00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:25
34 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանի գործով դատավորին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի

© Sputnik / Asatur YesayantsՀակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2024
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դատավորի որոշմամբ կարճատև մեկնում տրամադրելիս` սահմանված ժամկետը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության մեջ նշված վերաբերելի իրավակարգավորումների էությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության չեն ենթարկի։ Որոշումը հրապարակեց բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխել էին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Տոնոյանը խնդրել էր ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: Վահե Դոլմազյանը 2 ժամ էր տվել Տոնոյանին ԱԺ–ից «Երևան» քրեակատարողական հիմնարկ վերադառնալու համար։ ՀՀ արդարադատության նախարարության համար այդ ժամանակահատվածն անհարկի երկար է եղել, այդ պատճառով էր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ։ Մինասյանի կարծիքով` Տոնոյանի մեկնումը պետք է նաև ձեռնաշղթաներով լիներ։
«Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը` Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել։ Որպես պարզաբանում, հարկ ենք համարում նշել, որ ըստ վարույթ հարուցող մարմնի` դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։ Խոսքը կարճաժամկետ մեկնում տրամադրելու որոշման մասին է։ Դատավորի որոշմամբ կարճատև մեկնում տրամադրելիս` դրա նպատակի համար ողջամիտ ժամկետ սահմանելը, ինչպես նաև ուղեկցումն առանց ձեռնաշղթայի իրականացնելու մասին նշումը չի հակասել միջնորդության մեջ նշված վերաբերելի իրավակարգավորումների էությանը»,– ասաց Անդրեասյանը։
ԲԴԽ նախագահը շեշտեց, որ վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` հանգել են այն եզրահանգման, որ դատավորի արարքը որևէ կերպ չէր կարող և չի վարկաբեկել դատական իշխանությանը։
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Պատճառաբանությունները բավարար չեն. Դոլմազյանն ինքնաբացարկ չի հայտնի
Լրահոս
0