00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարծես թե ճիշտ է, բայց․․․ Հայաստանում արդյունաբերական աճի «ոսկերչական թռիչքների» մասին

© Sputnik / Andranik GhazaryanՈսկյա զարդեր
Ոսկյա զարդեր - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2024
Ոսկյա զարդեր
Բաժանորդագրվել
2023 թվականի վերջից Հայաստանում ոսկու վերամշակման և ոսկերչական կիսաֆաբրիկատների բիզնես են հիմնել։ Տեխնիկական պատճառներով այն զգալիորեն ավելացնում է տնտեսական վիճակագրությունը։ Հարցն այն է, թե արդյոք կարելի է այդ աճը համարել իրական և երկրի համար բավարար։
Վերջին մի քանի ամսում Հայաստանում արդյունաբերությունն աննախադեպ աճել է տասնյակ տոկոսներով: 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին և 2024 թվականի առաջին ամիսներին աճել է մետալուրգիան, հետո այդ աճը «թռել» է դեպի ոսկերչություն, հետո` հետ եկել մետալուրգիա։
Այդ «ցատկերը» հասնում են հարյուր միլիոնավոր դոլարների, ինչը բազմակի գերազանցում է մեր ոսկերչական արտադրության նախկին մասշտաբները։ Ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում արդյունաբերության աճը կազմել է գրեթե 20% (18,2%), ընդ որում՝ հիմնականում ոչ թե հանքահումքային, այլ մշակող արդյունաբերության հաշվին, որտեղ (մեր երկրի պայմաններում) աճը հազվադեպ է գերազանցում 10%-ը:
Այս թվերը, այն էլ այդպիսի կտրուկ թռիչքներով, արտառոց են: Առաջին հայացքից թվում է, թե տեղական արտադրության անվան տակ միջնորդական առևտուրն է թաքնվում։ Այնուամենայնիվ, այս արտադրությունը միանգամայն օրինական կերպով համարվում է տեղական: Եկեք պարզաբանենք, թե ինչ է կատարվում:

Ինչո՞ւ «ենթադրաբար»

Այդ միլիոնների և շուրջ 20% աճի հանելուկի պատասխանը ոսկին է, որը ենթադրաբար Հայաստան է գալիս Ռուսաստանից, առաջնային մշակում է անցնում, ապա ուղարկվում է Արաբական Էմիրություններ, որտեղ դրանից արտադրվում են պատրաստի ոսկերչական զարդեր: «Ենթադրաբար», քանի որ ՊԵԿ–ը դեռևս չի հրապարակել նույնիսկ 2023 թվականի արտաքին առևտրի վիճակագրությունը ըստ երկրների։ «Ենթադրաբար Ռուսաստանից», որովհետև այլ երկրները կարիք չունեն արտադրությունը այսուայնտեղ «շաղ տալ», քանի որ նրանք պատժամիջոցների տակ չեն:

Ի վերջո, դա ի՞նչ ոսկի է

Ըստ ամենայնի, ներմուծված ոսկուց այստեղ պատրաստում են ոսկերչական նախապատրաստվածքներ։ Վիճակագրության իմաստով նման արտադրությունը մետալուրգիայի և ոսկերչության սահմանագծին է, թերևս այդ պատճառով էլ մի կատեգորիայից մյուսն էր ցատկում։

Ոսկի և շապիկներ․ նայած, թե ինչպես կհաշվես

Եվ այսպես` եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա Հայաստանում (ոչ ընդհանրապես, այլ կոնկրետ այս դեպքում) արտադրվում են ոչ թե պատրաստի զարդեր, այլ կիսաֆաբրիկատներ։ Դա նշանակում է, որ դրանց վրա Հայաստանում շատ մեծ աշխատանք չի կատարվում, և դրանք վաճառվում են ավելի քիչ ավելացված արժեքով, քան պատրաստի զարդերը։ Ուրեմն ինչո՞ւ է երկրի արդյունաբերությունը դրանցից այդպիսի աճ գրանցում։
Ամեն ինչ արվում է միջազգային կանոններով. եթե բիզնեսն ինքն է հումք գնում, ապա, երբ որոշվում են երկրում արտադրանքի ծավալները, այնտեղ մտնում են ինչպես վերամշակման, այնպես էլ հումքի արժեքը։ Պարզ է, թե ոսկու նման թանկարժեք հումքը որքան կարող է ուռճացնել վիճակագրությունը։ Թվում է, թե սխալ է այն գումարել մեր արդյունաբերությանը. չէ՞որ այդ ոսկին Հայաստանում չեն ձուլել։ Բայց ձևական առումով, ըստ կանոնների, այդպես կարելի է անել։
Ինչու է Հայաստանը 2024թ–ի առաջին եռամսյակում ներդրումներ կորցրել
Հատկանշական է հայկական տեքստիլ ֆաբրիկաների հետ համեմատությունը. նրանք հիմնականում կարում են ոչ թե սեփական հագուստ, այլ Եվրոպայից և Ռուսաստանից պատվերներ են կատարում պատվիրատուի տված կտորով ու հանձնարարած մոդելներով: Այդ իսկ պատճառով արդյունաբերական վիճակագրության մեջ ներառվում է ոչ թե պատրաստի հագուստի, այլ միայն կարի արժեքը։ Արդյունքում, չնայած 2023 թվականին Հայաստանից հագուստի արտահանումը գերազանցել է 320 մլն դոլարը, արդյունաբերության ծավալում հաշվի է առնվել դրա 1/3–ց պակաս թիվը (մոտ 106 մլն դոլարը)։
Ոսկերչական այս արտադրանքի դեպքում վիճակագրության մեջ ներառվում է դրա ամբողջ արժեքը, ոչ միայն վերամշակումը (կարելի է վիճակագրությունից նվազեցնել այդ ոսկին, բայց չծանրաբեռնենք ընթերցողի ուշադրությունը)։ Միևնույնն է` էությունը դրանից չի փոխվում․ վիճակագրությունը տպավորիչ է թվում, բայց ի՞նչ է այն տալիս տնտեսությանը:

Արդյունքո՞ւմ

Արդյունքում հիշում ենք, թե ինչ էին ասում մեր ուսուցիչները, երբ մենք հարցնում էինք գնահատականների մասին․ «Գնահատականի համար չեք սովորում, գիտելիքի համար եք սովորում»։
Իհարկե, մենք մեզ ուսուցչի տեղ չենք դնում․ Վիճակագրության կոմիտեն մեզանից լավ գիտի, թե ինչպես են տնտեսական հաշվետվություններ կազմում, իսկ էկոնոմիկայի նախարարությունում հասկանում են, թե ինչպիսի աճն է ավելի մեծ օգուտ բերում տնտեսությանը։ Չենք կարծում, որ ոսկու նշված վերարտահանումը վատ բան է․ եթե մասնավորը հարմար բիզնեսի տեղ է գտել և օրինական եկամուտ է ստանում, դա լավ է թե՛ իր, թե՛ շրջապատի համար։
Պարզապես ուզում ենք հիշեցնել, որ ինչպես մեզ էին հորդորում չսովորել գնահատականի համար, այնպես էլ երկիրը պետք է տնտեսությունը չզարգացնի զուտ վիճակագրության համար։ Ուստի մի պահ մտածենք, թե ինչպիսին կլինեին մեր արդյունաբերության թվերը առանց այդ «մի կտոր ոսկու»։ Իհարկե, այդ դեպքում թվերը կլինեին պակաս հրապուրիչ, բայց ավելի իրատեսական։ Հույս ունենք` դա իշխանություններին կդրդի արդյունաբերության աջակցության նոր ծրագրեր մշակել՝ ի լրումն եղածների։
Կանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում
Լրահոս
0