https://arm.sputniknews.ru/20240727/tesakanvoren-bvolvors-gitenq-te-inchpes-aprel-bajc-gvortsnakanum-sergej-smbatjan-78785576.html
Տեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես ապրել, բայց գործնականում.... Սերգեյ Սմբատյան
Տեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես ապրել, բայց գործնականում.... Սերգեյ Սմբատյան
Sputnik Արմենիա
Խմբավար Սերգեյ Սմբատյանը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս։ Միայն անցյալ տարի պետական սիմֆոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ 30-ից ավելի համերգներ է... 27.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-27T19:47+0400
2024-07-27T19:47+0400
2024-07-28T16:03+0400
սերգեյ սմբատյան
դիրիժոր
հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ
արամ խաչատրյան
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/16/78597607_0:36:1600:937_1920x0_80_0_0_c7321d8269e64afaf75cafffc627d354.jpg
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր գործունեությունը հակիրճ նկարագրում է որպես «հավասարակշռություն պրագմատիզմի և ստեղծագործության միջև»: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է իր կյանքի սկզբունքների, երեխաների դաստիարակության և մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ նմանության մասին։- Որո՞նք են կյանքի երեք հիմնական սկզբունքները:- Իմանալ, թե ինչ ես ուզում, հասկանալ շրջապատին և ունենալ երկարաժամկետ, բայց իրագործելի նպատակ. ահա երեք հիմնական սկզբունք, որոնք օգնում են հաղթահարել խնդիրները:- Ձեզ շրջապատում են մեծ թվով մարդիկ։ Մի՞շտ է հաջողվում հասկանալ բոլորին:- Ոչ միշտ, իհարկե։ Բայց ուրիշներին հասկանալու ցանկությունը կա միշտ: Արդյունքի հասնելու համար կարևոր է պարզել, թե ինչ է մարդը փորձում ասել քեզ, նույնիսկ եթե դա դժվար է: Չէ՞ որ կարևորը, այդ թվում և իմ աշխատանքում, արդյունքն է։ Դա այն է, ինչին ես հավատում եմ և ձգտում:- Որո՞նք են երեք հիմնական սկզբունքները, որոնք դուք կիրառում եք երեխաների դաստիարակության գործում:- Երեխաների դաստիարակությունը սկսվում է ինքնադաստիարակությունից: Տեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես ապրել, հիշում ենք աֆորիզմներն ու կանոնները, բայց գործնականում դրանք հաճախ չենք պահպանում: Երեխաները օրինակ են վերցնում իրենց ծնողներից: Իհարկե, խոսքերն ու մտքերը կարևոր են, բայց ավելի կարևոր է օրինակ լինել երեխաներիդ համար՝ ցույց տալ, թե ինչպես պետք է ապրել և հաղթահարել դժվարությունները:Վերադառնալով ձեր առաջին հարցին՝ երեխան էլ է երկխոսելու ընկեր: Շատ հարցեր, որոնք տալիս են երեխաները, ինձ մղում են տալ հիմնավորված և հասկանալի պատասխաններ, որպեսզի նրանք կարողանան հասնել էությանը և նպատակին:- Երեխաները գնացե՞լ են ձեր հետքերով:- Ավագ որդիս շատ է սիրում երաժշտություն և դաշնամուր է նվագում։ Մանկուց նա հաճախել է իմ բոլոր համերգներին։ Կրտսեր որդիս դեռ շատ փոքր է դրա համար, բայց նա նույնպես երաժշտականության նշաններ է ցույց տալիս:- Վերջին գիրքը, որ կարդացել եք:- Վերջինը «Վագների նամակներն» էին։ Ես սիրում եմ տարբեր գրականություն՝ չսահմանափակվելով երաժշտական գրքերով կամ դասական հեղինակներով։ Ես սեղանի գիրք չունեմ: Հետաքրքրում են ժամանակակից հանրաճանաչ գործերը, որոնք ինձ մոտ են իմաստով: Մինչ «Վագների նամակները» ծանոթացել եմ ժամանակակից ֆրանսիացի հեղինակի գրքին, որը նկարագրում է մեր հասարակության խնդիրները: Փորձում եմ կարդալ ժամանակակից տարբեր հեղինակների գործեր, որպեսզի հասկանամ զարգացման ընդհանուր ուղղությունը։- Օգնո՞ւմ է:- Հուսով եմ և շատ եմ ուզում հավատալ դրան: Կան տաղանդավոր գրողներ, որոնք ստեղծագործաբար նկարագրում են այն, ինչ կատարվում է աշխարհում: Իսկ ինձ, որպես ստեղծագործող մարդու, որը գտնվում է պրագմատիզմի և արվեստի միջև, դա հետաքրքիր է։ Նման մտածողների գրքերը օգնում են ճիշտ մոտեցում գտնել:- Իսկ ֆի՞լմ:- Ես սիրում եմ ֆիլմեր, բայց հաճախ չեմ հասցնում դիտել։ Սովորաբար դա հաջողվում է միայն թռիչքների ժամանակ։ Չեմ էլ հիշի, որ վերջին անգամ ինչ եմ նայել։ Այնուամենայնիվ, կան մի քանի դասական կինոնկարներ, որոնք մեծապես ազդել են ինձ վրա: Ամեն մեկը կինոն յուրովի է ընկալում, չէ՞ որ ռեժիսորը նույնպես նկարիչ է։- Ձեզ հաճախ համեմատում են Արամ Խաչատրյանի հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:- Իհարկե, ես ինձ նրա հետ չեմ համեմատում թեկուզ այն պատճառով, որ Արամ Խաչատրյանը մեծ կոմպոզիտոր է, մարդ, որով մենք՝ հայերս, կարող ենք հպարտանալ։ Նա ինձ համար ոչ թե շատերից մեկն է, այլ հայ ժողովրդի ամենանշանավոր հանճարը։ Նրա ստեղծագործությունն ինձ թույլ է տալիս հավասար զգալ լավագույնների հետ։ Փոշի, աղմուկ և քամի․ ինչպես է զանգվածային կառուցապատումը խլում երևանցիների թթվածինըԱյն, ինչ ստեղծել է Արամ Իլյիչը, անգին է մեր ժողովրդի համար։ Նա ապրել է Հայաստանից դուրս, բայց ստեղծել է երաժշտություն, որը մենք հասկանում ենք որպես հայկական սիմֆոնիկ։ Նա բացարձակ հանճար է:Անկեղծ ասած, ես չեմ լսել նման համեմատություններ, բայց դա ինձ համար շատ հաճելի է: Արամ Խաչատրյանն ինձ համար եզակի անձնավորություն է։ Ես հպարտ եմ, որ մեր նվագախումբը և անձամբ ես, մասնակցելով Խաչատրյանի մրցույթին, նպաստում ենք, որ նրա անունը ասոցացվի Հայաստանի հետ։ Մեզ համար սա մեծ ձեռքբերում է, և ես ուրախ եմ, որ դա հնարավոր դարձավ մրցույթների, նախագծերի, համերգների և մեր նվագախմբի շնորհիվ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/16/78597607_0:0:1424:1067_1920x0_80_0_0_8dfcc656d1905eda087bf73eb189d150.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լաուրա Սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0d/83940656_220:0:1074:854_100x100_80_0_0_40ad654bdab3ffdb548ce4517204c718.jpg
սերգեյ սմբատյան, դիրիժոր, հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, արամ խաչատրյան, հեղինակներ
սերգեյ սմբատյան, դիրիժոր, հայաստանի սիմֆոնիկ նվագախումբ, արամ խաչատրյան, հեղինակներ
Տեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես ապրել, բայց գործնականում.... Սերգեյ Սմբատյան
19:47 27.07.2024 (Թարմացված է: 16:03 28.07.2024) Խմբավար Սերգեյ Սմբատյանը հայտնի է Հայաստանի սահմաններից դուրս։ Միայն անցյալ տարի պետական սիմֆոնիկ նվագախումբը նրա ղեկավարությամբ 30-ից ավելի համերգներ է ունեցել տարբեր երկրներում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր գործունեությունը հակիրճ նկարագրում է որպես «հավասարակշռություն պրագմատիզմի և ստեղծագործության միջև»: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է իր կյանքի սկզբունքների, երեխաների դաստիարակության և մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ նմանության մասին։
- Որո՞նք են կյանքի երեք հիմնական սկզբունքները:
- Իմանալ, թե ինչ ես ուզում, հասկանալ շրջապատին և ունենալ երկարաժամկետ, բայց իրագործելի նպատակ. ահա երեք հիմնական սկզբունք, որոնք օգնում են հաղթահարել խնդիրները:
- Ձեզ շրջապատում են մեծ թվով մարդիկ։ Մի՞շտ է հաջողվում հասկանալ բոլորին:
- Ոչ միշտ, իհարկե։ Բայց ուրիշներին հասկանալու ցանկությունը կա միշտ: Արդյունքի հասնելու համար կարևոր է պարզել, թե ինչ է մարդը փորձում ասել քեզ, նույնիսկ եթե դա դժվար է: Չէ՞ որ կարևորը, այդ թվում և իմ աշխատանքում, արդյունքն է։ Դա այն է, ինչին ես հավատում եմ և ձգտում:
- Որո՞նք են երեք հիմնական սկզբունքները, որոնք դուք կիրառում եք երեխաների դաստիարակության գործում:
- Երեխաների դաստիարակությունը սկսվում է ինքնադաստիարակությունից: Տեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես ապրել, հիշում ենք աֆորիզմներն ու կանոնները, բայց գործնականում դրանք հաճախ չենք պահպանում: Երեխաները օրինակ են վերցնում իրենց ծնողներից: Իհարկե, խոսքերն ու մտքերը կարևոր են, բայց ավելի կարևոր է օրինակ լինել երեխաներիդ համար՝ ցույց տալ, թե ինչպես պետք է ապրել և հաղթահարել դժվարությունները:
Վերադառնալով ձեր առաջին հարցին՝ երեխան էլ է երկխոսելու ընկեր: Շատ հարցեր, որոնք տալիս են երեխաները, ինձ մղում են տալ հիմնավորված և հասկանալի պատասխաններ, որպեսզի նրանք կարողանան հասնել էությանը և նպատակին:
- Երեխաները գնացե՞լ են ձեր հետքերով:
- Ավագ որդիս շատ է սիրում երաժշտություն և դաշնամուր է նվագում։ Մանկուց նա հաճախել է իմ բոլոր համերգներին։ Կրտսեր որդիս դեռ շատ փոքր է դրա համար, բայց նա նույնպես երաժշտականության նշաններ է ցույց տալիս:
- Վերջին գիրքը, որ կարդացել եք:
- Վերջինը «Վագների նամակներն» էին։ Ես սիրում եմ տարբեր գրականություն՝ չսահմանափակվելով երաժշտական գրքերով կամ դասական հեղինակներով։ Ես սեղանի գիրք չունեմ: Հետաքրքրում են ժամանակակից հանրաճանաչ գործերը, որոնք ինձ մոտ են իմաստով: Մինչ «Վագների նամակները» ծանոթացել եմ ժամանակակից ֆրանսիացի հեղինակի գրքին, որը նկարագրում է մեր հասարակության խնդիրները: Փորձում եմ կարդալ ժամանակակից տարբեր հեղինակների գործեր, որպեսզի հասկանամ զարգացման ընդհանուր ուղղությունը։
- Հուսով եմ և շատ եմ ուզում հավատալ դրան: Կան տաղանդավոր գրողներ, որոնք ստեղծագործաբար նկարագրում են այն, ինչ կատարվում է աշխարհում: Իսկ ինձ, որպես ստեղծագործող մարդու, որը գտնվում է պրագմատիզմի և արվեստի միջև, դա հետաքրքիր է։ Նման մտածողների գրքերը օգնում են ճիշտ մոտեցում գտնել:
- Ես սիրում եմ ֆիլմեր, բայց հաճախ չեմ հասցնում դիտել։ Սովորաբար դա հաջողվում է միայն թռիչքների ժամանակ։ Չեմ էլ հիշի, որ վերջին անգամ ինչ եմ նայել։ Այնուամենայնիվ, կան մի քանի դասական կինոնկարներ, որոնք մեծապես ազդել են ինձ վրա: Ամեն մեկը կինոն յուրովի է ընկալում, չէ՞ որ ռեժիսորը նույնպես նկարիչ է։
- Ձեզ հաճախ համեմատում են Արամ Խաչատրյանի հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
- Իհարկե, ես ինձ նրա հետ չեմ համեմատում թեկուզ այն պատճառով, որ Արամ Խաչատրյանը մեծ կոմպոզիտոր է, մարդ, որով մենք՝ հայերս, կարող ենք հպարտանալ։ Նա ինձ համար ոչ թե շատերից մեկն է, այլ հայ ժողովրդի ամենանշանավոր հանճարը։ Նրա ստեղծագործությունն ինձ թույլ է տալիս հավասար զգալ լավագույնների հետ։
Այն, ինչ ստեղծել է Արամ Իլյիչը, անգին է մեր ժողովրդի համար։ Նա ապրել է Հայաստանից դուրս, բայց ստեղծել է երաժշտություն, որը մենք հասկանում ենք որպես հայկական սիմֆոնիկ։ Նա բացարձակ հանճար է:
Անկեղծ ասած, ես չեմ լսել նման համեմատություններ, բայց դա ինձ համար շատ հաճելի է: Արամ Խաչատրյանն ինձ համար եզակի անձնավորություն է։ Ես հպարտ եմ, որ մեր նվագախումբը և անձամբ ես, մասնակցելով Խաչատրյանի մրցույթին, նպաստում ենք, որ նրա անունը ասոցացվի Հայաստանի հետ։ Մեզ համար սա մեծ ձեռքբերում է, և ես ուրախ եմ, որ դա հնարավոր դարձավ մրցույթների, նախագծերի, համերգների և մեր նվագախմբի շնորհիվ։