00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն Հայաստանի և հայերի մասին հնչած խոսքերի պատճառով պատրաստվում է բողոք հղել ՄՕԿ-ին

© AFP 2024 / NATALIA KOLESNIKOVAՀայաստանը ներկայացնող մարզիկները օլիմպիական խաղերի բացման ժամանակ
Հայաստանը ներկայացնող մարզիկները օլիմպիական խաղերի բացման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2024
Հայաստանը ներկայացնող մարզիկները օլիմպիական խաղերի բացման ժամանակ
Բաժանորդագրվել
Բողոքի առիթ են դարձել հաղորդավարի խոսքերն այն մասին, որ 2023թ․-ը հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր է «France 2» հեռուստաալիքի հաղորդավար Լորան Դելաուսի՝ Փարիզում կայացած խաղերի բացման ժամանակ արած հայտարարության համար բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ): Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմին զայրացրել են հաղորդավարի՝ նավարկող թիմերի շքերթի ժամանակ ասած խոսքերը։
«Եվ, իհարկե, մեր հայ ընկերները․․․Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտ երկիր է։ Անցյալ տարին հայ ժողովրդի համար սգո և Ադրբեջանի ձեռքերում հայտնված Լեռնային Ղարաբաղի անկման տարի դարձավ»,- ասել է հաղորդավարը, երբ կադրերում հայտնվել են հայ մարզիկները։
Նշենք, որ այս իրավիճակի ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ները ակտիվորեն տարածում են Փարիզի օլիմպիադայի բացման մասին բոլոր բացասական հրապարակումները:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Փարիզի օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամ
Երեկվանից սոցցանցերում քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը բավականին սկանդալային շոուով է ուղեկցվել` «Խորհրդավոր ընթրիքը» նմանակող տրանսվեստիտների ելույթ, Ապոկալիպսիսի գուժկանին հիշեցնող ձիավոր և այլն։ Օգտատերերի աչքից չի վրիպել նաև այն, որ Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր շրջված է կախվել։
Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։
Լրահոս
0