https://arm.sputniknews.ru/20240803/rusastancinery-sksel-en-aveli-qich-ajcelel-hajastan-adts-i-tvjalnery-79089517.html
Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան. ԱԴԾ-ի տվյալները
Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան. ԱԴԾ-ի տվյալները
Sputnik Արմենիա
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ռուսաստանցիների ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով: 03.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-03T17:50+0400
2024-08-03T17:50+0400
2024-08-03T18:57+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
ռուս
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/70/16937061_0:0:1600:901_1920x0_80_0_0_7dfb24b71b3f992a7c9be9d146b6afa9.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, ուր ամենից հաճախ զբոսաշրջային ուղևորություններ են կատարում ռուսները։ Այս մասին հայտնում է РБК–ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները։2024-ի հունիսին ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցյալ տարի2024 թվականի վեց ամսվա ընթացքում ռուսաստանցիները զբոսաշրջային նպատակներով 4,9 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր, ինչը 20%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ (4,1 միլիոն ուղևորություն): Այն երկրների թվում, ուր առավել հաճախ են մեկնել ռուսները զբոսաշրջության նպատակով, Թուրքիան է, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Թաիլանդը և Չինաստանը:Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների մուտքերի թվով բացարձակ առաջատարը, հաշվի առնելով բոլոր նպատակներով այցերը, Թուրքիան է: Ռուսաստանցիների հոսքը Թուրքիա 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, աճել է 9,4%-ով (մինչև 2,5 մլն ուղևորություն)։Ինչո՞ւ են զբոսաշրջիկները սկսել ավելի քիչ գալ Հայաստան. Մեխակ Ապրեսյանը նշել է պատճառներըՌուսաստանից Չինաստան հոսքը երեք անգամ աճել է (793,4 հազար ուղևորություն)։ Ամենաշատ այցելվող երկրների տասնյակում են նաև Թաիլանդը (ուղևորությունների թիվն աճել է 30%-ով) և Եգիպտոսը (+15%):Նշենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 947 512 զբոսաշրջիկ, ինչը 57 651-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (1 005 163)։ Նրանց գրեթե կեսը՝ 41%, Ռուսաստանից այցելուներն են (396 հազար)։ Զբոսաշրջային աճ ապահոված երկրների թվում են նաև Վրաստանը՝ 13% (127 հազար) և Իրանը՝ 7% (69 հազար): Հնգյակում են Հնդկաստանը՝ 3% (24,9 հազար) և ԱՄՆ-ն՝ 2% (17 հազար)։Մայիսին քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան և ո՞ր երկրներից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/70/16937061_123:0:1543:1065_1920x0_80_0_0_2f4014a350f9bbaec5f3ad20c16b5f5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, ռուս, ռուսաստան
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, ռուս, ռուսաստան
Ռուսաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Հայաստան. ԱԴԾ-ի տվյալները
17:50 03.08.2024 (Թարմացված է: 18:57 03.08.2024) Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ռուսաստանցիների ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17%-ով:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, ուր ամենից հաճախ զբոսաշրջային ուղևորություններ են կատարում ռուսները։ Այս մասին հայտնում է РБК–ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության վիճակագրության տվյալները։
2024 թվականի վեց ամսվա ընթացքում ռուսաստանցիները զբոսաշրջային նպատակներով 4,9 միլիոն ուղևորություն են կատարել արտերկիր, ինչը 20%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ (4,1 միլիոն ուղևորություն): Այն երկրների թվում, ուր առավել հաճախ են մեկնել ռուսները զբոսաշրջության նպատակով, Թուրքիան է, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Թաիլանդը և Չինաստանը:
«Տասնյակում են հայտնվել նաև մերձավոր արտերկրի երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը և Վրաստանը։ Հեռավոր արտասահմանյան երկրներից՝ Կուբան»,-նշում է պարբերականը։
Միևնույն ժամանակ, ռուսաստանցիների մուտքերի թվով բացարձակ առաջատարը, հաշվի առնելով բոլոր նպատակներով այցերը, Թուրքիան է: Ռուսաստանցիների հոսքը Թուրքիա 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին, նախորդ տարվա համեմատ, աճել է 9,4%-ով (մինչև 2,5 մլն ուղևորություն)։
Ռուսաստանից Չինաստան հոսքը երեք անգամ աճել է (793,4 հազար ուղևորություն)։ Ամենաշատ այցելվող երկրների տասնյակում են նաև Թաիլանդը (ուղևորությունների թիվն աճել է 30%-ով) և Եգիպտոսը (+15%):
«Ռուսաստանցիների զանգվածային ուղղությունների թվում է հայտնվել նաև Ղազախստանը, թեև այդ երկիր ուղևորությունների թիվը մեկ տարում կրճատվել է 9 տոկոսով, մինչև 1,2 մլն: Բացի այդ, մերձավոր արտասահմանի երկրներից ռուսաստանցիներն առաջին կիսամյակում ավելի քիչ են այցելել Հայաստան. ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 17 տոկոսով՝ հասնելով 452,8 հազարի (մեկ տարի առաջվա 545,7 հազարի փոխարեն): Փոխարենը ՌԴ քաղաքացիները սկսել են ավելի հաճախ մեկնել Վրաստան՝ 522,7 հազար (+31,5%) և Ադրբեջան՝ 340 հազար (+26%)»,-գրում է պարբերականը։
Նշենք, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 947 512 զբոսաշրջիկ, ինչը 57 651-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (1 005 163)։ Նրանց գրեթե կեսը՝ 41%, Ռուսաստանից այցելուներն են (396 հազար)։ Զբոսաշրջային աճ ապահոված երկրների թվում են նաև Վրաստանը՝ 13% (127 հազար) և Իրանը՝ 7% (69 հազար): Հնգյակում են Հնդկաստանը՝ 3% (24,9 հազար) և ԱՄՆ-ն՝ 2% (17 հազար)։