https://arm.sputniknews.ru/20240805/ardar-vorvoshum-er-dvolmazjany-iren-kargapahakan-pataskhanatvutjan-chentarkelu-masin-79115454.html
Արդար որոշում էր. Դոլմազյանը` իրեն կարգապահական պատասխանատվության չենթարկելու մասին
Արդար որոշում էր. Դոլմազյանը` իրեն կարգապահական պատասխանատվության չենթարկելու մասին
Sputnik Արմենիա
ԲԴԽ–ն այսօր որոշում կայացրեց մերժել Գրիգոր Մինասյանի ներկայացրած միջնորդությունը։ 05.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-05T11:09+0400
2024-08-05T11:09+0400
2024-08-05T11:25+0400
վահե դոլմազյան
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
https://cdn.am.sputniknews.ru/img/1976/07/19760764_0:85:1600:985_1920x0_80_0_0_a9cd8d1c5c1340f183ddbf0d7abdb2d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը համարում է, որ իրեն կարգապահական պատասխանատվության չենթարկելու որոշումը արդար է։ Այս մասին նա ասաց Mediahub-ի հետ ճեպազրույցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ բարձրագույն դատական խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության չենթարկել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։«Ակնկալում էի արդար որոշում, ինչի ականատեսը մենք եղանք»,– նշեց Դոլմազյանը։Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: Վահե Դոլմազյանը 2 ժամ էր տվել Տոնոյանին ԱԺ–ից «Երևան» քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ ՀՀ արդարադատության նախարարության համար այդ ժամանակահատվածն անհարկի երկար է եղել, այդ պատճառով էր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։ Մինասյանի կարծիքով` Տոնոյանի մեկնումը պետք է նաև ձեռնաշղթաներով լիներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1976/07/19760764_89:0:1513:1068_1920x0_80_0_0_bb96cc8187ed5ab4a153f574cbf2dd9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե դոլմազյան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
վահե դոլմազյան, դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
Արդար որոշում էր. Դոլմազյանը` իրեն կարգապահական պատասխանատվության չենթարկելու մասին
11:09 05.08.2024 (Թարմացված է: 11:25 05.08.2024) ԲԴԽ–ն այսօր որոշում կայացրեց մերժել Գրիգոր Մինասյանի ներկայացրած միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը համարում է, որ իրեն կարգապահական պատասխանատվության չենթարկելու որոշումը արդար է։ Այս մասին նա ասաց Mediahub-ի հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ բարձրագույն դատական խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության չենթարկել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Ակնկալում էի արդար որոշում, ինչի ականատեսը մենք եղանք»,– նշեց Դոլմազյանը։
Լրագրողի նկատառմանը, որ Մինասյանի կողմից միջնորդություն ներկայացնելը, իսկ ԲԴԽ–ի կողմից այն մերժելը շոուի էր նման, դատավորը ցնդաբանություն որակեց։ Նա ընդգծեց նաև, որ դատական համակարգը և բարձրագույն դատական խորհուրդն այդքան ժամանակ չունեն, որպեսզի շոուներ կազմակերպեն։
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: Վահե Դոլմազյանը 2 ժամ էր տվել Տոնոյանին ԱԺ–ից «Երևան» քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ ՀՀ արդարադատության նախարարության համար այդ ժամանակահատվածն անհարկի երկար է եղել, այդ պատճառով էր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։ Մինասյանի կարծիքով` Տոնոյանի մեկնումը պետք է նաև ձեռնաշղթաներով լիներ։