https://arm.sputniknews.ru/20240716/adrbejanci-sahmanapahnern-arden-kiranci-taratsqum-en-78383950.html
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
Sputnik Արմենիա
Գյուղ մտած ադրբեջանցիները դեռևս զգուշավոր են քայլ դնում՝ մտավախություն ունենալով, որ կարող են ականներ լինել։ 16.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-16T12:16+0400
2024-07-16T12:16+0400
2024-07-16T12:23+0400
կիրանց
տավուշ
սահման
սահմանապահ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73415942_0:72:1600:972_1920x0_80_0_0_993892d359d9933fcff35c871bad17e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է Ղազարյանը։Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են։Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Կիրանց էր այցելել՝ փորձելով պատկերացում կազմել, թե սահմանազատումից հետո ինչն է մնալու Հայաստանում, ինչն է անցնելու Ադրբեջանին։ Տեսանյութում ցուցադրվող ճանապարհով (որտեղով քայլում է Sputnik Արմենիայի թղթակիցը) արդեն ադրբեջանցիներն են քայլում։Ցուցադրվող տունը, որը ճանապարհին կից էր, թեպետ սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում է մնացել, սակայն քանդվել է, քանի որ խանգարում էր ճանապարհաշինական աշխատանքներին։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։Պետք է դատական գործընթաց սկսել. Բագրատ սրբազանը Կիրանցում է, խոսում են քանդվող տների մասին
կիրանց
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/0f/73415942_0:0:1424:1067_1920x0_80_0_0_e58eaeea5e3e77ad2997009e2d0969ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիրանց, видео, տավուշ, սահման, սահմանապահ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի
կիրանց, видео, տավուշ, սահման, սահմանապահ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ադրբեջանցի
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են
12:16 16.07.2024 (Թարմացված է: 12:23 16.07.2024) Գյուղ մտած ադրբեջանցիները դեռևս զգուշավոր են քայլ դնում՝ մտավախություն ունենալով, որ կարող են ականներ լինել։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Տավուշի մարզի Կիրանց համայնքի հատվածում են։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Աճարկուտի բնակիչ Կարեն Ղազարյանը։
«Թշնամու զորքն արդեն Կիրանցի ներսում է, Աճարկուտի շրջանցիկ ճանապարհից լսվում են նրանց ձայները»,- գրել է Ղազարյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում գյուղի բնակիչները հայտնեցին, որ ադրբեջանցի սահմանապահներն արդեն կամրջի հատվածում են, նաև նորակառույց դպրոցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա են։
«Ամենամեծ խնդիրը դպրոցի հետ է կապված, մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են երեխաներին դպրոց ուղարկելու»,- նշում են բնակիչները։
Նրանց խոսքով՝ երեկվանից, երբ ադրբեջանցիները գյուղի տարածք մտան, զգուշավոր և «մի գծով էին» քայլում՝ թերևս մտավախություն ունենալով, թե հնարավոր է՝ ականներ լինեն։
Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Կիրանց էր այցելել՝ փորձելով պատկերացում կազմել, թե սահմանազատումից հետո ինչն է մնալու Հայաստանում, ինչն է անցնելու Ադրբեջանին։ Տեսանյութում ցուցադրվող ճանապարհով (որտեղով քայլում է Sputnik Արմենիայի թղթակիցը) արդեն ադրբեջանցիներն են քայլում։
Ցուցադրվող տունը, որը ճանապարհին կից էր, թեպետ սահմանազատումից հետո Հայաստանի Հանրապետության տարածքում է մնացել, սակայն քանդվել է, քանի որ խանգարում էր ճանապարհաշինական աշխատանքներին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին
պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն
հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։