https://arm.sputniknews.ru/20240720/krakvocner-erevanum-viravvory-hajastani-tsanramarti-nakhkin-chempivon-e-78562969.html
Կրակոցներ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է
Կրակոցներ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է
Sputnik Արմենիա
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով: 20.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-20T22:43+0400
2024-07-20T22:43+0400
2024-07-20T23:00+0400
կրակոցներ «արմենիա» հիվանդանոցում
երևան
մարզիկ
ծանրամարտ
վարդան դավթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_0:0:1101:619_1920x0_80_0_0_bf8858c28a6cb1cfc7b05ef8f18535bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում, կա վիրավորում ստացած քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:Իրաքի քաղաքացին ոստիկանության Կոտայքի բաժնում կրակոցներ է արձակել. կան տուժածներԻրավապահները ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է: Կայքի տեղեկություններով` նա Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է:Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին եղել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահում` կրակոցի հետքեր:Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով:Գիշերը Երևանում հնչած կրակոցների հետևանքով սպանվածից բացի նաև վիրավոր կա. նոր մանրամասներՈստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37317982_39:0:1016:733_1920x0_80_0_0_2cf986a17c0e94101b17ec74aa1a9272.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոցներ «արմենիա» հիվանդանոցում, երևան, մարզիկ, ծանրամարտ, վարդան դավթյան
կրակոցներ «արմենիա» հիվանդանոցում, երևան, մարզիկ, ծանրամարտ, վարդան դավթյան
Կրակոցներ Երևանում. վիրավորը Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է
22:43 20.07.2024 (Թարմացված է: 23:00 20.07.2024) Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով:
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Այսօր՝ հուլիսի 20-ին, կրակոցներ են հնչել Երևանում, կա վիրավորում ստացած քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամ Խաչատրյան 23 շենքի բակում կրակոցներ են հնչել և կա վիրավոր»,–գրում է կայքը:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Իրավապահները ճշտել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 38-ամյա Վարդան Դավթյանն է: Կայքի տեղեկություններով` նա Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոն է:
Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել է «Honda» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին եղել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահում` կրակոցի հետքեր:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: