https://arm.sputniknews.ru/20240803/atsharkut-kiranc-tshanaparhi-nakhahashvajin-arzheqy-shurj-11-mlrd-dram-e-varchapet-79093912.html
Աճարկուտ-Կիրանց ճանապարհի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է. Փաշինյան
Աճարկուտ-Կիրանց ճանապարհի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է. Փաշինյան
Sputnik Արմենիա
Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: 03.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-03T21:10+0400
2024-08-03T21:10+0400
2024-08-03T21:48+0400
ճանապարհ
աճարկուտ
կիրանց
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/03/79092649_0:62:1600:962_1920x0_80_0_0_b379d7cd08ff4b25943856483b61873d.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Աճարկուտ-Կիրանց ճանապարհի աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա նշել է, որ նշված ճանապարհի 3,7 կմ հատվածի վերակառուցման նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է։Փաշինյանը գրել է, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ծանոթացել է ճանապարհաշինարարական ծրագրերին։Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են 0,7 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:Նշվում է, որ ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։Պետք է դատական գործընթաց սկսել. Բագրատ սրբազանը Կիրանցում է, խոսում են քանդվող տների մասինսահմանազատման հետևանքով Կիրանցի մոտ մայրուղու հատվածներից մեկն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել, և նոր ճանապարհահատվածի կառուցումը նպատակ ունի լուծելու այդ խնդիրը:Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
աճարկուտ
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/03/79092649_90:0:1511:1066_1920x0_80_0_0_89b3e28a937f782dc7f0a7a2d805a6a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ճանապարհ, աճարկուտ, կիրանց, հայաստան, նիկոլ փաշինյան
ճանապարհ, աճարկուտ, կիրանց, հայաստան, նիկոլ փաշինյան
Աճարկուտ-Կիրանց ճանապարհի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է. Փաշինյան
21:10 03.08.2024 (Թարմացված է: 21:48 03.08.2024) Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Աճարկուտ-Կիրանց ճանապարհի աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ նշված ճանապարհի 3,7 կմ հատվածի վերակառուցման նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է։
Փաշինյանը գրել է, որ Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ծանոթացել է ճանապարհաշինարարական ծրագրերին։
Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են 0,7 կմ երկարությամբ նոր ճանապարհի կառուցման աշխատանքները:
Նշվում է, որ ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն
հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
սահմանազատման հետևանքով Կիրանցի մոտ մայրուղու հատվածներից մեկն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել, և նոր ճանապարհահատվածի կառուցումը նպատակ ունի լուծելու այդ խնդիրը: