– ասված է որոշման մեջ։
Մոտ 2,3 մլն դրամը կհատկացվի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պատգամավոր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը
հանկարծամահ է եղել 2023 թ. նոյեմբերի 6–ին։
Նա 2021 թ. հունիսի 20–ի ընտրություններին պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Ասատրյանն ամուսնացած էր, երեք զավակների հայր: