https://arm.sputniknews.ru/20240709/2024-i-hunisin-aveli-qich-zbvosashrjik-e-ekel-hajastan-qan-ancjal-tari-78162902.html
2024-ի հունիսին ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցյալ տարի
2024-ի հունիսին ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցյալ տարի
Sputnik Արմենիա
Առաջին հինգ ամիսների տվյալներով՝ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են։ 09.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-09T16:24+0400
2024-07-09T16:24+0400
2024-07-09T16:24+0400
հայաստան
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1981/95/19819522_0:0:1600:901_1920x0_80_0_0_ea7e07ff0c0b26b7beb1a32bb227c0ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180 718 զբոսաշրջիկ` 18 441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ 2023 թվականի հունիսին Հայաստան էր եկել ընդհանուր 199 159 մարդ։Ավելի վաղ գրել էինք, որ 2024 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր–ինչ (շուրջ 3 %–ով) նվազել են։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թ-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ հունվար–մայիսի ցուցանիշից։Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զբոսաշրջային հոսքերի նվազման մի քանի պատճառ էր ներկայացրել։ Առաջին հերթին մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ– ն ու ԵՄ երկրները Հայաստանը դեռևս ներառում են ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում. այս երկրների ԱԳՆ–ների կայքերում ՀՀ–ն կարմիր եզրագծերով է ներկայացվում։ Ըստ նրա՝ զբոսաշրջության վրա ազդում է նաև անհարկի, չհիմնավորված գնաճը։ Զբոսաշրջության զարգացումը զսպող մեկ այլ գործոն է աշխարհաքաղաքական իրավիճակը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1981/95/19819522_177:0:1600:1067_1920x0_80_0_0_29fd50993f84c859e57815a9781dc80e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
հայաստան, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
2024-ի հունիսին ավելի քիչ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, քան անցյալ տարի
Առաջին հինգ ամիսների տվյալներով՝ դեպի մեր երկիր զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա համեմատ նվազել են։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. 2024 թվականի հունիսին Հայաստան է այցելել 180 718 զբոսաշրջիկ` 18 441-ով քիչ, քան նախորդ տարվա հունիսին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն` նշելով, որ 2023 թվականի հունիսին Հայաստան էր եկել ընդհանուր 199 159 մարդ։
2024 թ․ հունիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (7%), որոնց հաջորդում են Հնդկաստանը (3%) և ԱՄՆ-ն (2%)։
Ավելի վաղ գրել էինք, որ 2024 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր–ինչ (շուրջ 3 %–ով) նվազել են։ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թ-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ հունվար–մայիսի ցուցանիշից։
Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ
Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զբոսաշրջային հոսքերի նվազման մի քանի պատճառ էր ներկայացրել։ Առաջին հերթին մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ– ն ու ԵՄ երկրները Հայաստանը դեռևս ներառում են ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում. այս երկրների ԱԳՆ–ների կայքերում ՀՀ–ն կարմիր եզրագծերով է ներկայացվում։ Ըստ նրա՝ զբոսաշրջության վրա ազդում է նաև անհարկի, չհիմնավորված գնաճը։ Զբոսաշրջության զարգացումը զսպող մեկ այլ գործոն է աշխարհաքաղաքական իրավիճակը։