00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աշխարհը բեմ է, մարդիկ՝ դերասաններ». մահափորձ և դավադրության տեսությունների հեղեղ

© AFP 2024 / REBECCA DROKEԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Դոնալդ Թրամփ
Բաժանորդագրվել
Փորձեք սոցցանցերում գրել «Անհավասարակշիռ երիտասարդն ուզում էր սպանել Թրամփին» նախադասությունը, հավատացեք՝ գրեթե արձագանք չեք ստանա։ Փոխեք ձեր գրառումը և պնդեք՝ «Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը շատ լավ կազմակերպված ներկայացում էր», հավանողների պակաս չեք ունենա։
Մասնագետները վաղուց են բացատրել այդ ֆենոմենը։ Սովորական մարդու ինքնագնահատականը մեր աչքի առջև հանկարծ սկսում է կտրուկ բարձրանալ, հասնում առաստաղին, ծակում այն ու սլանում դեպի երկինք, երբ այդ մարդն անսպասելիորեն գիտակցում է, թե որքան խելացի է ինքը՝ այնքան խելացի, որ իրեն հնարավոր չէ խաբել, քանզի ինքը հասկանում է, որ կատարվածն ընդամենը էժանագին բեմադրություն է…
Համաձայնե՛ք` կյանքի ամենահաճելի պահերից մեկն է՝ գիտակցել, որ աշխարհում որևէ մեկը քեզ թյուրիմացության մեջ գցելու ունակ չէ ։ Չէ՞ որ դեռ Վիլյամ Շեքսպիրն է փաստել. «Ամբողջ աշխարհը բեմ է, իսկ մարդիկ՝ սոսկ դերասաններ»։
Թրամփը մահափորձից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ. տեսանյութ
Իհարկե, դավադրության տեսությունների գլխավոր խթանը անպատասխան հարցերն են՝ այդ ինչպե՞ս եղավ, որ մահափորձ իրականացրած 20-ամյա երիտասարդը կարողացավ աննկատ բարձրանալ դիմացի շենքի տանիքը։ Ուրեմն հատուկ ծառայությունները պարզապես թույլ են տվել նրան հարմար տեղավորվել այնտեղ։ Կամ։ «Նայե՛ք ամբոխին, ոչ ոք խուճապի չի մատնվում ու չի փախչում։ Ես չեմ հավատում այս ամենին, սա հաստատ բեմադրություն է»։ Այս գրառումը X սոցիալական ցանցում դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ, շատերը հավանության նշան են դրել։
Նույնիսկ բռունցքը բարձրացրած Թրամփի լուսանկարն է կասկածների տեղիք տվել։ «Այդ ինչպե՞ս է լուսանկարչին հաջողվել քաոսային պայմաններում այդքան հստակ ու տպավորիչ պատկեր բռնացնել, այն էլ ծածանվող ամերիկյան դրոշի ֆոնին։ Պա՞րզ չէ, որ ֆեյք է»։ Հասկանո՞ւմ եք՝ փոխանակ գնահատելու մեր ամերիկացի գործընկերոջ՝ «Associated Press» գործակալության ֆոտոլրագրող Էվան Վուչչիի գերազանց աշխատանքը, մարդիկ ամեն ինչ անում են նրան վատաբանելու համար։ Թեև խոստովանեմ, որ մենք՝ լրագրողներս, արդեն վաղուց ենք սովոր նման վերաբերմունքին, որը երբեմն խրախուսվում է, ինչպես կասեր առաջին նախագահը, «իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից»։
Ի դեպ, ժամանակին դավադրության տեսություններից մեկի հեղինակ է դարձել հենց ինքը՝ Դոնալդ Թրամփը, որը լրջորեն պնդել է, թե Ջո Բայդենին ամեն օր ուղղորդում և հեռախոսով ցուցումներ է տալիս Բարաք Օբաման։ Պատմությունն այսպիսին է։ 2020 թվականին Բարաք Օբամային իր հեռուստաշոուում հյուրընկալել էր հայտնի երգիծաբան Սթիվեն Քոլբերը, որը հարցրել է նախկին նախագահին. «Սպիտակ տունը չե՞ք կարոտել։ Չե՞ք մտածել՝ եթե ես լինեի հիմա Բայդենի փոխարեն Օվալաձև կաբինետում նստած, այսպես կամ այնպես կվարվեի»։ Օբաման էլ ծիծաղել և պատասխանել է. «Իհարկե, եթե կարողանայի Սպիտակ տան նկուղում մարզական շալվարով նստած՝ խոսափողով ցուցումներ փոխանցել նախագահի ականջին, դրան կհամաձայնեի, բայց ամեն օր փողկապ կրել ու ընդունելություններին մասնակցել՝ էդ մեկը բոլորովին չեմ կարոտել»,- ասել է Օբաման։ Եվպատկերացրե՛ք` այս կատակային զրույցը հետագայում առիթ է տվել Դոնալդ Թրամփին լուրջ-լուրջ պնդելու. «Բայդենի իրական շեֆը և ցուցումներ տվողը Բարաք Օբաման է։ Ինքն է խոստովանել»։
Սակայն դավադրության տեսությունների ամենահայտնի տարածողը «QAnon» կազմակերպությունն է, որի անդամները հավատում են, թե գոյություն ունի այսպես ասած «համաշխարհային խորքային պետություն», որը միավորում է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, որոնք ունեն իրենց գաղտնի շահերն ու օրակարգը։ Եվ Թրամփը հենց այն ասպետն է, որը փորձում է սանձել ու չեզոքացնել այդ մութ ուժերին։ Նրանք էլ, բնականաբար, ամեն ինչ անում են Թրամփին վնասելու և խոչընդոտելու համար։
Տեքումսեն անիծել էր ԱՄՆ-ի նախագահներին. ինչու փրկվեց Թրամփը
Այժմ էլ այդ կազմակերպության անդամները հայտարարել են, որ Թրամփին վերացնելու հրամանը, ամենայն հավանականությամբ, գալիս է Կենտրոնական հետախուզական վարչությունից, իսկ դավադրության մասնակիցների թվում են նույն Բարաք Օբաման, Հիլարի Քլինթոնը և նախկին փոխնախագահ Մայք Փենսը։ Այս գրառման հեղինակները, բնականաբար, որևէ ապացույց չեն բերել, բայց նյութն արդեն դիտել է մոտ 5 միլիոն օգտատեր։
Ավելին` այս ամենից անմասն չեն մնացել նաև քաղաքական գործիչները։ Օրինակ`հանրապետական կոնգրեսական Մայք Քոլինզն այսպիսի միանշանակ պնդում է արել. «Մահափորձի հրամանը տվել է Ջո Բայդենը»։ Պատգամավորը հիմնավորել է նրանով, որ վերջերս ԱՄՆ-ի նախագահն ասել էր. «Մեր գլխավոր թիրախը պետք է լինի Թրամփը»։ Երևի հասկանալի է, որ Բայդենը քարոզչական աշխատանքի թիրախի մասին էր խոսում, բայց, իհարկե, այդ խոսքերը ենթատեքստից կտրելով` որոշ մարդկանց երևի հնարավոր է համոզել, որ Բայդենը հրամայել է քիլլեր գտնել և ֆիզիկապես ոչնչացնել իր մրցակցին։ Պարզապես քիլլերը անփորձ է եղել, ընդամենը 20 տարեկան, և դիպուկ չի կրակել։ Խոստովանենք` մեր քաղաքական գործիչների կողմից այսպիսի անպատասխանատու հայտարարությունների, մանիպուլյացիաների ականատես ամեն օր ենք դառնում։
Լրահոս
0