https://arm.sputniknews.ru/20240630/inchu-en-zbvosashrjiknery-sksel-aveli-qich-gal-hajastan-mekhak-apresjany-nshel-e-pattsharnery-77611603.html
Ինչո՞ւ են զբոսաշրջիկները սկսել ավելի քիչ գալ Հայաստան. Մեխակ Ապրեսյանը նշել է պատճառները
Ինչո՞ւ են զբոսաշրջիկները սկսել ավելի քիչ գալ Հայաստան. Մեխակ Ապրեսյանը նշել է պատճառները
Sputnik Արմենիա
Մի շարք երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, ԱՄՆ–ում, ԵՄ պետություններում Հայաստանը ճանապարհորդության համար դեռևս համարվում է ոչ անվտանգ երկիր։ 30.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-30T14:54+0400
2024-06-30T14:54+0400
2024-06-30T14:54+0400
զբոսաշրջություն
մեխակ ապրեսյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77530930_0:37:1600:937_1920x0_80_0_0_7ae46e4d4808e8107345ebe325d65223.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. 2024 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր–ինչ (շուրջ 3 %–ով) նվազել են, սակայն այս ցուցանիշը լուրջ ուշադրության է արժանի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թ-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ հունվար–մայիս ամիսների ցուցանիշից։Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ–ում սկսել է արագ վերականգնվել համավարակից և ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո. 2019 թվականի համեմատ 2020 թ–ին դեպի մեր երկիր զբոսաշրջային ուղևորությունները նվազեցին 72 %–ով։Մայիսին քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան և ո՞ր երկրներիցՆրա խոսքով` զբոսաշրջային հոսքերի կտրուկ թռիչք եղավ 2023 թ–ին, երբ երկիր էր այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 20 %–ով ավելի է 2019, մոտ 39 %–ով` 2022 թվականի ցուցանիշից։Ապրեսյանը նշեց, որ այցելուների թվի նվազումը կապված է մի շարք գործոնների հետ։Առաջին հերթին մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ– ն ու ԵՄ երկրները Հայաստանը դեռևս ներառում են ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում. այս երկրների ԱԳՆ–ների կայքերում ՀՀ–ն կարմիր եզրագծերով է ներկայացվում։Զբոսաշրջության վրա, ըստ նրա, ազդում է նաև անհարկի, չհիմնավորված գնաճը։ Մասնագետի խոսքով` այս ուղղությամբ հատկապես մասնավոր ոլորտը պետք է ուշադիր լինի. գնաճի ազդեցությունը ծառայությունների, ապրանքների արժեքի վրա միջազգային շուկայում մեր երկիրը դարձնում են անմրցունակ:Հայաստանը, փորձագետի խոսքով, բնականաբար չի կարող «էժան երկիր» դառնալ մասսայական զբոսաշրջության համար, սակայն պետք է լինի մրցունակ:ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ մոտ 30 հազարով նվազել էԶբոսաշրջության զարգացումը զսպող մեկ այլ գործոն է աշխարհաքաղաքական իրավիճակը։Հիշեցնենք, որ 2024–ի ապրիլի դրությամբ` մեր երկիր ժամանածների գրեթե կեսը՝ 42 տոկոսը, Ռուսաստանից այցելուներն են (250 հազար)։ Դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճն ապահովված երկրների թվում են նաև Վրաստանը՝ 14 % և Իրանը՝ 8 %:Հնգյակում են նաև Հնդկաստանը՝ 3 % և Ֆիլիպինները՝ 2 %: Ընդ որում, ամենից շատ ՀՀ են ժամանում օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/18/77530930_142:0:1565:1067_1920x0_80_0_0_1d86f65e1915a21fa9343e400839ab28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , մեխակ ապրեսյան, հայաստան
զբոսաշրջություն , մեխակ ապրեսյան, հայաստան
Ինչո՞ւ են զբոսաշրջիկները սկսել ավելի քիչ գալ Հայաստան. Մեխակ Ապրեսյանը նշել է պատճառները
Մի շարք երկրներում, օրինակ՝ Ճապոնիայում, ԱՄՆ–ում, ԵՄ պետություններում Հայաստանը ճանապարհորդության համար դեռևս համարվում է ոչ անվտանգ երկիր։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. 2024 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր–ինչ (շուրջ 3 %–ով) նվազել են, սակայն այս ցուցանիշը լուրջ ուշադրության է արժանի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թ-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ հունվար–մայիս ամիսների ցուցանիշից։
Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ–ում սկսել է արագ վերականգնվել համավարակից և ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո. 2019 թվականի համեմատ 2020 թ–ին դեպի մեր երկիր զբոսաշրջային ուղևորությունները նվազեցին 72 %–ով։
Նրա խոսքով` զբոսաշրջային հոսքերի կտրուկ թռիչք եղավ 2023 թ–ին, երբ երկիր էր այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 20 %–ով ավելի է 2019, մոտ 39 %–ով` 2022 թվականի ցուցանիշից։
Ապրեսյանը նշեց, որ այցելուների թվի նվազումը կապված է մի շարք գործոնների հետ։
Առաջին հերթին մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ– ն ու ԵՄ երկրները Հայաստանը դեռևս ներառում են ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում. այս երկրների ԱԳՆ–ների կայքերում ՀՀ–ն կարմիր եզրագծերով է ներկայացվում։
«Դա բացասաբար է ազդում այդ երկրներից քաղաքացիների ներհոսքի վրա։ Բացի այդ, կազմակերպված զբոսաշրջությունը Հայաստանում դեռևս բավականաչափ զարգացած չէ։ Այն հանդիսանում է զբոսաշրջության ոլորտի հիմնաքարը։ Դրա փոխարեն, սակայն, ՀՀ են գալիս անհատ զբոսաշրջիկներ»,– ասաց Ապրեսյանը։
Զբոսաշրջության վրա, ըստ նրա, ազդում է նաև անհարկի, չհիմնավորված գնաճը։ Մասնագետի խոսքով` այս ուղղությամբ հատկապես մասնավոր ոլորտը պետք է ուշադիր լինի. գնաճի ազդեցությունը ծառայությունների, ապրանքների արժեքի վրա միջազգային շուկայում մեր երկիրը դարձնում են անմրցունակ:
Հայաստանը, փորձագետի խոսքով, բնականաբար չի կարող «էժան երկիր» դառնալ մասսայական զբոսաշրջության համար, սակայն պետք է լինի մրցունակ:
Զբոսաշրջության զարգացումը զսպող մեկ այլ գործոն է աշխարհաքաղաքական իրավիճակը։
Հիշեցնենք, որ 2024–ի ապրիլի դրությամբ` մեր երկիր ժամանածների գրեթե կեսը՝ 42 տոկոսը, Ռուսաստանից այցելուներն են (250 հազար)։ Դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճն ապահովված երկրների թվում են նաև Վրաստանը՝ 14 % և Իրանը՝ 8 %:
Հնգյակում են նաև Հնդկաստանը՝ 3 % և Ֆիլիպինները՝ 2 %: Ընդ որում, ամենից շատ ՀՀ են ժամանում օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով։