00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վենեսուելա. արդյոք ընդդիմությանը կհաջողվի՞ «տեր կանգնել» իր հռչակած հաղթանակին

© AFP 2024 / YURI CORTEZՆիկոլաս Մադուրո
Նիկոլաս Մադուրո - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2024
Նիկոլաս Մադուրո. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վերջերս հայաստանցի քաղաքագետներից մեկը շատ հետաքրքիր առաջարկ էր արել՝ Երևանում ստեղծել «Կեղծված ընտրությունների թանգարան»։
Իսկապես, ինչ ասես չենք տեսել անկախության երեք տասնամյակների ընթացքում։ Ընդ որում, եվրոպացի դիտորդները արձանագրում էին հիմնականում միայն այն խախտումները, որոնք թույլ էին տրվում հենց քվեարկության օրը, այնինչ, իշխանություններն իրենց փափագած արդյունքները երաշխավորելու համար անհրաժեշտ պայմանները սկսում էին ստեղծել ամիսներ, նույնիսկ՝ տարիներ առաջ։
Նախ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար էր դառնում մի մարդ, որն արդեն ապացուցել էր իր անսահման նվիրվածությունը իշխանությունների վարած քաղաքականությանը, հետո ամեն կերպ ապահովվում էր Սահմանադրական դատարանի լոյալությունը, որովհետև ընդդիմությունը ավանդաբար բողոքարկում է ընտրությունների պաշտոնական արդյունքները, այնուհետև փորձ էր արվում թույլ չտալ, որ ընտրություններին մասնակցեն որոշ քաղաքական ուժեր և անհատներ, կուսակցությունն արգելվում էր, իսկ գործիչները՝ բանտարկվում։ Հետո արդեն մոբիլիզացվում էր վարչական ռեսուրսը, տեղական մարմինների ուժերը, իր դերն էր կատարում նաև քվեարկությունը զինված ուժերում, այնուհետև՝ լցոնում, կարուսել և այլն և այլն։
«Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ». մահափորձ և դավադրության տեսությունների հեղեղ
Չգիտեմ, արդյոք Վենեսուելայի իշխանությունները երբևէ ուսումնասիրե՞լ են մեր այս անգնահատելի փորձը, բայց կիրակի օրվա ընտրություններից առաջ այդ լատինաամերիկյան երկրում կիրառվեց ընտրությունների բաղձալի արդյունքներ ստանալու միջոցների հայաստանյան ողջ զինանոցը։
Ուղղակի, եթե հայաստանյան ընդդիմությունը, մանավանդ վերջին տարիներին, հայտնվել է իր իսկ ստեղծած կախարդված շրջանում՝ մարդկանց դուրս բերել փողոց, պահանջել հրաժարական, բողոքել ժողովրդի պասիվությունից և սպասել հերթական առիթին, ապա Վենեսուելայի բազմաչարչար ընդդիմությունը՝ դասեր քաղելով սոցիալիստների 20-ամյա կառավարման պատմությունից, լավ էր պատրաստվել։ Նախ, միավորվել էին բոլոր գլխավոր ընդդիմադիր ուժերը, չնայած նրանցից ոմանք միմյանց տանել չեն կարողանում։ Ունեին մի քանի թեկնածու, ու երբ իշխանություններն առաջին երկուսին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին, «Միասնական ժողովրդավարական հարթակ» ընդդիմադիր դաշինքն անմիջապես գրանցեց երրորդ թեկնածուին՝ բազմափորձ դիվանագետ Էդմունդո Գոնսալեսին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ընդդիմության երեք պատկառելի թեկնածու, մենք իսկի մեկի անունը չենք կարողանում տալ։ Այսինքն, ճիշտ եք ասում՝ 13 անուն կարող ենք տալ, միայն թե պարզ չի, արդյոք նրանցից գեթ մեկն ունա՞կ է ժողովրդին տանելու իր հետևից։
Ու ևս մի տարբերություն։ Մեզ մոտ ընդդիմության հավաքներում ելույթ ունեցողները ամենից շատ սիրում են նկարագրել, թե ինչ դաժան ճակատագիր է սպասում ներկա իշխանությունների ներկայացուցիչներին։
Ժողովրդին դա անչափ դուր է գալիս, ելույթ ունեցողներն էլ, երևի, պարզապես չեն հասկանում, որ դրանով ստիպում են իշխանությունների կողմնակիցներին, պետական ապարատի աշխատողներին ավելի ու ավելի սերտորեն համախմբվել ղեկավարության շուրջը՝ կանխատեսելով, որ ընդդիմության խոստացած պատժամիջոցները իրենց էլ են բաժին հասնելու։ Այնինչ, Էդմունդո Գոնսալեսը բոլոր նախընտրական հավաքներում հատուկ շեշտում էր՝ չենք պատրաստվում բռնաճնշումներ կիրառել որևէ մեկի հանդեպ, ընդհակառակը, ձգտելու ենք համերաշխության մթնոլորտ հաստատել հասարակությունում, որովհետև հրաշալի գիտենք՝ լավ կյանքից չէ, որ մարդիկ ստիպված սատարել են Նիկոլաս Մադուրոյին և նրա թիմին. ուղղակի ուրիշ ճար չունեն։
Չգիտեմ, թե որքանով են հավաստի Հայաստանում շրջանառվող լուրերն այն մասին, որ մեր հարազատ իշխանությունները ստեղծել են, այսպես կոչված՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ներ, որոնք զբաղվում են ընդդիմությանը փնովելով և իշխանավորների դրական իմիջն ապահովելով, բայց BBC-ի թղթակիցը Կարակասում շատ կոնկրետ օրինակ է բերում։ Ընտրություններից առաջ Վենեսուելայում սոցցանցերում ստեղծվում են խմբեր, որոնք իշխանություններին գովաբանող գրառումներ են տարածում։ Խումբը կարող է կազմված լինել, ասենք, 3 հազար օգտատերերից, որոնք պարտադիր տեղադրում են նույն գրառումը կամ հավանում նույն մարդու գրածը։ Պատկերացնո՞ւմ եք՝ մի բան եք գրում «Ֆեյսբուքում», ու միանգամից ստանում եք 3000 «լայք»։ Մեզ մոտ ոմանք հաստատ կհամաձայնեին ծխելն էլ թողնել ու չինարեն էլ սովորել՝ միայն թե այդքան մարդ հավաներ իրենց գրածը։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.07.2024
Ապագա կա. արդյոք այս լավատեսական պնդումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Ամերիկային
Բրիտանացի լրագրողը հանդիպել է նման խմբերից մեկի անդամի հետ, որը ներկայացել է որպես Ռաֆայել։ Նա աշխատում է մասնավոր ընկերություններից մեկում, ստանում ամսական 80 դոլար, 10 դոլար էլ տալիս են իշխանությունների համար շահեկան գրառում տարածելու գործին։ Այդ գումարով կարողանում է մի կերպ պահպանել իր գոյությունը։ Նախագահ Մադուրոյին բոլորովին չի համակրում։ BBC-ն մեջբերում է փորձագետ Ադրիան Գոնսալեսի խոսքերը. «Սա իսկական պարադաքս է. Ռաֆայելը հանուն այդ 10 դոլարի գովաբանում է իր ատելի իշխանություններին, այն կառավարությանը, որն իրեն այդ խղճուկ վիճակին է հասցրել»։
Վենեսուելայի ընտրություններն ավարտվեցին, բայց անմիջապես սկսվեց ամենավտանգավոր ժամանակաշրջանը՝ կռիվ ընտրությունների արդյունքների համար։ Քանզի հայտնի է՝ «Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկում, կարևորը՝ ինչպես են հաշվում»։
Լրահոս
0