https://arm.sputniknews.ru/20240727/ararat-mirzvojany-hajvoghutjun-e-maghtel-pariz-meknats-mer-marziknerin-78808799.html
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզ մեկնած մեր մարզիկներին
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզ մեկնած մեր մարզիկներին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարը Ֆրանսիային շնորհակալություն է հայտնել օլիմպիական խաղերը կազմակերպելու համար։ 27.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-27T13:30+0400
2024-07-27T13:30+0400
2024-07-27T14:30+0400
հայաստան
ֆրանսիա
արարատ միրզոյան
օլիմպիական խաղեր
մարզիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1b/78815443_1:0:991:557_1920x0_80_0_0_a3418d63f88616bc35fe11539e216c57.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին։ Նա այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։«Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին խաղերը կազմակերպելու և դրանք ցնցող դարձնելու ջանքերի համար»,- հավելել է Միրզոյանը:Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:Փարիզի օլիմպիական խաղերի բյուջեն գնահատվում է 11 մլրդ եվրո. հետազոտությունների հիմնադրամԵրեկվանից սոցցանցերում քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը բավականին սկանդալային շոուով է ուղեկցվել` «Խորհրդավոր ընթրիքը» նմանակող տրանսվեստիտների ելույթ, Ապոկալիպսիսի գուժկանին հիշեցնող ձիավոր և այլն։ Օգտատերերի աչքից չի վրիպել նաև այն, որ Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր շրջված է կախվել։Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1b/78815443_248:0:991:557_1920x0_80_0_0_8a0e37f24136242c577804872940e823.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, արարատ միրզոյան, օլիմպիական խաղեր, մարզիկ
հայաստան, ֆրանսիա, արարատ միրզոյան, օլիմպիական խաղեր, մարզիկ
Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզ մեկնած մեր մարզիկներին
13:30 27.07.2024 (Թարմացված է: 14:30 27.07.2024) ՀՀ արտգործնախարարը Ֆրանսիային շնորհակալություն է հայտնել օլիմպիական խաղերը կազմակերպելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին։ Նա այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
«Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին խաղերը կազմակերպելու և դրանք ցնցող դարձնելու ջանքերի համար»,- հավելել է Միրզոյանը:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի
բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Երեկվանից սոցցանցերում
քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը բավականին սկանդալային շոուով է ուղեկցվել` «Խորհրդավոր ընթրիքը» նմանակող տրանսվեստիտների ելույթ, Ապոկալիպսիսի գուժկանին հիշեցնող ձիավոր և այլն։ Օգտատերերի աչքից չի վրիպել նաև այն, որ Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր շրջված է կախվել։
Օլիմպիական խաղերի պաշտոնական փակումը տեղի կունենա օգոստոսի 11–ին։