https://arm.sputniknews.ru/20240731/erevanum-1-orum-3-vraert-e-eghel-tuzhatsneric-erkusi-vitshaky-tsanr-e-78980963.html
Երևանում 1 օրում 3 վրաերթ է եղել․ տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Երևանում 1 օրում 3 վրաերթ է եղել․ տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Sputnik Արմենիա
3 վրաերթերի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել։ 31.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-31T20:39+0400
2024-07-31T20:39+0400
2024-07-31T20:49+0400
վրաերթ
երևան
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
հհ քննչական կոմիտե
գոռ աբրահամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78980739_0:0:1281:720_1920x0_80_0_0_b022a98795fac138e48a6604cc3a3386.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Այսօրվա ընթացքում Երևանում 3 վրաերթ է տեղի ունեցել, 3 անձ, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժկենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։Վրաերթերից առաջինը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08․00-ի սահմաններում, Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա։ Երևանի բնակիչը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտնի։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։Երևանում 3 մարդու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը տնային կալանքի տակ էՄոտ 1 ժամ անց՝ ժամը 09․00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում է վրաերթ տեղի ունեցել։ Այս անգամ տուժողն անչափահաս է։ Պարզվել է, որ ինքնագլորով 16-ամյա պատանին վրաերթի է ենթարկվել ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով։ Տուժողը մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել։Երրորդ վրաերթը տեղի է ունեցել ժամը 11․00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում։ Երևանի բնակիչը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը ևս վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։ՔԿ-ից հայտնում են, որ երեք դեպքերով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։Բուժկենտրոններից տեղեկացրել են, որ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78980739_145:0:1105:720_1920x0_80_0_0_3a6122945bd6ee349abaa40b67042533.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, երևան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, հհ քննչական կոմիտե, գոռ աբրահամյան
վրաերթ, երևան, վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, հհ քննչական կոմիտե, գոռ աբրահամյան
Երևանում 1 օրում 3 վրաերթ է եղել․ տուժածներից երկուսի վիճակը ծանր է
20:39 31.07.2024 (Թարմացված է: 20:49 31.07.2024) 3 վրաերթերի դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Այսօրվա ընթացքում Երևանում 3 վրաերթ է տեղի ունեցել, 3 անձ, որոնցից մեկն անչափահաս է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժկենտրոններ։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Վրաերթերից առաջինը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժամը 08․00-ի սահմաններում, Հովսեփ Էմին փողոցի կամրջի վրա։ Երևանի բնակիչը «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտնի։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մոտ 1 ժամ անց՝ ժամը 09․00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում է վրաերթ տեղի ունեցել։ Այս անգամ տուժողն անչափահաս է։ Պարզվել է, որ ինքնագլորով 16-ամյա պատանին վրաերթի է ենթարկվել ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով։ Տուժողը մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել։
Երրորդ վրաերթը տեղի է ունեցել ժամը 11․00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում։ Երևանի բնակիչը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը ևս վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։
ՔԿ-ից հայտնում են, որ երեք դեպքերով էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Բուժկենտրոններից տեղեկացրել են, որ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։