https://arm.sputniknews.ru/20240727/svoccancerum-tsaghrum-en-parizi-olimpiakan-khagheri-bacman-ararvoghutjuny-78806139.html
Սոցցանցերում ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Սոցցանցերում ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Sputnik Արմենիա
Շոուի կազմակերպիչները ազատություն են տվել երևակայությանը՝ արժանանալով օգտատերերի զայրույթին, քննադատությանն ու ծաղրանքին։ 27.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-27T12:04+0400
2024-07-27T12:04+0400
2024-07-27T14:10+0400
ֆրանսիա
փարիզ
օլիմպիական խաղեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78798306_0:83:1600:983_1920x0_80_0_0_eecae74f8495531202585d4fdf41f854.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Սոցցանցերի օգտատերերը քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Այն բավական սկանդալային է ստացվել։ Ելույթներից մեկի ժամանակ, օրինակ, տրանսվեստիտ արտիստները նմանակել են Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը։Շոուի մաս են կազմել «Մարիա Անտուանետաները», որոնք կտրված, խոսող գլուխներ են պահել իրենց ձեռքերում։ Մեկ այլ դրվագում էլ ձիավորը՝ սպիտակ մեքենայացված նժույգով, օլիմպիական դրոշն Էյֆելյան աշտարակի մոտ է տանում։ Օգտատերերը ձիավորին համեմատել են Ապոկալիպսիսի գուժկանի հետ։Այս ամենից բացի, Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր են կախել։Չնայած չդադարող քննադատություններին՝ շոուն դուր է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ հպարտ է այն ամենով, ինչ արել են Ֆրանսիայի համար:Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։Փարիզի օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամ
ֆրանսիա
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1a/78798306_90:0:1510:1065_1920x0_80_0_0_cc2e5a4ad0537ba0ab285e1cfbfdfaf1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, փարիզ, օլիմպիական խաղեր
ֆրանսիա, փարիզ, օլիմպիական խաղեր
Սոցցանցերում ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը
12:04 27.07.2024 (Թարմացված է: 14:10 27.07.2024) Շոուի կազմակերպիչները ազատություն են տվել երևակայությանը՝ արժանանալով օգտատերերի զայրույթին, քննադատությանն ու ծաղրանքին։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Սոցցանցերի օգտատերերը քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Այն բավական սկանդալային է ստացվել։ Ելույթներից մեկի ժամանակ, օրինակ, տրանսվեստիտ արտիստները նմանակել են Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը։
Շոուի մաս են կազմել «Մարիա Անտուանետաները», որոնք կտրված, խոսող գլուխներ են պահել իրենց ձեռքերում։ Մեկ այլ դրվագում էլ ձիավորը՝ սպիտակ մեքենայացված նժույգով, օլիմպիական դրոշն Էյֆելյան աշտարակի մոտ է տանում։ Օգտատերերը ձիավորին համեմատել են Ապոկալիպսիսի գուժկանի հետ։
Այս ամենից բացի, Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր են կախել։
Չնայած չդադարող քննադատություններին՝ շոուն դուր է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ հպարտ է այն ամենով, ինչ արել են Ֆրանսիայի համար:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի
բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։