https://arm.sputniknews.ru/20240730/arinj-gjughum-inqnadzignervov-krakvocner-en-ardzakvel-kan-viravvorner-u-dzerbakalvatsner-78926644.html
Առինջ գյուղում ինքնաձիգներով կրակոցներ են արձակվել. կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Առինջ գյուղում ինքնաձիգներով կրակոցներ են արձակվել. կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Sputnik Արմենիա
Տեղի ունեցած վիճաբանության տարածքից հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ, դանակ, ինքնաձիգներ։ 30.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-30T20:00+0400
2024-07-30T20:00+0400
2024-07-30T20:04+0400
կրակոց
վիրավոր
առինջ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340552_0:0:1600:901_1920x0_80_0_0_01f198f2251bb647d70101537825c259.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում ինքնաձիգներով կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ օրը երեկոյան Առինջ գյուղի բնակիչներ Ա.Բ.–ն և Ս.Ա.–ն հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճել են, ինչից հետո վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա.Բ.–ի, այնուհետև նրա տան ուղղությամբ։ Չնայած դրան, կրակոցների ժամանակ վնասվածքներ է ստացել վերջինիս եղբայրը` Վ.Բ.–ն։Վ.Բ.–ի հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել Ս․Ա․-ի ուղղությամբ։ Վերջինս նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը` Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկը և շրջակայքը, որտեղից վերցվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ: Զննվել է նաև նույն գյուղի մեկ այլ հասցեում գտնվող տուն, որի դարպասի դրսի հատվածից, ինչպես նաև բակի ու տան հյուրասենյակից վերցվել են արնանման հետքեր, իսկ բակում՝ շան բնի տակից, հայտնաբերվել է դանակ՝ բռնակին արնանման հետքերով։ Տան հարակից փողոցում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ապակին կոտրված վիճակում, իսկ ավտոմեքենայի դռան վրայից վերցվել են արնանման հետքեր։ Նշված ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել է պահպանվող տարածք:Հայտնաբերվել է նաև թաքցված 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգ։Դեպքի առթիվ հուլիսի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ առողջությանը ծանր վնաս պատճառելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, խուլիգանության, ապօրինի կերպով զենք կրելու, ինչպես նաև հրազենի և այլ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։Նախաքննությունը շարունակվում է: Կրակոցներ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է
առինջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/13/28340552_167:0:1591:1068_1920x0_80_0_0_68101a322f878ad83daa0064da9cde90.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, վիրավոր, առինջ, ձերբակալություն
կրակոց, վիրավոր, առինջ, ձերբակալություն
Առինջ գյուղում ինքնաձիգներով կրակոցներ են արձակվել. կան վիրավորներ ու ձերբակալվածներ
20:00 30.07.2024 (Թարմացված է: 20:04 30.07.2024) Տեղի ունեցած վիճաբանության տարածքից հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ, դանակ, ինքնաձիգներ։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում ինքնաձիգներով կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով 2 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ այդ օրը երեկոյան Առինջ գյուղի բնակիչներ Ա.Բ.–ն և Ս.Ա.–ն հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճել են, ինչից հետո վերջինս իր ավտոմեքենայից կրակոցներ է արձակել Ա.Բ.–ի, այնուհետև նրա տան ուղղությամբ։ Չնայած դրան, կրակոցների ժամանակ վնասվածքներ է ստացել վերջինիս եղբայրը` Վ.Բ.–ն։
Վ.Բ.–ի հայրը՝ Գ․Բ․-ն, լսելով կրակոցի ձայները և տեսնելով վիրավոր որդուն, վերցրել է տանն ապօրինի պահվող «Սայգա» տեսակի ինքնաձիգը և կրակոցներ արձակել Ս․Ա․-ի ուղղությամբ։ Վերջինս նույնպես մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է ավտոմեքենայով հեռանալ դեպքի վայրից, այնուհետև՝ տեղափոխվել հիվանդանոց։
Եղբայրներ Ա․Բ․-ին և Վ․Բ․-ին, ինչպես նաև նրանց հորը՝ Գ․Բ․-ին, ոստիկանության ծառայողները ներկայացրել են քննչական բաժին, որտեղ որոշում է կայացվել երեքին էլ ձերբակալել։
Նախաքննության ընթացքում զննվել է դեպքի վայրը` Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկը և շրջակայքը, որտեղից վերցվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, կրակված գնդակ: Զննվել է նաև նույն գյուղի մեկ այլ հասցեում գտնվող տուն, որի դարպասի դրսի հատվածից, ինչպես նաև բակի ու տան հյուրասենյակից վերցվել են արնանման հետքեր, իսկ բակում՝ շան բնի տակից, հայտնաբերվել է դանակ՝ բռնակին արնանման հետքերով։ Տան հարակից փողոցում հայտնաբերվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա՝ ապակին կոտրված վիճակում, իսկ ավտոմեքենայի դռան վրայից վերցվել են արնանման հետքեր։ Նշված ավտոմեքենան կնքվել և տեղափոխվել է պահպանվող տարածք:
Հայտնաբերվել է նաև թաքցված 3 «Սայգա» տեսակի ինքնաձիգ։
Դեպքի առթիվ հուլիսի 29-ին նախաձեռնվել է քրեական վարույթ առողջությանը ծանր վնաս պատճառելու, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, խուլիգանության, ապօրինի կերպով զենք կրելու, ինչպես նաև հրազենի և այլ ռազմամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Նախաքննությունը շարունակվում է: