https://arm.sputniknews.ru/20240803/bacarik-grqery-shutvov-makulatura-kdarnan-inch-e-spasum-gitatekhniakakan-gradaranin-79086908.html
Բացառիկ գրքերը շուտով մակուլատուրա՞ կդառնան. ի՞նչ է սպասում Գիտատեխնիկական գրադարանին
Բացառիկ գրքերը շուտով մակուլատուրա՞ կդառնան. ի՞նչ է սպասում Գիտատեխնիկական գրադարանին
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը այցելել է գրադարան, պարզել, թե ինչ բացառիկ գրքեր են պահվում այնտեղ ու ինչ են խոսք տվել նրանց ՀՀ կառավարությունից։ 03.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-03T14:30+0400
2024-08-03T14:30+0400
2024-08-03T14:35+0400
տեսանյութեր
տեսանյութ
գրադարան
երևան
աճուրդ
շենք
գիտատեխնիկական գրադարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/03/79080279_0:0:1920:1080_1920x0_80_0_0_121426f154bcca2d2205509203722f7b.jpg
3 հարկ գրքեր, տարբեր կրիչների վրա պահպանվող գիտական միտք, գյուտերի արտոնագրեր, գիտական հանդեսներ ու բացառիկ հրատարակություններ շուտով կարող են վերածվել մակուլատուրայի։Բանն այն է, որ Երևանի գիտատեխնիակական գրադարանը գտնվում է Կոմիտասի 49/3 շենքում, իսկ շենքը դրված է աճուրդի։ Ընթերցասրահները դատարկ են, հարկից հարկ գրքերն ու նյութերը ընթերցողներին մատակարարող վերելակները` կանգնած։Գրադարանի աշխատակազմի բազմաթիվ բողոքներից հետո կառավարությունը վստահեցրել է, որ այս պահոցի արժեքավոր մասը կտեղավորեն այլ արխիվներում ու դրա համար նույնիսկ հանձնաժողով կստեղծեն։«Իրենք նշում են՝ դուք սրա գիտական արժեքը որոշե՞լ եք, աուդիտ արե՞լ եք։ Իսկ որևէ գրադարան երբևէ Հայաստանում իր ֆոնդերի գիտական արժեքը որոշե՞լ է։ Կասկածի տա՞կ է դնում իր ֆոնդերի պահպանման կամ գիտական արժեքի հարցը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտատեխնիակական գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանը։Գրադարաններն օպիտիմալացնելու համար կան լիցենզավորված ընկերություններ, բայց արդեն իսկ պարզ է, որ որևէ փաստաթուղթ չկա դրանիցից որևէ մեկի հետ համագործակցության վերաբերյալ, և երկրորդ` մինչև օգոստոսի 12-ը 22-միլիոնանոց ֆոնդը վերակազմակերպելն անհնար է։Նշենք, որ Կոմիտասի 49/3 շենքը 5-րդ անգամ է դրվում աճուրդի։ Ինչ կլինի այդ հասցեում, դեռ չգիտենք. բազմաբնակարան շենքեր, գուցե հյուրանոց, գուցե բոլորը մեկ վայրում։Մանրամասները` ռեպորտաժում։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/03/79080279_471:0:1911:1080_1920x0_80_0_0_eeea99366cd5eff16c29a1a7f75f8142.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, գրադարան, երևան, աճուրդ, շենք, գիտատեխնիկական գրադարան
տեսանյութեր, տեսանյութ, գրադարան, երևան, աճուրդ, շենք, գիտատեխնիկական գրադարան
Բացառիկ գրքերը շուտով մակուլատուրա՞ կդառնան. ի՞նչ է սպասում Գիտատեխնիկական գրադարանին
14:30 03.08.2024 (Թարմացված է: 14:35 03.08.2024) Sputnik Արմենիայի նկարահանող խումբը այցելել է գրադարան, պարզել, թե ինչ բացառիկ գրքեր են պահվում այնտեղ ու ինչ են խոսք տվել նրանց ՀՀ կառավարությունից։
3 հարկ գրքեր, տարբեր կրիչների վրա պահպանվող գիտական միտք, գյուտերի արտոնագրեր, գիտական հանդեսներ ու բացառիկ հրատարակություններ շուտով կարող են վերածվել մակուլատուրայի։
Բանն այն է, որ Երևանի գիտատեխնիակական գրադարանը գտնվում է Կոմիտասի 49/3 շենքում, իսկ շենքը դրված է աճուրդի։ Ընթերցասրահները դատարկ են, հարկից հարկ գրքերն ու նյութերը ընթերցողներին մատակարարող վերելակները` կանգնած։
Գրադարանի աշխատակազմի բազմաթիվ բողոքներից հետո կառավարությունը վստահեցրել է, որ այս պահոցի արժեքավոր մասը կտեղավորեն այլ արխիվներում ու դրա համար նույնիսկ հանձնաժողով կստեղծեն։
«Իրենք նշում են՝ դուք սրա գիտական արժեքը որոշե՞լ եք, աուդիտ արե՞լ եք։ Իսկ որևէ գրադարան երբևէ Հայաստանում իր ֆոնդերի գիտական արժեքը որոշե՞լ է։ Կասկածի տա՞կ է դնում իր ֆոնդերի պահպանման կամ գիտական արժեքի հարցը»,–
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գիտատեխնիակական գրադարանի էլեկտրոնային քարտարանի ձևավորման բաժնի գլխավոր մասնագետ Մարգարիտա Մանուկյանը։
Գրադարաններն օպիտիմալացնելու համար կան լիցենզավորված ընկերություններ, բայց արդեն իսկ պարզ է, որ որևէ փաստաթուղթ չկա դրանիցից որևէ մեկի հետ համագործակցության վերաբերյալ, և երկրորդ` մինչև օգոստոսի 12-ը 22-միլիոնանոց ֆոնդը վերակազմակերպելն անհնար է։
Նշենք, որ Կոմիտասի 49/3 շենքը 5-րդ անգամ է դրվում աճուրդի։ Ինչ կլինի այդ հասցեում, դեռ չգիտենք. բազմաբնակարան շենքեր, գուցե հյուրանոց, գուցե բոլորը մեկ վայրում։
Մանրամասները` ռեպորտաժում։