https://arm.sputniknews.ru/20240629/kanadakan-ynkerutjuny-gunavvor-metaghner-ev-voski-e-vorvonum-hajastanum-77581270.html
Կանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում
Կանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում
Sputnik Արմենիա
Տեղամասերից մեկը հետախուզվել է մի քանի տարի առաջ, մյուսը` տասնամյակներ առաջ, բայց երկուսում էլ օգտակար հանածոների չափման աշխատանքը դեռ շատ նախնական փուլում է։ 29.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-29T21:28+0400
2024-06-29T21:28+0400
2024-06-29T21:28+0400
հայաստան
մետաղ
ոսկի
վարդենիս
լոռի
հանքավայր
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/19/77591758_0:0:1281:720_1920x0_80_0_0_ff76176cd378006cbc87c097a3edd8ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 29հունիսի – Sputnik. «Fremont Gold Ltd» կանադական ընկերությունը սկսել է գունավոր մետաղներ և ոսկի որոնել Հայաստանում` Վարդենիսի և Հանքակուտակի հանքերևակումներում։ Աշխատանքներն ընթանում են շուրջ երկու տարի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Դեննիս Մուրը։Առաջին նախագիծը, չնայած պաշտոնական անվանմանը, Վարդենիս քաղաքից գտնվում է մոտ 30 կմ հարավ-արևմուտք՝ Վայոց Ձորում, Գետիկվանք անունով լքված գյուղի մոտ։ Երկրորդը՝ Հանքակուտակի երևակումը, Լոռիում է՝ Ուրասար գյուղի մոտ, Ստեփանավանից մի քանի կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկուսն էլ համարվում են ոչ թե հանքավայրեր, այլ հանքերևակումներ (այնտեղ մետաղների պաշարները ենթադրվում են, բայց դեռ ստույգ հաստատված չեն)։Ինչպես ուսումնասիրել տիեզերքը և միլիոններ խնայել. իտալացին պատրաստ է գործակցել հայերի հետՎարդենիսում 2015-2017 թվականներին հետախուզում էր կատարում մեկ այլ կանադական ընկերություն՝ «Dundee Precious Metals»–ը (Հայաստանում նրանց հիմնական ակտիվը Շահումյանի ոսկու–բազմամետաղային հանքավայրն էր Կապանի մոտ)։ Հանքակուտակը հետազոտվել է խորհրդային ժամանակներում՝ 1930-ականներին, ապա 1956-1960–ին։«Dundee»-ն հետախուզական աշխատանքի ընթացքում կատարել էր գրունտի նմուշառում և երկրաքիմիական վերլուծություն ու քարտեզագրում, որից հետո բացել յոթ փոքր, ոչ խորը հորատանցք։ Անցյալ տարեվերջին «Fremont»-ը հորատել է ևս երկուսը։«Անցած տասնամյակների ընթացքում հանքակուտակի տարածքում բացվել են մոտ 20 հանքուղի (штольня), 1960–ականներին` երկու հորատանցք»,– ասաց Մուրը։Ուստի երկու նախագծի համար էլ դեռ շատ վաղ է կազմել միջազգայնորեն ճանաչված պաշարների գնահատական (լինի դա ավստրալիական JORC կամ կանադական 43-101 ստանդարտներով)։«Հանքային ռեսուրսը չափելու համար անհրաժեշտ է տարիների աշխատանք և մի քանի հարյուր հորատանցք», - նշեց Մուրը։Նրա ընկերությունը (որտեղ նա նաև խոշորագույն բաժնետերն է) ունի համեմատաբար փոքր շուկայական կապիտալիզացիա՝ $3,5- 4 միլիոն, և ցուցակված է «Toronto Venture Exchange» բորսայում (այս առևտրային հարթակը նախատեսված է նորաստեղծ ու զարգացող ընկերությունների համար, ի տարբերություն «Toronto Stock Exchange» բորսայի, որտեղ ցուցակվում են կայացած ընկերությունները)։ Այժմ «Fremont»-ը պատրաստվում է անցնել գումարների հայթայթման (capital raise) նոր շրջափուլ։Այդ մեթոդով երկրաբանները հողի մեջ են ուղղում էլեկտրական հոսանքի լարում։ Դա թույլ է տալիս հայտնաբերել բարձր և ցածր դիմադրությամբ զոնաներ, որոնք մետաղների առկայության ցուցիչ են։Վարդենիսի տեղամասում դեռ անհրաժեշտ է կենտրոնացնել հետախուզվող տարածքը։ Թեև մետաղ պարունակող ապարներն այս տարածքում կարող են բավականին լայն տարածված լինել, սակայն պետք է գտնել, երկրաբանների լեզվով ասած, հանքային մարմնի կորիզը, որտեղ հորատումն առավել նպատակահարմար կլինի։ Այդտեղ նախատեսվում է պատրաստվել աշխատանքի ձնհալից հետո (որը այդ լեռնային տեղանքում դեռ չի ավարտվել)։ Իսկ Լոռիում` Հանքակուտակում, նախատեսվում է կատարել գրունտի մակերեսային նմուշառում։Մուրը հավելեց, որ տեղի համայնքներից ու երկրի կառավարությունից առավելագույն հնարավոր աջակցություն է ստանում։ Նման ծրագրերը պահանջում են եռակողմ` «կառավարություն – համայնք – բիզնես» գործընկերություն։ Նա ընդգծեց` եթե հնարավոր լինի գտնել տնտեսապես շահավետ հանքավայր, դրանից կշահեն բոլոր երեք կողմերը։Հայ ու եվրոպացի ֆիզիկոսներն ուզում են ստեղծել նոր արագացուցիչ քաղցկեղի բուժման համար
վարդենիս
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/19/77591758_0:0:961:720_1920x0_80_0_0_7eaf9f50dd642a3be553feb62969a66f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արամ Գարեգինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1629/46/16294616_318:-1:1383:1065_100x100_80_0_0_cae4f7e4e625377d36ba17d54a97c61e.jpg
հայաստան, մետաղ, ոսկի, վարդենիս, լոռի, հանքավայր, հեղինակներ
հայաստան, մետաղ, ոսկի, վարդենիս, լոռի, հանքավայր, հեղինակներ
Կանադական ընկերությունը գունավոր մետաղներ և ոսկի է որոնում Հայաստանում
Տեղամասերից մեկը հետախուզվել է մի քանի տարի առաջ, մյուսը` տասնամյակներ առաջ, բայց երկուսում էլ օգտակար հանածոների չափման աշխատանքը դեռ շատ նախնական փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 29հունիսի – Sputnik. «Fremont Gold Ltd» կանադական ընկերությունը սկսել է գունավոր մետաղներ և ոսկի որոնել
Հայաստանում` Վարդենիսի և Հանքակուտակի հանքերևակումներում։ Աշխատանքներն ընթանում են շուրջ երկու տարի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Դեննիս Մուրը։
Առաջին նախագիծը, չնայած պաշտոնական անվանմանը, Վարդենիս քաղաքից գտնվում է մոտ 30 կմ հարավ-արևմուտք՝ Վայոց Ձորում, Գետիկվանք անունով լքված գյուղի մոտ։ Երկրորդը՝ Հանքակուտակի երևակումը, Լոռիում է՝ Ուրասար գյուղի մոտ, Ստեփանավանից մի քանի կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկուսն էլ համարվում են ոչ թե հանքավայրեր, այլ հանքերևակումներ (այնտեղ մետաղների պաշարները ենթադրվում են, բայց դեռ ստույգ հաստատված չեն)։
Վարդենիսում 2015-2017 թվականներին հետախուզում էր կատարում մեկ այլ կանադական ընկերություն՝ «Dundee Precious Metals»–ը (
Հայաստանում նրանց հիմնական ակտիվը Շահումյանի ոսկու–բազմամետաղային հանքավայրն էր Կապանի մոտ)։ Հանքակուտակը հետազոտվել է խորհրդային ժամանակներում՝ 1930-ականներին, ապա 1956-1960–ին։
«Dundee»-ն հետախուզական աշխատանքի ընթացքում կատարել էր գրունտի նմուշառում և երկրաքիմիական վերլուծություն ու քարտեզագրում, որից հետո բացել յոթ փոքր, ոչ խորը հորատանցք։ Անցյալ տարեվերջին «Fremont»-ը հորատել է ևս երկուսը։
«Անցած տասնամյակների ընթացքում հանքակուտակի տարածքում բացվել են մոտ 20 հանքուղի (штольня), 1960–ականներին` երկու հորատանցք»,– ասաց Մուրը։
Ուստի երկու նախագծի համար էլ դեռ շատ վաղ է կազմել միջազգայնորեն ճանաչված պաշարների գնահատական (լինի դա ավստրալիական JORC կամ կանադական 43-101 ստանդարտներով)։
«Հանքային ռեսուրսը չափելու համար անհրաժեշտ է տարիների աշխատանք և մի քանի հարյուր հորատանցք», - նշեց Մուրը։
Նրա ընկերությունը (որտեղ նա նաև խոշորագույն բաժնետերն է) ունի համեմատաբար փոքր շուկայական կապիտալիզացիա՝ $3,5- 4 միլիոն, և ցուցակված է «Toronto Venture Exchange» բորսայում (այս առևտրային հարթակը նախատեսված է նորաստեղծ ու զարգացող ընկերությունների համար, ի տարբերություն «Toronto Stock Exchange» բորսայի, որտեղ ցուցակվում են կայացած ընկերությունները)։ Այժմ «Fremont»-ը պատրաստվում է անցնել գումարների հայթայթման (capital raise) նոր շրջափուլ։
«Երբ մենք պաշարներ կգտնենք ու ֆինանսավորում կստանանք, կկարողանանք մեծածավալ հորատում սկսել ։ Բայց առայժմ այս տարի նախատեսում ենք ավարտել ավելի մակերեսային հետախուզումը, որը պակաս ծախսատար է։ Հուսով ենք` կկարողանանք նաև հորատել 4-5 հոր Հանքակուտակի տեղամասում։ Վարդենիսում էլ նախատեսում ենք կատարել երկրաֆիզիկական հետախուզում ` հարուցված բևեռացման մեթոդով», – ասաց Մուրը։
Այդ մեթոդով երկրաբանները հողի մեջ են ուղղում էլեկտրական հոսանքի լարում։ Դա թույլ է տալիս հայտնաբերել բարձր և ցածր դիմադրությամբ զոնաներ, որոնք մետաղների առկայության ցուցիչ են։
Վարդենիսի տեղամասում դեռ անհրաժեշտ է կենտրոնացնել հետախուզվող տարածքը։ Թեև մետաղ պարունակող ապարներն այս տարածքում կարող են բավականին լայն տարածված լինել, սակայն պետք է գտնել, երկրաբանների լեզվով ասած, հանքային մարմնի կորիզը, որտեղ հորատումն առավել նպատակահարմար կլինի։ Այդտեղ նախատեսվում է պատրաստվել աշխատանքի ձնհալից հետո (որը այդ լեռնային տեղանքում դեռ չի ավարտվել)։ Իսկ Լոռիում` Հանքակուտակում, նախատեսվում է կատարել գրունտի մակերեսային նմուշառում։
Մուրը հավելեց, որ տեղի համայնքներից ու երկրի կառավարությունից առավելագույն հնարավոր աջակցություն է ստանում։ Նման ծրագրերը պահանջում են եռակողմ` «կառավարություն – համայնք – բիզնես» գործընկերություն։ Նա ընդգծեց` եթե հնարավոր լինի գտնել տնտեսապես շահավետ հանքավայր, դրանից կշահեն բոլոր երեք կողմերը։