00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Մհեր Գրիգորյան
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» չի լինելու․ Մհեր Գրիգորյան
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մագնիսական փոթորիկ Երկրի վրա. երբ սպասել «գագաթնակետին»

© Photo : Public domain / Hinode JAXA/NASAИзображение поверхности и короны Солнца, полученное Солнечным оптическим телескопом (SOT) на борту спутника Hinode
Изображение поверхности и короны Солнца, полученное Солнечным оптическим телескопом (SOT) на борту спутника Hinode - Sputnik Արմենիա, 1920, 30.07.2024
Բաժանորդագրվել
Գիտնականները զգուշացնում են՝ այսօր հնարավոր է մագնիսական փոթորիկների ազդեցության ուժեղացում։ Մասնագետները եղանակից կախվածություն ունեցողներին խորհուրդ են տալիս խուսափել ավելորդ ծանրաբեռնվածությունից։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսիս - Sputnik. Չի բացառվում, որ Երկրի վրա սկսված մագնիսական փոթորիկը շատ ուժեղ կլինի և կհասնի G4 մակարդակի: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ИЗМИРАН տիեզերական եղանակի կանխատեսումների կենտրոնի աշխատակից Մարիա Աբունինան:
«Ամեն ինչ կախված է Bz-բաղադրիչից և մագնիսական դաշտից. եթե այն բացասական լինի, ապա փոթորիկները մեծ կլինեն, եթե դրական՝ կլինեն փոքր և չափավոր, G2, G3, հնարավոր է նաև G4 մակարդակի»,-ասել է Աբունինան:
Նրա խոսքով՝ բևեռափայլեր հաստատ կլինեն, սակայն դրանք չափազանց դժվար է տեսնել, քանի որ հյուսիսում բևեռային ցերեկ է։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիայի կայքում ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ Երկրի մագնիսոլորտը հանգիստ է եղել կեսգիշերին, այնուհետև գրգռվել է Մոսկվայի ժամանակով 03:00-ին, իսկ Մոսկվայի ժամանակով 06:00-ից մինչև 09։00-ն նկատվել է G1 մակարդակի թույլ մագնիսական փոթորիկ: Այն մասին, թե որքան գրգռված է մագնիսոլորտը Մոսկվայի ժամանակով 09։00-ից հետո, դեռ տվյալներ չկան:
Ավելի վաղ կայքում ներկայացված գրաֆիկից հայտնի էր դարձել, որ հուլիսի 30-ին G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորկի 25 տոկոս հավանականություն կա: Սպասվում է, այն կարող է սկսվել այսօր, Մոսկվայի ժամանակով 15։00-ին (Երևանի ժամանակով՝ 16:00-ին): Հուլիսի 31-ին մագնիսական փոթորկի հավանականությունն ավելի մեծ է և կազմում է 30%, սակայն, ինչպես երևում է գծապատկերում, այն կարող է հասնել միայն G2 (միջին) մակարդակի։
Մագնիսական փոթորիկների հզորությունը գնահատվում է հինգ բալանոց սանդղակով։ G1 մակարդակի փոթորիկը համարվում է ամենաթույլը։
Ինչպես են դրանք ազդում առողջության վրա և ինչպես պաշտպանվել դրանցից
Մարդու վրա էլեկտրամագնիսական տատանումները ազդեցության մեխանիզմները քիչ են ուսումնասիրված: Այնուամենայնիվ, նույնիսկ այն բուժառուների մոտ, որոնք տեղյակ չեն արևային բռնկման մասին, ինքնազգացողության վատթարացում է նկատվում:
Մագնիսական դաշտի՝ Արևի վրա բռնկումների պատճառով առաջացող տատանումների մի քանի ազդեցություն է ենթադրվում․ արյան ճնշման բարձրացում, աշխատունակության անկում, գլխացավեր, բարձր տագնապայնություն և քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ ալերգիաների սրացում։
Կարծիք կա, որ Երկրի մագնիսական ֆոնի տատանումները մարդը բնազդաբար ընկալում է որպես կյանքի սպառնալիք։ Իսկ սթրեսի հորմոնների՝ կորտիզոլի և ադրենալինի ավելացումը հանգեցնում է անոթների սեղմման և ճնշման բարձրացման։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մագնիսական փոթորիկների ժամանակ ավելանում է սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից մահերի թիվը: Բայց այս աճը աննշան է (մոտ 20%), բացի այդ, սրանք միայն վիճակագրության տվյալներ են: Մարդու առողջության վրա կոնկրետ գեոմագնիսական իրադարձության ազդեցությունը դժվար է գնահատել:
Մագնիսական փոթորիկը լավ առիթ է, որ բժիշկները համագործակցեն աստղագետների հետ. Միքայելյան
Նրանց, ովքեր ծանր են տանում ճնշման տատանումները, բժիշկներն ամեն դեպքում խորհուրդ են տալիս մագնիսական փոթորիկների օրերին ապահովության որոշակի պարզ կանոնների հետևել։ Տհաճ զգացողությունները հնարավորինս չեզոքացնելու համար բարձր ճնշում ունեցողները պետք է շատ ջուր խմեն և նվազեցնեն աղի օգտագործումը այդ ժամանակահատվածում, քանի որ աղը հեղուկը պահում է օրգանիզմում և հանգեցնում է ճնշման բարձրացման։ Իսկ հիպոտոնիկներին խորհուրդ է տրվում էլեուտերոկոկի կամ շիզանդրայի թուրմ ընդունել։
Արեգակի վրա բռնկումները կարող են երկրի վրա մագնիսական փոթորիկներ առաջացնել, որոնք էլ իրենց հերթին էներգահամակարգերի աշխատանքի խափանումների պատճառ են հանդիսանում, ինչպես նաև ազդում են թռչունների և կենդանիների միգրացիայի ուղիների վրա: Ուժեղ փոթորիկները առաջացնում են կարճալիք կապի և նավիգացիոն համակարգերի աշխատանքի խափանումներ, ինչպես նաև լարման խափանումներ արդյունաբերական ցանցերում։ Բացի այդ, արևի ակտիվության բարձրացումը կարող է ընդլայնել բևեռափայլերի դիտարկման աշխարհագրությունը:
Լրահոս
0