00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ վերադարձած հետախույզների երեխաները Մոսկվայում են միայն իմացել, որ ռուս են․ Պեսկով

© Sputnik / Кирилл ЗыковПрезидент РФ Владимир Путин встречает в аэропорту Внуково граждан России, которые были освобождены в результате обмена (1 августа 2024). Москвa
Президент РФ Владимир Путин встречает в аэропорту Внуково граждан России, которые были освобождены в результате обмена (1 августа 2024). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2024
Բաժանորդագրվել
Նախօրեին ՌԴ են վերադարձվել ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում ձերբակալված և անազատության մեջ գտնվող ութ ռուսաստանցի:
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Բանտարկյալների փոխանակման շրջանակներում ՌԴ վերադարձած ռուսաստանցիների երեխաներն իրենց ծագման մասին իմացել են միայն Անկարայից ինքնաթիռն օդ բարձրանալու ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ապօրինի բնակվող հետախույզների երեխաները, որոնք երեկ ժամանեցին, իրենց ռուս լինելու մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ ինքնաթիռը դուրս է եկել Անկարայից։ Մինչ այդ նրանք չեն իմացել, որ իրենք ռուս են և կապ ունեն մեր երկրի հետ»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հավելել է, որ երեխաները սկզբում չեն հասկացել, որ Մոսկվայում իրենց դիմավորել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Երբ երեխաներն ինքնաթիռից իջան․․․ նրանք ռուսերեն չեն խոսում, և նրանց Պուտինը ողջունեց իսպաներեն ու ասաց` «buenas noches» (բարի երեկո,–խմբ.): Դա, Ի դեպ, լսվում է տեսախցիկի նկարահանածում․․․ Երեխաները հարցնում էին, թե ով է իրենց դիմավորողը, նրանք նույնիսկ չգիտեին, թե ով է Պուտինը»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
«Բայդենը կապ չունի»․ Լուկաշենկոն՝ ՌԴ-ի և Արևմուտքի միջև բանտարկյալների փոխանակման մասին
Նրա խոսքով՝ բանտում ռուսները զրկված են եղել իրենց երեխաներին մշտապես տեսնելու հնարավորությունից, ծնողական իրավունքների կորստի իրական վտանգ է եղել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև այն հայտարարությունները, թե Մոսկվան Արևմուտքի հետ առևտուր անելու համար մշտապես համալրում է «փոխանակման ֆոնդը»՝ դա անվանելով անհեթեթ:

«Այստեղ կարելի էր հարցին հարցով պատասխանել․ իսկ նրանք, ովքեր այդպիսի մեղադրանքներ են ասում Ռուսաստանի հասցեին, նրանք ինչպե՞ս են վերաբերվում արտերկրում ռուսաստանցիների մշտական ձերբակալություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ռուսաստանցիները մշտական ձերբակալություններին։ Դրանով ԱՄՆ-ին ի՞նչ նպատակներ է հետապնդում։ Ուստի դրանք բացարձակ չարդարացված և անհեթեթ մեղադրանքներ են»,-ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` օգոստոսի 1–ին ՌԴ են վերադարձվել ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում ձերբակալված և անազատության մեջ գտնվող ութ ռուսաստանցիներ: Նրանց թվում էին Գերմանիայում ցմահ ազատազրկման դատապարտված Վադիմ Սոկոլովը (Կրասիկով) և ԱՄՆ-ում բանտարկված Վլադիսլավ Կլյուշինը: Վերադարձել են նաև Արտյոմ և Աննա Դուլցևները, Պավել Ռուբցովը, Վադիմ Կոնոշչենոկը, Միխայիլ Միկուշինը և Ռոման Սելեզնյովը: Նրանց մեղսագրվում էր ՌԴ հետախուզական գերատեսչությունների հետ համագործակցություն, սակայն նրանց մեղքը չի ապացուցվել։
Նրանցից ոչ ոք դատական լսումների ընթացքում և պատիժը կրելիս իրեն մեղավոր չի ճանաչել։ Օդանավակայանում նրանց դիմավորել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտարարելով, որ զինվորական ծառայության հետ կապ ունեցողները կներկայացվեն պետական պարգևների:
Փոխանակման ժամանակ Ռուսաստանը հանձնել է լրտեսության համար դատապարտված մի քանի անձանց և երկքաղաքացիություն ունեցող մի շարք ռուսաստանցիների: Նրանց մեղքն ամբողջությամբ ապացուցվել է, և նրանք դատապարտվել են պետական դավաճանության և ծայրահեղական գործունեության հոդվածներով։ Օտարերկրյա կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսների նկատմամբ, որոնց Արևմուտքում ներկայացնում էին որպես ընդդիմություն։ Նրանք կապի մեջ էին արևմտյան հատուկ ծառայությունների հետ և աշխատում էին հակառակորդների համար։
Փոխանակման շրջանակներում ԱՄՆ է վերադարձել այդ երկրի երեք քաղաքացիներ՝ Էվան Գերշկովիչը, Փոլ Ուիլանը և Ալսու Կուրմաշևան, ինչպես նաև ԱՄՆ-ում կացության իրավունք ունեցող Վլադիմիր Կարա-Մուրզան (ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել):
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել փոխանակված քաղաքացիներին ներում շնորհելու մասին: Որոշումը կայացվել է արտասահմանում անազատության մեջ գտնվող ռուսաստանցիներին վերադարձնելու համար։
Լրահոս
0