00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վայելեք ԼԳԲՏ շոուն և հավի բդիկների որսը». ԶԼՄ-ները՝ Փարիզի օլիմպիական խաղերի բացման մասին

© AFP 2024 / NATALIA KOLESNIKOVAՕլիմպիական խաղերի բացում
Օլիմպիական խաղերի բացում - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2024
Օլիմպիական խաղերի բացում
Բաժանորդագրվել
Խաղերի բացման ժամանակ նախ «շրջել» են օլիմպիական դրոշը, իսկ հետո՝ բարոյականության մասին բոլոր ավանդական պատկերացումները։ Օլիմպիական ավանի մարզիկներն ահազանգում են մսի և ձվի պակասի մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Փարիզում օլիմպիական խաղերի բացումը «նշանավորվեց» ոչ միայն ԼԳԲՏ խորհրդանիշների առատությամբ, այլև, ինչպես պարզվեց, սննդի ակնհայտ պակասով։ Այս մասին գրում են ԶԼՄ-ները:
«Figaro»–ն անդրադարձել է օլիմպիական դրոշին, որը բարձրացվել է գլխիվայր շրջված՝ կապույտ, սև և կարմիր գույները հայտնվել են ներքևում:
«Դե ինչ, նույնիսկ նման վեհաշուք իրադարձությունների ժամանակ կատարելության համար տեղ չկա»,- հեգնել է թերթը:
Բացման արարողությունը տեղի է ունեցել ԼԳԲՏ ոգով, ինչը հաստատում է նաև «Sud Ouest»–ը: Բեմական դրվագներից մեկում, որը կոչվում է «Տոնախմբություն», տրանսվեստիտ մոդելները հավաքվել են սեղանի շուրջ՝ նմանակելով Լեոնարդո դա Վինչիի վրձնի «Խորհրդավոր ընթրիք»-ին։
Այնուհետև բեմով հպարտորեն քայլել են ԼԳԲՏ մոդելները, իսկ հետո ներկայացվել է գեղարվեստական ղեկավար Թոմ Ջոլիի համարը, որը նվիրված էր «ազատությանը և սիրուն»: Այս համարի ժամանակ էլ երկու տղամարդ պարողներ համբուրվում են, իսկ մյուս երեքը՝ թաքնվում սենյակում:
Չնայած «սիրո և ազատության» առատությանը` պարզվում է՝ սննդի պակաս կա օլիմպիական ավանում:
«The Independent»–ը հայտնում է, որ բրիտանական թիմը դժգոհել է հատկապես ձվի և հավի պակասից: Մարզիկները սկսել են այլ վայրերից սնունդ բերել ավան։ Նրանց դուր չի եկել նաև մատուցվող սննդի որակը։
Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի ղեկավար Էնդի Անսոնն ընդգծել է, որ առաջիկա երկու օրերին պետք է արմատապես փոխել իրավիճակը:
Օլիմպիական ավանի ճաշարաններում կա ընդամենը 3300 տեղ՝ չնայած այն հանգամանքին, որ օրական պետք է պատրաստել մոտ 40 հազար բաժին սնունդ: Խաղերի կազմակերպիչները մեղադրում են «Sodexo Live» ընկերությանը, որը պատասխանատու է մարզիկների սննդի համար, և վստահեցնում են, որ մատակարարման բարելավման ուղղությամբ աշխատանքը լուրջ ընթացքի մեջ է։
Ի դեպ, տեղի ունեցածին արձագանքել է նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իր մեկնաբանության մեջ նա հեգնանքով նշել է, որ անձրևի տակ անցկացված ծիծաղելի արարողությունը, Փարիզի փողոցներում վազվզող առնետները և կազմակերպչական քաոսը խաղերի բացումը վերածել են զանգվածային ձախողման: Իսկ ռուս շեֆ-խոհարարի ձերբակալությունն ու լրտեսության մեղադրանքները միայն մեծացրել են աբսուրդի աստիճանը։
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Փարիզի օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամ
Երեկվանից սոցցանցերում քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։
Լրահոս
0