https://arm.sputniknews.ru/20240731/erevan-meghri-tshanaparhin-tshtp-e-eghel-yntaniqi-2-andam-mahacel-en-mekn-el-viravvor-e-78941006.html
Երևան-Մեղրի ճանապարհին ՃՏՊ է եղել. ընտանիքի 2 անդամ մահացել են, մեկն էլ վիրավոր է
Երևան-Մեղրի ճանապարհին ՃՏՊ է եղել. ընտանիքի 2 անդամ մահացել են, մեկն էլ վիրավոր է
Sputnik Արմենիա
Տեղեկություններ են ստացվել, որ մեքենայում ևս մեկ քաղաքացի է եղել, այդ պատճառով ներկայում որոնողական աշխատանքներ են կատարվում։ 31.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-31T11:18+0400
2024-07-31T11:18+0400
2024-07-31T11:18+0400
ավտովթար
մեղրի
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_0:84:1600:984_1920x0_80_0_0_eef98717afb56c79ef01e8998a77dd8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևան–Մեղրի ճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում «Opel» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի 100 մետր շրջվել ու հայտնվել է ձորում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, ահազանգը ստացվել է ժամը 08։40-ի սահմաններում։Ըստ նախնական տվյալների՝ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/01/35938011_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ce17169dd198773daf5660e5c70195cb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, մեղրի, զոհ
Երևան-Մեղրի ճանապարհին ՃՏՊ է եղել. ընտանիքի 2 անդամ մահացել են, մեկն էլ վիրավոր է
Տեղեկություններ են ստացվել, որ մեքենայում ևս մեկ քաղաքացի է եղել, այդ պատճառով ներկայում որոնողական աշխատանքներ են կատարվում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևան–Մեղրի ճանապարհի Սպանդարյան գյուղի կամրջի մոտակայքում «Opel» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի 100 մետր շրջվել ու հայտնվել է ձորում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի «Բոչկի ձոր» կոչվող վայրում, ահազանգը ստացվել է ժամը 08։40-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 անձ էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։ Այս պահին փրկարաներն ու պարեկները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ տեղեկություններ են ստացվել, որ ևս 1 անձ եղել է ավտոմեքենայում»,– գրում է կայքը։
Ըստ նախնական տվյալների՝ մահացածները ու վիրավորը ընտանիքի անդամներ են։
Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։