00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իլոն Մասկ. «Վերջացրու, մամ, ես միևնույն է՝ Ցուկերբերգի հետ կռվելու եմ»

© AP Photo / Patrick PleulԻլոն Մասկ
Իլոն Մասկ - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2023
Իլոն Մասկ
Բաժանորդագրվել
Մոտ 500 տարի առաջ Ֆրանսիայի թագավորն արգելեց երկու անձանց միջև ընտրովի զենքով մենամարտերը, բայց դուելները չվերացան նույնիսկ այն ժամանակ, երբ դրանց մասնակիցների համար մահապատիժ սահմանվեց։
Բավական է հիշել, թե ինչ կատարվեց ֆրանսիացի երկու հայտնի բանաստեղծների՝ Պոլ Վերլենի և Արթյուր Ռեմբոյի միջև ուղիղ 150 տարի առաջ։
1873 թվականի հուլիսի 10-ին Բրյուսելում Պոլ Վերլենը կրակեց և ձեռքից վիրավորեց Արթյուր Ռեմբոյին։ Լիովին հարբած Վերլենը դրանից անմիջապես հետո միանգամից սթափվեց և մեկնելով ատրճանակը գետնին պառկած Ռեմբոյին, աղաչում էր վերցնել այն և սպանել իրեն։ Ռեմբոն չհամաձայնեց, երկուսով ուղևորվեցին հիվանդանոց, բայց ճանապարհին Վերլենը, որը քիչ առաջ ներողություն էր հայցում, կրկին փորձեց կրակել Ռեմբոյի վրա։ Արդյունքում ոստիկանները ձերբակալեցին Վերլենին, իսկ մյուս բանաստեղծին հասցրին հիվանդանոց։ Ահա այսպես են մենամարտում պոետները։
Իլոն Մասկ. «Վերջացրու, մամ, ես միեւնույն է՝ Ցուկերբերգի հետ կռվելու եմ»
Առաջիկայում միգուցե հնարավորություն կունենանք տեսնելու, թե ինչպես են ռինգում կռվում ժամանակակից տեխնոլոգիաների հսկաները՝ Իլոն Մասկը և Մարկ Ցուկերբերգը։ Համենայնդեպս բուքմեյքերական գրասենյակներն արդեն սկսել են խաղադրույքներ ընդունել։
Կյանքումս երբեք այդ գրասենյակների ծառայություններից չեմ օգտվել, բայց հիմա խաղադրույքս՝ երեք հազար դրամով ավելացած թոշակս, Մարկ Ցուկերբերգի օգտին կլիներ։ Բոլորովին ոչ այն պատճառով, որ նա է ստեղծել «Ֆեյսբուքը»։ Խոստովանեմ, որ եթե լրագրող չլինեի, ընդհանրապես երբեք չէի օգտվի այդ սոցիալական ցանցից, որը բազմաթիվ հայաստանցիներ կամ նախկին հայաստանցիներ մեծ հաճույքով օգտագործում են անձնական վիրավորանքներ և հայհոյանքներ հնչեցնելու համար։ Բայց դա ուրիշ թեմա է։
Առաջին հայացքից, թվում է, թե Մասկը ռինգում ավելի շահեկան է նայվում։ Բոյը 186 սանտիմետր՝ մրցակցից 13 սանտիմետրով ավելի, ավելի հաղթանդամ է՝ 82 կիլոգրամ, այնինչ Ցուկերբերգը 70 կիլոգրամ է կշռում։ Վերջապես՝ ավելի փորձառու է, համենայնդեպս պնդում է, թե դպրոցական տարիներին բակում կռվելու մեծ փորձ է ձեռքբերել։ Մայրը՝ Մեյ Մասկը, տեղեկանալով, որ որդին մտադիր է մենամարտել Ցուկերբերգի հետ, գրել է, թե պարզապես արգելում է տղային դա անել։ Սակայն Մասկը մոր հորդորի տակ մեկնաբանություն է թողել. «Վերջացրու, մամ, ես միևնույն է՝ նրա հետ կռվելու եմ»։
Հիմա Ցուկերբերգի անձնական ցուցանիշները։ Մի անգամ մասնակցել է ֆիզիկական պատրաստության մրցումներին, վազել է մեկ մղոն, ինչից հետո կատարել է 100 ձգում, 200 հրում և 300 կքանստում, ու կրկին վազել մեկ մղոն՝ ընդ որում 10 կիլոգրամանոց մարզական բաճկոնով։ Հիշում եմ, թե ինչպես էինք ուժասպառ գետնին փռվում բանակային այսպես կոչվող մարշ-բրոսոկներից հետո, երբ վազում էինք ավտոմատով, սվինով, բահով, հակագազով և փամփշտակելներով։ Այ, հենց դրա համար էլ ողջ հարստությունս՝ այս ամսվա կենսաթոշակը, բուքմեյքերների մոտ Ցուկերբերգի անվան դիմաց կգրանցեմ։
Իրականում ինձ Ցուկերբերգի գաղափարն է գայթակղել, որն էլ նպաստել է երկու մեծահարուստների մենամարտի հավանականությանը։ Այդ գաղափարի էությունը շատ պարզ է ու հասկանալի՝ ոչ թե ստեղծել ինչ-որ նոր բան, այլ վերցնել արդեն գոյություն ունեցողն ու մրցակցին պատկանողը և բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ուղղակի աշխատեցնել այն շատ ավելի լավ, քան մրցակիցն է անում՝ խլելով նրա հաճախորդներին։
Տվեք ինձ 100 օր, և ես կլուծեմ բոլոր հարցերը. 100–օրյա խոստումները շարունակվում են
Իսկ գործնականում ամեն ինչ էսպիսի տեսք ունի՝ Իլոն Մասկը հսկայական գումար ծախսեց «Թվիթեր» հայտնի սոցիալական ցանցը ձեռքբերելու համար։ Ցուկերբերգը գնաց բոլորովին այլ ուղիով՝ պարզապես ստեղծեց «Թրեդս» նոր սոցիալական ցանցը, որը փաստորեն «Թվիթերի» նմանակն է, բայց ավելի գայթակղիչ օգտատերերի համար։ Դրա վառ ապացույցն է այն, որ այդ նոր սոցիալական ցանցը ընդամենը մի քանի օրում ունեցավ մի քանի տասնյակ միլիոն նոր օգտատեր, այդ թվում նաև Հայաստանում։
Պետրա - Sputnik Արմենիա, 1920, 07.07.2023
Թվերի մոգական ուժը. այսօր «երեք 7-երի» օրն է
Իլոն Մասկը չի թաքցնում վրդովմունքը և պնդում է, որ Մարկ Ցուկերբերգը պարզապես գողություն է արել՝ աշխատանքի է ընդունել բոլոր այն մասնագետներին, որոնք հեռացել են «Թվիթերից», և նրանցից իմացել է «Թվիթերի» բոլոր գաղտնիքները։ Ցուկերբերգը հակադարձում է՝ անվանեք գեթ մեկ աշխատակցի, որին ես աշխատանքի եմ ընդունել «Թվիթերից» նրա հեռանալուց հետո։ Չկա նման մարդ։ Ուղղակի մենք շատ ավելի պրոֆեսիոնալ ենք՝ դա է գաղտնիքը։
Համաձայնեք, սա հիմնարար, սկզբունքային հարց է։ Վերջին հինգ տարիների մեր փորձը ակնհայտ դարձրեց, որ հենց պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է կանխորոշում դաժան պարտությունները թե ռազմի դաշտում, թե դիվանագիտական ասպարեզում, թե դատական համակարգում։ Ինչպես ասում էր Վլադիմիր Վիսոցկին. «Ես հարգում եմ բոլոր մասնագիտությունները, եթե իհարկե, այդ մասնագիտությամբ աշխատողն իրոք մասնագետ է»։
Լրահոս
0