https://arm.sputniknews.ru/20240802/ilvon-mask-qristvonja-em-bajc-mshakutajin-qristvonja-79014852.html
Իլոն Մասկ. «Քրիստոնյա եմ, բայց մշակութային քրիստոնյա»
Իլոն Մասկ. «Քրիստոնյա եմ, բայց մշակութային քրիստոնյա»
Sputnik Արմենիա
Մի անգամ լրագրողներն Ալեքսանդր Լուկաշեկնոյին հարց ուղղեցին. «Դուք հավատացյա՞լ եք»։ Եվ Բելառուսի նախագահը պատասխանեց. «Ուղղափառ աթեիստ եմ»։ 02.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-02T00:14+0400
2024-08-02T00:14+0400
2024-08-02T00:14+0400
հեղինակներ
արմեն դուլյան
5 րոպե դուլյանի հետ
քրիստոնյա
քրիստոնեություն
իլոն մասկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1d/24269088_0:0:1601:901_1920x0_80_0_0_43dc23b610f3e9d166d156f662e2ab25.jpg
Առաջին հայացքից, իհարկե, պարադոքսալ է հնչում՝ և՛ ուղղափառ, և′ աթեի՞ստ։ Էդ դեպքում ի՞նչ կասեք Էմանուել Մակրոնի մասին, որն ինքն իրեն անվանում է «ագնոստիկ քրիստոնյա», այնինչ ագնոստիցիզմի հետևորդների գլխավոր թեզն, ինչպես գիտեք, սա է՝ անհնար է իմանալ կամ ապացուցել Աստծո գոյությունը։ Այսինքն, մի կողմից Ֆրանսիայի նախագահն ասում է` հնարավոր չէ ստույգ ասել՝ Աստված կա, թե ոչ, մյուս կողմից պնդում է՝ բայց ես քրիստոնյա եմ։ Համաձայնե′ք` շատ է հիշեցնում «Զգուշացի′ր ավտոմեքենայից» կինոկատակերգության այն դրվագը, որում գլխավոր հերոսը՝ Դետոչկինը, հարցնում է հոգևորականին. «Տե′ր հայր, անկեղծ ասեք՝ դուք հավատո՞ւմ եք Աստծուն»։ Ու տեր հայրը պատասխանում է. «Բոլոր մարդիկ հավատում են։ Ոմանք հավատում են, որ Աստված կա, մյուսները հավատում են, որ Աստված չկա։ Թե′ մեկը, թե′ մյուսը անապացուցելի են»։Փաստն այն է, որ Լուկաշենկոյի և Մակրոնի միջև մի ընդհանրություն կա։ Խոսքն այն մասին չէ, որ երկուսն էլ պետություն են ղեկավարում։ Ուղղակի երկուսին էլ կարելի է դասել «մշակութային քրիստոնյաների» շարքին։ Այս հասկացությունը մեկնաբաններն ու աստվածաբանները կրկին սկսեցին աշխուժորեն քննարկել այն բանից հետո, երբ այս շաբաթ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կանադացի հոգեբան, գրող և լրագրող Ջորդան Փիթերսոնին տված հարցազրույցում ասաց. «Ես մշակութային քրիստոնյա եմ, որը հավատարիմ է քրիստոնեության սկզբունքներին»։Դոնալդ Թրամփն ուզում է Իլոն Մասկին խորհրդական նշանակել, եթե հաղթի ընտրություններումԱյս հասկացությունը՝ «մշակութային քրիստոնյա», նոր չի ծագել։ Հայտնի է, որ Ամերիկայի երրորդ նախագահը՝ Թոմաս Ջեֆերսոնը, ընդհանուր առմամբ կիսում և համակրանքով էր վերաբերվում քրիստոնեության բարոյական հիմքերին և համարում էր, որ այդ ուսմունքը մարդկության ստեղծած ամենատպավորիչ էթիկական վարքականոնն է։ Բայց միայն այդքանը։ Հենց այդ պատճառով էլ 1800 թվականի ընտրությունների ժամանակ շատերը պնդում էին, թե նա իսկական քրիստոնյա չէ և ուրեմն իրավունք չունի ղեկավարելու երկիրը, որի պաշտոնական կարգախոսն է «In God We Trust»՝ «Մենք հավատում ենք Աստծուն»։ Այսինքն, Ջեֆերսոնին էլ կարելի է իրավամբ անվանել «մշակութային քրիստոնյա», քանզի, դասական սահմանմամբ, մշակութային քրիստոնյան չի հավատում հրաշքերին, չի ընդունում, օրինակ, որ Քրիստոսը համբարձվել է, բայց համատարիմ է քրիստոնեական արժեքներին և քրիստոնեական մշակույթին։ Իսկ դուք ո՞ւմ եք նախընտրում՝ այն առաջնորդին, որը Ջեֆերսոնի նման գիտակցում է, որ ժողովրդի ոչ բոլոր որոշումները կարող են ճիշտ լինել, և իբրև համոզված ժողովրդավար ընդունում է ժողովրդի սխալվելու բնական իրավո՞ւնքը, թե՞ այն ղեկավարին, որն ակնարկում է՝ իշխանությունը շնորհվում է Աստծո կողմից։Ինչևէ, Իլոն Մասկի օրինակը ցույց է տալիս, որ «մշակութային քրիստոնյաների» բանակը գնալով ավելի ու ավելի ստվար է դառնում։ Ամերիկացի մեկնաբաններից մեկն ընդհանրապես հորդորում է մինչև վերջ անկեղծ լինել և խոստովանել, որ, մեջբերում եմ. «Ինչո՞ւ միայն Մասկը, մենք բոլորս էլ ինչ-որ չափով «մշակութային քրիստոնյաներ» ենք»։ Լոնդոնյան թերթերից մեկը վիճակագրական տվյալներ է բերում՝ բրիտանացի քրիստոնյաների մեկ քառորդը չի հավատում Քրիստոսի համբարձմանը։ Իսկապես, եկեք չթաքցնենք՝ եկեղեցի հազվադեպ ենք գնում, բայց հիանում ենք քրիստոնեական արվեստի գլուխգործոցներով՝ Փարիզի Աստվածամոր տաճարով և Բարսելոնայի Սագրադա ֆամիլիայով։ Նաև հիշեցի, թե ինչպես մի անգամ Հաղպատում քահանան ինձ ասաց. «Միայն զարմանալ կարելի է, թե այստեղի անհավատ ժողովուրդը ինչպես է ստեղծել մի վանական համալիր, որի նմանը չկա աշխարհում»։Իլոն Մասկ. «Վերջացրու, մամ, ես միևնույն է՝ Ցուկերբերգի հետ կռվելու եմ»Որոշ մասնագետներ կարծում են, որ «մշակութային քրիստոնեությունը», ինչպես իրենք են ձևակերպում, քրիստոնեության «թեթևացրած» տարբերակն է։ Նրանց փաստարկը հետևյալն է. չէ՞ որ մենք խմում ենք սուրճ առանց կոֆեինի, քաղցր ըմպելիքներ առանց շաքարի, վերջապես գարեջուր առանց ալկոհոլի, ուրեմն ինչո՞ւ չի կարելի վերապահումներ ունենալ աստվածաշնչյան որոշ պատմությունների հանդեպ, բայց միևնույն ժամանակ լիովին ընդունել Սուրբ գրքում շարադրված 10 պատվիրանները և ընդհանրապես քրիստոնեության հիմնարար սկզբունքները։ Սոմալիում ծնված կին գրող և քաղաքական գործիչ Այան Հիրսի Ալին, որին 2005 թվականին «Time» հանդեսն ընդգրկել է աշխարհի 100 ամենազդեցիկ մարդկանց ցանկում, վերջերս ընդունել է քրիստոնեությունը՝ մանրամասնելով. «Ես, իհարկե, նախընտրում եմ հավատալ, որ Քրիստոսը հարություն է առել, բայց ինձ համար ամենակարևորն այդ պատմության բարոյախրատական իմաստն է»։Եվ վերջապես հիշենք, որ վերլուծական հոգեբանության հիմնադիր, շվեյցարացի Կարլ Յունգն այն հարցին, թե արդյոք հավատո՞ւմ է Աստծուն, հակիրճ պատասխանել է. «Ես չեմ հավատում, ես գիտեմ»։ Իսկ թե ինչ գիտեր հայտնի գիտնականը՝ միայն Աստծուն է հայտնի։Իլոն Մասկի ընկերությունը մարդկանց վրա ուղեղի չիպեր փորձարկելու թույլտվություն է ստացել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1d/24269088_0:0:1423:1067_1920x0_80_0_0_13c6c30de4989f70dd859e69956bf957.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
հեղինակներ, արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, քրիստոնյա, քրիստոնեություն, իլոն մասկ
հեղինակներ, արմեն դուլյան, 5 րոպե դուլյանի հետ, քրիստոնյա, քրիստոնեություն, իլոն մասկ
Իլոն Մասկ. «Քրիստոնյա եմ, բայց մշակութային քրիստոնյա»
Մի անգամ լրագրողներն Ալեքսանդր Լուկաշեկնոյին հարց ուղղեցին. «Դուք հավատացյա՞լ եք»։ Եվ Բելառուսի նախագահը պատասխանեց. «Ուղղափառ աթեիստ եմ»։
Առաջին հայացքից, իհարկե, պարադոքսալ է հնչում՝ և՛ ուղղափառ, և′ աթեի՞ստ։ Էդ դեպքում ի՞նչ կասեք Էմանուել Մակրոնի մասին, որն ինքն իրեն անվանում է «ագնոստիկ քրիստոնյա», այնինչ ագնոստիցիզմի հետևորդների գլխավոր թեզն, ինչպես գիտեք, սա է՝ անհնար է իմանալ կամ ապացուցել Աստծո գոյությունը։ Այսինքն, մի կողմից Ֆրանսիայի նախագահն ասում է` հնարավոր չէ ստույգ ասել՝ Աստված կա, թե ոչ, մյուս կողմից պնդում է՝ բայց ես քրիստոնյա եմ։ Համաձայնե′ք` շատ է հիշեցնում «Զգուշացի′ր ավտոմեքենայից» կինոկատակերգության այն դրվագը, որում գլխավոր հերոսը՝ Դետոչկինը, հարցնում է հոգևորականին. «Տե′ր հայր, անկեղծ ասեք՝ դուք հավատո՞ւմ եք Աստծուն»։ Ու տեր հայրը պատասխանում է. «Բոլոր մարդիկ հավատում են։ Ոմանք հավատում են, որ Աստված կա, մյուսները հավատում են, որ Աստված չկա։ Թե′ մեկը, թե′ մյուսը անապացուցելի են»։
Փաստն այն է, որ Լուկաշենկոյի և Մակրոնի միջև մի ընդհանրություն կա։ Խոսքն այն մասին չէ, որ երկուսն էլ պետություն են ղեկավարում։ Ուղղակի երկուսին էլ կարելի է դասել «մշակութային քրիստոնյաների» շարքին։ Այս հասկացությունը մեկնաբաններն ու աստվածաբանները կրկին սկսեցին աշխուժորեն քննարկել այն բանից հետո, երբ այս շաբաթ աշխարհի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, կանադացի հոգեբան, գրող և լրագրող Ջորդան Փիթերսոնին տված հարցազրույցում ասաց. «Ես մշակութային քրիստոնյա եմ, որը հավատարիմ է քրիստոնեության սկզբունքներին»։
Այս հասկացությունը՝ «մշակութային քրիստոնյա», նոր չի ծագել։ Հայտնի է, որ Ամերիկայի երրորդ նախագահը՝ Թոմաս Ջեֆերսոնը, ընդհանուր առմամբ կիսում և համակրանքով էր վերաբերվում քրիստոնեության բարոյական հիմքերին և համարում էր, որ այդ ուսմունքը մարդկության ստեղծած ամենատպավորիչ էթիկական վարքականոնն է։ Բայց միայն այդքանը։ Հենց այդ պատճառով էլ 1800 թվականի ընտրությունների ժամանակ շատերը պնդում էին, թե նա իսկական քրիստոնյա չէ և ուրեմն իրավունք չունի ղեկավարելու երկիրը, որի պաշտոնական կարգախոսն է «In God We Trust»՝ «Մենք հավատում ենք Աստծուն»։ Այսինքն, Ջեֆերսոնին էլ կարելի է իրավամբ անվանել «մշակութային քրիստոնյա», քանզի, դասական սահմանմամբ, մշակութային քրիստոնյան չի հավատում հրաշքերին, չի ընդունում, օրինակ, որ Քրիստոսը համբարձվել է, բայց համատարիմ է քրիստոնեական արժեքներին և քրիստոնեական մշակույթին։ Իսկ դուք ո՞ւմ եք նախընտրում՝ այն առաջնորդին, որը Ջեֆերսոնի նման գիտակցում է, որ ժողովրդի ոչ բոլոր որոշումները կարող են ճիշտ լինել, և իբրև համոզված ժողովրդավար ընդունում է ժողովրդի սխալվելու բնական իրավո՞ւնքը, թե՞ այն ղեկավարին, որն ակնարկում է՝ իշխանությունը շնորհվում է Աստծո կողմից։
Ինչևէ, Իլոն Մասկի օրինակը ցույց է տալիս, որ «մշակութային քրիստոնյաների» բանակը գնալով ավելի ու ավելի ստվար է դառնում։ Ամերիկացի մեկնաբաններից մեկն ընդհանրապես հորդորում է մինչև վերջ անկեղծ լինել և խոստովանել, որ, մեջբերում եմ. «Ինչո՞ւ միայն Մասկը, մենք բոլորս էլ ինչ-որ չափով «մշակութային քրիստոնյաներ» ենք»։ Լոնդոնյան թերթերից մեկը վիճակագրական տվյալներ է բերում՝ բրիտանացի քրիստոնյաների մեկ քառորդը չի հավատում Քրիստոսի համբարձմանը։ Իսկապես, եկեք չթաքցնենք՝ եկեղեցի հազվադեպ ենք գնում, բայց հիանում ենք քրիստոնեական արվեստի գլուխգործոցներով՝ Փարիզի Աստվածամոր տաճարով և Բարսելոնայի Սագրադա ֆամիլիայով։ Նաև հիշեցի, թե ինչպես մի անգամ Հաղպատում քահանան ինձ ասաց. «Միայն զարմանալ կարելի է, թե այստեղի անհավատ ժողովուրդը ինչպես է ստեղծել մի վանական համալիր, որի նմանը չկա աշխարհում»։
Որոշ մասնագետներ կարծում են, որ «մշակութային քրիստոնեությունը», ինչպես իրենք են ձևակերպում, քրիստոնեության «թեթևացրած» տարբերակն է։ Նրանց փաստարկը հետևյալն է. չէ՞ որ մենք խմում ենք սուրճ առանց կոֆեինի, քաղցր ըմպելիքներ առանց շաքարի, վերջապես գարեջուր առանց ալկոհոլի, ուրեմն ինչո՞ւ չի կարելի վերապահումներ ունենալ աստվածաշնչյան որոշ պատմությունների հանդեպ, բայց միևնույն ժամանակ լիովին ընդունել Սուրբ գրքում շարադրված 10 պատվիրանները և ընդհանրապես քրիստոնեության հիմնարար սկզբունքները։ Սոմալիում ծնված կին գրող և քաղաքական գործիչ Այան Հիրսի Ալին, որին 2005 թվականին «Time» հանդեսն ընդգրկել է աշխարհի 100 ամենազդեցիկ մարդկանց ցանկում, վերջերս ընդունել է քրիստոնեությունը՝ մանրամասնելով. «Ես, իհարկե, նախընտրում եմ հավատալ, որ Քրիստոսը հարություն է առել, բայց ինձ համար ամենակարևորն այդ պատմության բարոյախրատական իմաստն է»։
Եվ վերջապես հիշենք, որ վերլուծական հոգեբանության հիմնադիր, շվեյցարացի Կարլ Յունգն այն հարցին, թե արդյոք հավատո՞ւմ է Աստծուն, հակիրճ պատասխանել է. «Ես չեմ հավատում, ես գիտեմ»։ Իսկ թե ինչ գիտեր հայտնի գիտնականը՝ միայն Աստծուն է հայտնի։