00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մագնիսական փոթորիկը լավ առիթ է, որ բժիշկները համագործակցեն աստղագետների հետ. Միքայելյան

© NASA . GSFC/SDOԱրևի բռնկում
Արևի բռնկում - Sputnik Արմենիա, 1920, 19.06.2023
Բաժանորդագրվել
Երկրի վրա Արեգակի ամենամեծ բռնկումը և երկրամագնիսական փոթորիկը եղել է 1849 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Երկրամագնիսական փոթորիկներն ազդեցություն են ունենում սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց վրա` սրտի կաթվածի, անգամ մահացության դեպքեր են լինում, բայց, դրանից բացի, այդ երևույթն ազդում է էլեկտրակայանների և կապի ու հեռահաղորդակցությունների վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։
Հայտնել ենք, որ հունիսի 18-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Երկիր մոլորակը կծածկվի մագնիսական փոթորիկով, որն իր պիկին կհասնի հունիսի 20-ին։

Երկրամագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի կտրուկ տատանումներն են, որոնք կապված են Արեգակի ակտիվության հետ։ Այնտեղ բռնկումներ են տեղի ունենում և արդյունքում արեգակնային քամու միջոցով գալիս ու հասնում են Երկրի շրջակայքում գտնվող մթնոլորտին։

«Սա լավ առիթ է, որպեսզի բժիշկները համագործակցեն աստղագետների հետ։ Նրանք այդպիսով կկարողանան հսկել իրենց պացիենտներին, թե երկրամագնիսական փոթորիկների ժամանակ ինչ տատանումներ են լինում։ Արեգակի ազդեցությունից սրտի կաթվածի, մահացության դեպքեր են լինում, սակայն այս մասով խորը ուսումնասիրություններ չկան»,– ասաց Միքայելյանը։
Հարցին`արդյոք հնարավոր է կանխատեսել, թե ինչ ուժգնության կարող է լինել մագնիսական փոթորիկը, Միքայելյանը շեշտեց`դա հնարավոր է անել Արեգակի վրա եղած բռնկումների միջոցով։ Նրա խոսքով` հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել, թե ամեն բռնկումից հետո ինչ ուժգնությամբ կլինի փոթորիկը։
«Հայաստանում կան մագնիսական դաշտը չափող սարքեր, ուղղակի մեզ մոտ տատանումները շատ քիչ են։ Փոթորիկներն ավելի վտանգավոր են բևեռամերձ տիրույթներում, իսկ մենք միջին լայնությունների վրա ենք»,– նշեց Միքայելյանը։
Բյուրականի աստղադիտարանի տնօրենը շեշտեց` Երկրի վրա Արեգակի ամենամեծ բռնկումը և երկրամագնիսական փոթորիկը եղել է 1849 թվականին։ Համարվում է` եթե այդ ժամանակ էլեկտրակայաններ գոյություն ունենային, բոլորը կփչանային, քանի որ երկրամագնիսական փոթորիկների ժամանակ տիեզերական կապն է ընդհատվում։
Նշենք, որ հունիսի ընթացքում, ընդհանուր առմամբ, հինգ նման երևույթ է կանխատեսվում։ Մասնագետները նշում են, որ նհատկապես զգույշ պետք է լինեն փոփոխական եղանակի նկատմամբ զգայուն մարդիկ։
Երկիրը տիեզերական հարվածի է ենթարկվել. գիտնականները մագնիսական հզոր փոթորիկ են գրանցել
Լրահոս
0