00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ արձակուրդ ունենալու համար պետք է քաղաքից հեռու գնալ․ Բերդում հանգստանալու 5 պատճառ

© Sputnik / Aram Nersesyan«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին
«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին - Sputnik Արմենիա, 1920, 28.07.2024
«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին
Բաժանորդագրվել
Բերդի տարածաշրջանում տուրիզմը վերջին տարիներին է սկսել զարգանալ, սա Հայաստանի ամենաչբացահայտված հատվածներից է, որը հատկապես կգերի քայլարշավների սիրահարներին։
Լավ հանգստի համար պետք է հեռու գնալ․ սա Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի «Շենլիկ» (տեղի բարբառով՝ շեն տուն, շեն օջախ) հյուրատան տիրուհի, 34-ամյա Գայանե Կլեկչյանի կարգախոսն է, որով պատասխանում է բոլոր նրանց, ովքեր ասում են՝ ձեզ մոտ սիրուն է, բայց դե հեռու է։ Լրագրող Գայանեն Երևանում երկար ժամանակ ապրելուց հետո որոշում կայացրեց գյուղ վերադառնալ։ Ոսկանի հանդեպ սերը նրան հետ բերեց։
«Ոսկանը չլիներ, հետ չէի գայի, մենք 5-6-րդ դասարանից սիրում էինք իրար։ Ինքն էլ Երևան գալ չէր ուզում։ Դե, հաղթեց ինքը․․․ չէ, հաղթեց սերը»,- ծիծաղելով ասում է Գայանեն։
© Sputnik / Aram NersesyanՈսկան Ղևոնդյանն ու Գայանե Կլեկչյանը
Гаяне Клекчян и Воскан Гевондян - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2024
Ոսկան Ղևոնդյանն ու Գայանե Կլեկչյանը
Խոստովանում է՝ գյուղ վերադառնալուց հետո էլ միշտ մտածել է՝ շուտով կգնան, գյուղում չեն մնա։ 44-օրյա պատերազմից հետո մի օր ամուսինը տուն եկավ ու հայտարարեց՝ «Գայուշ, հյուրատուն ենք բացում»։ Գայանեն ամեն կերպ ընդդիմացավ, ասաց. «Մարդիկ թողնում, գնում են, դու մեր ոտներն ավելի ես կապում»։ Բայց ինչպես Երևան չտեղափոխվելու հարցում Ոսկանը չհանձնվեց, այնպես էլ հյուրատուն բացելու մտքից չհրաժարվեց։ Պատերազմից հետո ծնվեցին Գայանեի և Ոսկանի երրորդ զավակն ու «Շենլիկը»։
© Sputnik / Aram NersesyanՉինչին գյուղի «Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտում գաթա են պատրաստում
На территории отдыха у гостевого дома Шенлик в селе Чинчин Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2024
Չինչին գյուղի «Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտում գաթա են պատրաստում
Բերդի տարածաշրջանում տուրիզմը վերջին տարիներին է սկսել զարգանալ, այն Հայաստանի ամենաչբացահայտված հատվածներից է։ Սա, իհարկե, իր դրական կողմն ունի՝ այս տարածաշրջանում բնությունը գրեթե կուսական է մնացել։ Այստեղ ավելի հաճախ գալիս են քայլարշավների սիրահարները՝ անտառներում, ձորերում, սարերին ծվարած բերդեր, եկեղեցիներ, թաքնված գեղեցկություններ տեսնելու։ Եթե մի քանի տարի առաջ ամբողջ տարածաշրջանում մեկ-երկու հյուրանոց ընդամենը կգտնվեր, ապա հիմա գյուղերում ևս հյուրատներ են կառուցվել․ պահանջարկ կա։ Հյուրատնային բիզնեսների զարգացումը տվյալ գյուղին ու գյուղացիներին մեծ օգուտներ է բերում, նոր հնարավորություն է ստեղծվում նրանց ապրանքը իրացնելու համար։
© Sputnik / Aram Nersesyan«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին
Туристка на территории отдыха у гостевого дома Шенлик в селе Чинчин Тавушской области - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2024
«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին
«Մարդիկ հաճախ մտածում են՝ դե հեռավոր գյուղերում ինչ կարող ես անել որ․․․ Իրականում, ամեն ինչ էլ կարող ես, միայն պետք է լավ միտք, գաղափար ու աշխատասիրություն»,- ասում է Գայանեն, որը մանկապարտեզի տնօրենի գործը կարողանում է համատեղել հյուրատան, երեք երեխաների և «Չինչին» թատերախմբի հետ։
«Անգամ մանկությանս երազանքը գյուղում իրականացրի․ միշտ ցանկացել եմ դերասանուհի դառնալ, բայց դե մտածում էի՝ գյուղ եկա, էլ ինչ կարիերա։ Մեր փոքրիկ թատերախումբն ենք հիմա ստեղծել, լավ է, վատ է՝ չգիտեմ, բայց մենք երջանիկ ենք»,- ասում է նա։ Շեշտում է՝ այստեղ՝ գյուղում զգում է, որ արժեք ունի ու կարևոր գործ է անում։
© Sputnik / Aram Nersesyan

Տավուշի Չինչին գյուղը

Տավուշի Չինչին գյուղը - Sputnik Արմենիա
1/7

Տավուշի Չինչին գյուղը

© Sputnik / Aram Nersesyan

Տեսարան Բերդից

Տեսարան Բերդից - Sputnik Արմենիա
2/7

Տեսարան Բերդից

© Sputnik / Aram Nersesyan

Ոսկան Ղևոնդյանը

Ոսկան Ղևոնդյանը - Sputnik Արմենիա
3/7

Ոսկան Ղևոնդյանը

© Sputnik / Aram Nersesyan

Չինչինյան գաթա

Չինչինյան գաթա - Sputnik Արմենիա
4/7

Չինչինյան գաթա

© Sputnik / Aram Nersesyan

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին - Sputnik Արմենիա
5/7

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին

© Sputnik / Aram Nersesyan

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին - Sputnik Արմենիա
6/7

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին

© Sputnik / Aram Nersesyan

«Շենլիկ» հյուրատան հյուրը

«Շենլիկ» հյուրատան հյուրը - Sputnik Արմենիա
7/7

«Շենլիկ» հյուրատան հյուրը

1/7

Տավուշի Չինչին գյուղը

2/7

Տեսարան Բերդից

3/7

Ոսկան Ղևոնդյանը

4/7

Չինչինյան գաթա

5/7

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին

6/7

«Շենլիկ» հյուրատան հարակից հանգստյան գոտին

7/7

«Շենլիկ» հյուրատան հյուրը

Եվ վերջում, հանուն ինչի՞ արժե հանգիստն անցկացնել Բերդի տարածաշրջանում
1․ Կախարդական բնություն․ Բերդի տարածաշրջանը հարուստ է սաղարթախիտ անտառներով, սա հրաշալի վայր է քայլարշավի սիրահարների համար։
2․ Մաքուր օդ․ ասում են՝ շնորհիվ շամշադինյան օդի այստեղ անգամ անքնությամբ տառապողներն են լավ քնում։
3․ Համեղ սնունդ․ հավատացնում եմ՝ Բերդում խորոված ուտելուց հետո էլ երբեք այդ մսի անմահական համը չեք մոռանա։ Միրգն էլ այստեղ առանձնահատուկ քաղցր է՝ շնորհիվ արևի։
4․ Պատմական և բնության հուշարձաններ․ այստեղ մի շարք հետաքրքիր վանքեր, բերդեր կան, հայտնի, գեղատեսիլ վայրեր։
5․ Մարդիկ․ Բերդի տարածաշրջանում մարդիկ առանձնահատուկ հյուրընկալ ու սրտաբաց են։ Հաճախ կատակում են՝ անգամ եթե 5 րոպեով պարզապես ճանապարհին մի տեղ ցանկանաք կանգնել, շունչ քաշել, այնքան այս ու այն կողմից կգան, հարցուփորձ կանեն՝ ինչով օգնել, ինչ անել, որ ձեր մտադրությունից «քոռ ու փոշման կմնաք»։
Լրահոս
0