00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անի Իսպիրյանին մոլորեցնող հարցեր են տվել և ստացել գլխավոր նախադասությունն իմ դեմ. Քերոբյան

© Sputnik / Hovhannes ShoghikyanՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2024
Բաժանորդագրվել
Վահան Քերոբյանի խոսքով` փետրվարի 5–ի ցուցմունքում Անի Իսպիրյանն ասել է, որ նախորդ երկու ցուցմունքները մեծ մասամբ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ու կան բազմաթիվ սխալ փաստերի արձանագրումներ։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Մեղադրող դատախազի ներկայացրած փաստերի մի մասը չի համապատասխանում իրականությանը, իսկ մյուս մասով էլ օրենքի խախտում չի եղել։ ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այս մասին հայտարարեց դատական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Երբ դատախազությունն ասում է, որ կան էական հակասություներ իմ ու Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի ցուցմունքների միջև, դա ցույց է տալիս, որ նա, ըստ էության, ժամանակ չի ունեցել դիտելու Իսպիրյանի գործով վերջին դատական նիստի ձայնագրությունը։ Իրականում Իսպիրյանին մոլորեցնող հարցերի ու փաստերի արդյունքում նրա` 1–ին և 2–րդ հարցաքննությունների արդյունքում ստացել են գլխավոր նախադասությունը, որ Անի Իսպիրյանն ամեն ինչ արել է իմ հանձնարարությամբ։ Մինչդեռ փետրվարի 5–ի ցուցմունքում Իսպիրյանն ասել է, որ նախորդ երկու ցուցմունքները մեծ մասամբ հիմնված են եղել ենթադրությունների վրա, ու կան բազմաթիվ սխալ փաստերի արձանագրումներ։ Ես կարող եմ փաստել, որ Իսպիրյանն իմ պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ գործողություններ է կատարել իր որոշմամբ, որը իմ կարծիքից տարբերվել է»,– վստահեցրեց Քերոբյանը։
Նրա գնահատմամբ` անարդարություն ու անիրավություն տեղի է ունեցել նաև «Սիներջի» ընկերության ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանի (ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը) և մյուս մեղադրյալների նկատմամբ։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն անցնում է կոռուպցիոն չարաշահումների գործով։ 2024-ի փետրվարի 16-ից սկսած նրա նկատմամբ 2 անգամ երկամսյա ժամկետով տնային կալանք կիրառվեց։ Հունիսի 15–ից Քերոբյանն ազատության մեջ է։
Հավելենք, որ ի սկզբանե գործով 8 մեղադրյալ կար, որոնցից մի մասը էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ էին, իսկ մյուս մասը` մասնավոր սեկտորից։ Քրեական գործը կարճվել է 8 մեղադրյալներից 6-ի նկատմամբ (գործուն զղջալու հիմքով)։
Գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն. «Սիներջիի» տնօրենի խափանման միջոցը փոխվել է
Լրահոս
0